Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչով էին զբաղվում ղեկավարները

ԼԱՅՖ

 Բարաք Օբամա, ԱՄՆ նախագահ


1983 թ.-ին Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո Օբաման տեղափոխվեց Չիկագո, որտեղ օգնեց Սաութ Սայդի (թարգմանաբար հարավային մաս) ցածր եկամուտ ունեցող համայնքներին ոտքի կանգնել: Այդ համայնքները մեծապես տուժել էին տեղի պողպատի գործարանների փակման պատճառով: Նախքան 1988 թ.-ին Հարվարդի իրավագիտական համալսարան ընդունվելը Օբաման միացավ Սուրբ Երրորդության եկեղեցուն, ապա այցելեց Քենիայի իր հարազատներին:

Ուշագրավ փաստ: Դեռահասության տարիներին Օբաման օգտագործել է ալկոհոլ և թմրանյութեր, մասնավորապես`մարիխուաննա և կոկային:

 2  Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի նախագահ

Պուտինը նախքան համալսարանն ավարտելը ձգտում էր աշխատել հետախուզական ծառայությունում: Լենինգրադի ազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ ազգային անվտանգության գործակալությունում: Նա նախ աշխատեց քարտուղարությունում, ապա` հակահետախուզական բաժնում: Հակահետախուզական բաժնում աշխատելու տարիներին արտասահմանցի հետախույզները սկսեցին նկատել նրան: Պուտինը մոտ տասը տարի աշխատեց իբրև հետախուզական ծառայության աշխատակից: Միջազգային քաղաքականության «Չակ Նորրիսն» այսպես անցկացրեց իր երիտասարդության զգալի մասը:

Ուշագրավ փաստ: Պուտինի կյանքի վաղ շրջանի որոշ փաստեր գաղտնի են պահվում: Այնուամենայնիվ, հայտնի է, որ ուսանողական տարիներին նա զբաղվել է ձյուդոյով:

 3  Անգելա ՄերկելԳերմանիայի առաջին կին կանցլերը  

Մերկելն իր առաջին ամուսնուն հանդիպեց Լայպցիգի համալսարանում 1974 թ.-ին, երբ նա դեռ 20 տարեկան էր: Նրանք ամուսնացան 1977 թ.-ին:  Ուսանելու տարիներին Մերկելն աշխատում էր որպես մատուցողուհի: Նա իր ամուսնու հետ միասին ապրում էր նեղլիկ կոմունալ բնակարանում:

Ուշագրավ փաստ: Մերկելի առաջին ամուսնությունն ավարտվեց ամուսնալուծությամբ 1982 թ.-ին: 1998 թ.-ին Մերկելը երկրորդ անգամ ամուսնացավ Խոակին Սոյերի հետ, ով բեռլինցի քիմիայի դասախոս էր: Համալսարանի խնջույքների ժամանակ նա նախընտրում էր խմել բալի հյութ և օղի:

 4  Բաշար ալԱսադՍիրիայի նախագահ

 Ասադը երիտասարդության տարիներին բժշկություն էր ուսումնասիրում Դամասկոսի համալսարանում: 1988 թ.-ին նա ավարտեց համալսարանը: Նա կլինիկական օրդինատուրա անցավ ակնաբուժության գծով Թիշրին զինվորական հիվանդանոցում: Այդ շրջանում Ասադը չէր ծրագրում քաղաքականությամբ զբաղվել: Նրա ավագ եղբայրը` Բասելը, պետք է ժառանգեր գահը իրենց հորից` նախագահ Հաֆեզ ալ Ասադից, սակայն Բասելը մահացավ ավտովթարից, ուստի միակ գահաժառանգը Բաշարն էր:

Ուշագրավ փաստ: Ասադն աշխատում էր զինվորական բժիշկ Դամասկոսում, հետագայում տեղափոխվեց Լոնդոն: Այդ ժամանակ նա անմիջապես Սիրիա տեղափոխվելու մտադրություն չուներ և ոչ էլ քաղաքական դաշտ մտնելու ցանկություն ուներ:

 5  Բենյամին ՆեթանյահուԻսրայելի վարչապետ

 Նեթանյահուն իսրայելական բանակ զորակոչվեց, երբ դեռ 20 տարեկան էլ չկար: Նա ծառայում էր Իսրայելական զինված ուժերի էլիտար զորագնդում: Նա մասնակցեց մի քանի կարևոր օպերացիաների, այդ թվում «Իզոտոպ» օպերացիային, որի ընթացքում փրկվեցին  առևանգված ռեակտիվ ինքնաթիռի ուղևորները: Նեթանյահուն իր երիտասարդության մնացած մասն անցկացրել է ԱՄՆ-ում` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` ուսանելով ճարտարագիտություն և բիզնեսի կառավարում:

Ուշագրավ փաստ: Մինչև 30 տարեկանը Բիբին արդեն ավարտել էր ծառայությունը Իսրայելի հատուկ նշանակության զորքերում և մասնակցել էր մի շարք օպերացիաների:

 6  Դևիդ ՔեմերոնՄիացյալ Թագավորության վարչապետ  

Օքսֆորդի Բրեյսնոս քոլեջը գերազանց ավարտելուց հետո Քեմերոնը հետագա հինգ տարիներին  աշխատեց Հանրապետական կուսակցության հետազոտությունների բաժնում: Թեպետ Քեմերոնը համարվում էր Հանրապետական կուսակցության  կենտրոնական շտաբի ջանասեր և տաղանդավոր հետազոտոող, նա ուսանողական տարիներին Բալիգդոն ակումբի անդամն էր, իսկ այդ ակումբն արատավոր համբավ ունի:

Ուշագրավ փաստ: Բալինգդոն ակումբը հայտնի է իբրև հարբեցողության և անպատշաճ պահվածքի տեր անձանց կենտրոն: Թերևս հենց այդ պատճառով էլ պրն Քեմերոնը միշտ հրաժարվել է խոսել այդ մասին: Ակումբի անդամները տխրահռչակ համբավ են ձեռք բերել ճաշարաններն ավերելու և ուսանողների սենյակներն ապականելու համար:

 

 

 7  Կիմ Ջոնգ ՈւնՀյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ


Ջոնգ Ունի կյանքի վաղ շրջանի շատ փաստեր մինչ օրս էլ գաղտնիք են մնում: Անգամ նրա ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ, թեպետ պաշտոնապես համարվում է, որ նա ծնվել է 1982 թ.-ին: Նա հաճախել է Կիմ Իր Սենի ռազմական համալսարանը: Երբ նրա հոր առողջությունը վատթարացավ, Կիմ Ջոնգ Ունը ստացավ գեներալի կոչում, բարձր պաշտոն Աշխատավորների կուսակցության Կենտրոնական զինվորական հանձնաժողովում, ինչպես նաև դարձավ Կենտրոնական Կոմիտեի անդամ: Այս ամենը կատարվեց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում` 2010 թ.-ի Աշխատավորների կուսակցության ժողովի ընթացքում:

Ուշագրավ փաստ: Կիմը «Չիկագոյի Բուլզ»-ի մոլի երկրպագու էր: Նա հավանում էր Դենիս Ռոդմենին, ում հանդիպեց 2012 թ.-ին, երբ բասկետբոլի աստղը 2012 թ.-ին այցելեց Հյուսիսային Կորեա:

 8  Հասան ՌոհանիԻրանի նախագահ


Թեհրանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո Հասան Ռոհանին ճանապարհորդեց Իրանով` ելույթ ունենալով շահի դեմ և քարոզչություն իրականացնելով Այաթոլլա Խոմեինեի օգտին: Զարմանալի չէ, որ այս գործունեությունից հետո նա ստիպված եղավ փախչել իր երկրից և միանալ արտաքսված Խամենեին, ով գտնվում էր Փարիզում: Ռուհանին հոգևորական էր, սակայն երբ դեռ նրա 30 տարին էլ չէր լրացել, նրան բազմիցս ձերբակալել են Խոմենեին աջակցելու համար:

Ուշագրավ փաստ: Ռոհանին սովորել է Շոտլանդիայում: Ասում են, որ նա վարժ տիրապետում է պարսկերենին, անգլերենին և արաբերենին, որոշ չափով գիտի նաև ֆրանսերեն,  գերմաներեն և ռուսերեն:

 9  Սի ՑզինպինՉինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար


Լինելով կոմունիստ-վետերան Սի Չժունխունի որդին` Սի Ցզինպին իր երիտասարդությունն անցկացրել է Չինաստանի հեռավոր գյուղերից մեկում աշխատելով: Այս ժամանակահատվածում նա բնակվել է քարանձավում և յուրացրել է գեղջկական աշխատանքի նրբությունները: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա հայրը հակասություններ ուներ Մաո Ցզե Դունի հետ և զրկվել էր նրա բարեհաճ վերաբերմունքից: Հետագայում Սին գնաց ուսանելու Պեկինի Ցինխուայի համալսարանում, ինչից հետո շարունակեց կրթությունը մարքսիստական տեսության և գաղափարաբանական կրթության գծով:

Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի