Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ–ն ձրի չի կարող օգնել, Իրաքն էլ չի ուզում վճարե՞լ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադին հայտարարել է, թե ԱՄՆ նորընտիր նախագահից առավել մեծ նյութատեխնիկական օգնություն է ակնկալում՝ Իսլամական պետության դեմ Իրաքում պայքարելու նպատակով: Ավելին՝ նա հայտարարել է, Թրամփն անձամբ է խոստացել առավել գործուն օժանդակություն ցուցաբերել այդ հարցում:
 
Միաժամանակ Իրաքի վարչապետը Դոնալդ Թրամփի հետ հնարավոր լուրջ տարաձայնության խնդիր է մեջտեղ բերել և բացահայտել, թե ի տարբերություն Օբամայի՝ Թրամփը կարծես թե հակված չէ այդ երկրին անվճար օգնություն տրամադրել և մտադիր է դրա փոխարեն նավթ արտահանել Իրաքից:
 
Ի միջի այլոց, այդ մասին Դոնալդ Թրամփը դեռ քարոզարշավի օրերին էր բաց տեքստով նշել ու, հավանաբար, նաև դա էր պատճառը, որ իրաքյան իշխանությունները նախ շատ լարված հետևեցին պրոցեսին, ապա նաև խուսափեցին գնահատել ընտրությունների արդյունքները՝ իրենց տեսանկյունից:
 
Ամեն դեպքում Հայդեր ալ–Աբադին փորձել է մինչև Թրամփի՝ Սպիտակ տուն մտնելը հստակություն մտցնել հարցում և հայտարարել է, թե իրենք չեն պատրաստվում որևէ օգնության դիմաց նավթով վճարել այն պարզ պատճառով, որ նավթը Իրաքի ժողովրդի, ոչ թե իշխանության սեփականությունն է: Միաժամանակ՝ վարչապետը սիրաշահել է նոր վարչակազմին, նշելով, թե դրա գլխին կանգնած մարդը պրագմատիկ անձնավորություն է և շատ լավ գիտակցում է, որ իրաքցիների հետ համագործակցությունը երկու երկրների շահերից է բխում: Այնպես որ, առաջիկա գործընթացների վերաբերյալ, ըստ Իրաքի վարչապետի, անհրաժեշտ է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել:
 
Սրան զուգահեռ՝ միջազգային մեդիան փոխանցում է, թե Իրաքի իշխանություններին հաջողվել է ԱՄՆ զինուժի հետ միասին մոտ 900 գրոհային ոչնչացնել Մոսուլի օպերացիայի ժամանակ, և հեռու չէ այն ժամանակը, երբ հոկտեմբերի կեսերից սկսված գրոհը հաջողությամբ կպսակվի՝ վերջնականապես ազատագրելով Իսլամական պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող քաղաքը:
 
Ճիշտ է՝ ռազմական փորձագետները տարակուսում են, թե ինչպես է պատահել, որ ԴԱԻՇ–ի դեմ կռվող և նրանց քանակապես 20 անգամ գերազանցող կոալիցիոն ուժերն (այդ թվում՝ միայն 5000 ամերիկյան զինվորականություն, 54000–անոց իրաքյան բանակ, 40000–ից ավելի հաշվվող քրդական Պեշմերգա, 14000 կամավորներ և այլն) այս ամբողջ ընթացքում չեն կարողացել ընդամենը 5000–ից 7000 գրոհայիններով լցված Մոսուլի խնդիրը շատ արագ լուծել, բայց դա առանձին և բացառապես փորձագիտական քննության արժանի դիտարկում է:
 
Առայժմ հստակ է, որ Իսլամական պետության ողնաշարն իսկապես ջախջախված է, և եթե գրոհը շարունակվի՝ ԴԱԻՇ–ի վերջնական տապալումն այլևս կայացած փաստ կարելի է համարել: Միջազգային մամուլում գնալով թափ են հավաքում այն սյուժեները, ըստ որոնց՝ իսլամիստների մի մասը գաղտնի սափրում է մորուքը, փոխում հագուստը և քաղաքացիական անձանց հետ խառնված՝ փախչում է Մոսուլից:
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan