Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աշխատում են տանդեմով

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը.

– Պարոն Քոչարյան, այսօր մեր երկիրն ի՞նչ կետում է գտնվում. վերջի սկզբի՞, կամ` հակառակը…
 
– Որակումներից խուսափենք. պարզապես կանգնած ենք սպասումների առաջ: Հասարակությունը զգուշավոր լավատեսությամբ սպասում է:
 
– Իսկ այն քայլերը, որոնք արվում են կառավարության կողմից, լավատեսության հիմք տալի՞ս են:
 
– Կարծում եմ` տալիս են: Այդ մասին կարող եմ ենթադրել, ելնելով այն հանգամանքից, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը գնալով բարձրացավ: Նրա բոլոր քայլերը, բացառությամբ, իհարկե, Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու, հանգեցրել են վարկանիշի բարձրացմանը: Նշանակում է` հասարակությունը նրա քայլերը լավ է ընդունում:
 
– Իսկ նա կարո՞ղ էր հանրապետական չդառնալ, թեկուզ` վարկանիշը կորցնելու գնով:
 
– Կարող էր անդամագրվել ավելի ուշ, բայց ընդհանրապես չդառնալ չէր կարող:
 
– Իսկ հանրապետական դառնալով նրա ձեռքի լծակներն ավելացա՞ն:
 
– Հանրապետական կուսակցության մեջ տեղի ունեցավ կանոնադրական փոփոխություն ու մտցվեց կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը, որը մինչ այդ չկար: Ենթադրվում է, որ այդ պաշտոնում կնշանակվի Կարեն Կարապետյանը, որպեսզի նրան կարգավիճակ տրվի: Իսկ դա բավականին լուրջ կարգավիճակ է, որը ընձեռում է քաղաքական որոշում կայացնելու հնարավորություն: Հաշվի առնելով այս ամենը` ձեր հարցին պատասխանեմ` այո’, լծակները կավելանան:
 
– Իսկ ի՞նչը կխանգարի նրան:
 
– Առաջին հերթին նրան կխանգարեն հանրապետականները: Իհարկե, կուսակցության մի հատվածը նկատի ունեմ: Արդեն կան լուրջ խանդի տեսարաններ: Փաստացի դա երևում է մամուլից: Ընդ որում, ընդդիմադիր հատվածը չէ, որ Կարեն Կարապետյանին քննադատում կամ, ինչպես ընդունված է ասել` քլնգում է: Կամ փայտ է փորձում անիվների մեջ մտցնել: Նման բան առավել երևում է զանգվածային որոշակի լրատվամիջոցների մոտ: Եվ ես կարող եմ ենթադրել, որ դա, նախ և առաջ, որոշ հանրապետականների ձեռքի գործն է:
 
– Դա միայն զգացմունքային` խանդի՞ մակարդակ է, թե խանդի տակ առկա են տնտեսական շահեր:
 
– Առայժմ խանդի տեսարաններ են: Բայց այդ խանդը հենց այնպես չի լինում, նաև լծակների խնդիր է: Առայժմ` իշխանական, բայց իրենք հասկանում են, որ այն հետո չի բացառվում դառնա նաև տնտեսական լծակ: Եվ իրենք հետագայում կարող են ունենալ տնտեսական խնդիրներ: Իսկ ես կարծում եմ, որ նրանք արդեն իսկ ունեն տնտեսական բնույթի այդ խնդիրները: Այսինքն` մարդիկ, ովքեր տարիներ շարունակ գտնվում էին ստվերում, հիմա ստիպված են կամաց–կամաց դուրս գալ ստվերից:
 
Անշուշտ, ես չեմ կարծում, որ միանգամից բոլորը ստվերից դուրս կգան, ու ամեն բան լավ կլինի: Այդքան էլ ռոմանտիկ չեմ: Բայց, համենայն դեպս, արդեն իսկ երևում է, որ նման քայլեր արվում են: Եվ եթե մենք ենք դա տեսնում, ապա համոզված եմ, որ արտոնյալ լծակներին տիրապետողներն ու ստվերում գտնվողները հենց իրենց կաշվի վրա են զգում:
 
– Իսկ Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է երկիրը ղեկավարելու ակտիվ պրոցեսներից: Իմ տպավորությունն այնպիսին է, որ նա կարծես արդեն զբաղվում է արարողակարգային հարցերով:
 
– Ես այլ կարծիք ունեմ: Չգիտեմ, թե ինչ կլինի 2018 թվականին: Որովհետև աշխարհը օր օրի է փոխվում և թե ինչ կլինի տարիուկես հետո, կանխատեսել շատ է դժվար: Բայց մի բան եմ տեսնում. այս պահին Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աշխատում են տանդեմով: Մի բան, որը վերջին շրջանում հաճախ ենք տեսնում Ռուսաստանում:
 
– Հոռետեսների մի խումբ կա, որը ոչ մի դրական բան չի տեսնում այս գործընթացներում: Դա ինչի՞ց է գալիս. արդյոք հնարավո՞ր է 20 և ավելի տարիներ կուտակված պրոբլեմները միանգամից լուծել:
 
– Այդ հոռետեսների մեջ կան որոշակի մարդկանց կողմից պարզապես ուղղորդված հոռետեսներ: Նրանք պարտավորված են այդպիսին լինել: Կան նաև բնական` իրական հոռետեսներ: Սա հասարակության մի հատվածն է, որը ոչ մի ձևով ոչնչի չի հավատում: Եվ այս մարդկանց չի կարելի մեղադրել, նրանք պարզապես այդպիսին են: Ուստի ասում են` թատրոն է, էս է, էն է:
 
Իսկ ես օպտիմիստ եմ, բայց պրագմատիկ օպտիմիստ եմ: Հասկանում եմ, որ երկիրը շտկել հնարավոր չէ միանգամից: Բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ խնդիրն այն չէր, որ Կարեն Կարապետյանը գար ու փրկեր Հանրապետական կուսակցության դեմքը: Այլ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը եկավ փրկի այս պետությունը: Որովհետև բոլորը, այդ թվում նաև իշխող վերնախավը, հասկացան, որ հասել ենք մի կետի, որից հետո կարող են շատ վատ բաներ տեղի ունենալ: Եվ դրա ազդակները եղան ապրիլն ու հուլիսը:
 
– Այսինքն` հասկացան, որ բոլորս մի նավի մեջ ենք:
 
– Այո, մի նավի մեջ ենք: Եվ նավի խորտակվելուց ամենից շատ կորցնելու բան ունեն իրենք: Ուստի փորձեցին կանգնեցնել այն պրոցեսը, որն արդեն բավականին խորացել էր:
Իսկ ինչո՞ւ չեն հավատում իմ ասած` այն բնական հոռետեսները: Որովհետև դեռ առաջընթաց չեն կարող տեսնել: Քանզի առայժմ ընթանում է անկումը արգելակելու պրոցեսը: Վերելքի մասին խոսք լինել չի կարող: Դրան չենք հասել:
 
Գոհար Սարդարյան
Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով