Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շիրակի մարզպետը մարզի զարգացումը տեսնում է մի քանի ոլորտների զարգացման մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Շիրակի մարզպետը մարզի զարգացումը տեսնում է մի քանի ոլորտների զարգացման մեջ: Դա ոչ միայն գյուղատնտեսությունն է, որը մարզի բնակչության հիմնական զբաղմունքն է, այլ նաև  զբոսաշրջությունն ու  արդյունաբերությունը: Այս ոլորտներն էլ ներառվելու են մարզի ռազմավարական զարգացման ծրագրում, որն այս պահին մշակման փուլում է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ փաստելով, որ այդ ռազմավարական ծրագիրը մշակելիս մարզպետարանի հանձնախումբն աշխատում է Եվրամիության աշխատանքային խմբերի հետ: «Ուշադրությունը սևեռվում է այն որոտների վրա, որտեղ հնարավոր է աշխատատեղեր ստեղծել: Առանձնացնել որևէ ոլորտ հնարավոր չէ, բայց ասել, որ սևեռվում ենք, օրինակ, միայն գյուղատնտեսության վրա՝ դա էլ  ճիշտ չէ, թեև գիտենք, որ գյուղատնտեսությունն ա ռաջնային ոլորտն է, որտեղ աչքի է ընկնում մարզը. ունենք շուրջ 30 հազար գյուղացիական տնտեսություն: Պետք է նպաստել, որ այս ոլորտում նորացվեն տեխնոլոգիաները, որ մարդը 30 ցենտների փոխարեն 80 ցենտներ բերք ստանա: Առողջապահության ու կրթության մասով պարզ է՝ ուշադրությունը պետք է մնա, բայց ակնկալել, որ մեծ առաջընթաց  կլինի, հնարավոր չէ, պարզապես պետք է պահենք ու թույլ չտանք, որ այստեղ նվազեն արդյունքները: Ինչ մնում է արդյունաբերությանը, հույս ունենալ, որ մարզը կկարողանա վերականգնել նախկին արդյունաբերական պոտենցիալը՝ սխալ կարծիք կլինի, պարզապես պետք է օգնենք ցանկացած գործարարի, ով ցանկություն կհայտնի մարզում գործ դնել՝ նպաստելով աշխատատեղերի ավելացմանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Մարզպետը «Արմենպրես»-ին նաև վստահեցրեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցելու բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն մարզում ձեռնարկություն հիմնել: «Այսօր հիմնականում բոլոր ձեռնարկությունները մասնավորի ձեռքում են, ցավոք, մասնավորն այսօր այն միջավայրը չի ստեղծում, որ շատ խնդիրներ լուծվեն: Մեզ մոտ այս ոլորտը մի փոքր իներտ է: Հիմնականում նորաստեղծ փոքր ու միջին ընկերություններն են ավելի դինամիկ զարգանում, քան նրանք, որոնք ավելի հին են: Պատճառը մեկն է՝ Խորհրդային Միությունից մնացած մտածելակերպը: Անշուշտ, կան խնդիրներ, որոնց լուծման համար պետության աջակցությունն անհրաժեշտ է, բայց սխալ է խնդիրն ամբողջովին պետության վրա դնելը, պետք է նախաձեռնություն ցուցաբերել»,-հավելեց մարզպետը:

Խոսելով արտոնությունների մասին՝ Հովսեփ Սիմոնյանը տեղեկացրեց, որ թեև ընդունված է «Գյումրու մասին օրենքը», բայց հնարավոր չէ ասել, թե քանիսն են այդ օրենքից օգտվում. ճիշտ է, վերլուծություն չկա, բայց նաև լուրջ տեղաշարժ չկա: «Ես ինքս հակված չեմ մտածելու, թե նոր արտոնություններով լուրջ տեղաշարժ կլինի: Լավ տնտեսավարողը կարող է ոչ ազատ գոտում էլ իր շահույթը ստանալ, ազատ տնտեսական գոտում էլ: Ավելի շատ պետք է միջավայրի ստեղծման արտոնություն տրվի, և մարդիկ պետք է հասկանան, որ նաև հայրենիքում գործ կազմակերպելն էլ է սահմանը պաշտպանելու նման բան»,-ավելացրեց Հովսեփ Սիմոնյանը:

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան