Թուրքիայում Սերգեյ Լավրովի խոսքերի սխալ թարգմանությունը սկանդալ է առաջացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Անթալիայում լրագրողների հետ Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարի խոսքը սխալ է թարգմանվել` դառնալով թյուրիմացության ու սկանդալի պատճառ:Խնդիրը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Թուրքական մամուլը գրում է, որ Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «թուրքական դիրքերի վրա հարձակումն իրականացրել է սիրիական բանակը»: Նախարարն ասել է ճիշտ հակառակը. ոչ Ռուսաստանը, ոչ Սիրիան թուրքական դիրքերին հարվածներ չեն հասցրել: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց ԶԼՄ-ների այդ սխալը մեկնաբանել են թուրքերենի յուրահատկություններով և թարգմանության դժվարություններով»,- հայտնել է Զախարովան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



