Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացահայտվել է զորակոչից ազատելու խոստման դիմաց ծնողներից խոշոր գումար կորզելու հերթական դեպքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կաշառքով զորակոչից ազատելու խոստման դիմաց ծնողներից խոշոր գումար կորզելու հերթական դեպքն է բացահայտել: Դիլիջանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ռազմական ոստիկանության տրամադրած հաղորդագրությունը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ը (ծնված 10.08.1969թ., հասցե. ք.Երևան) 01.12.2016թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2016թ-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. /ծնված 04.04.1974թ. հասցե. ք.Երևան/ միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 /յոթ հազար/ ԱՄՆ դոլար, այնուհետև հետագայում ևս 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար է տվել ոմն Ե. Մ., որդուն՝ Տ. Լ. Հ. 2016թ-ի ամառային զորակոչին տարե կետում տրամադրելու նպատակով:

Սակայն Տ. Լ. Հ. 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ. գումար չի վերադարձրել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում: Վստահեցնում ենք, որ ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան