Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երևանտրանսին» կազատեն 26 միլիոն դրամ շահութաբաժնի վճարումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը կազատվի 2015 թ. տնտեսա­կան գործունեության արդյունքներով զուտ շահույթից հաշվարկված և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարու­մից՝ 26 միլիոն 875 հազար դրամի չափով: Այս մասին որոշում է կայացրել Երևանի քա­ղաքապետ Տարոն Մարգարյանը: Եվ նոյեմ­բերի 29–ին գումարվող Երևան քաղաքի ավագանու հերթական նիստին կներկայաց­վի այս մասին որոշման նախագիծը:

Որոշման մեջ մասնավորապես գրված է, որ ղեկավարվելով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական առողջացման նպատակով՝ Երևանի ավագա­նին որոշում է «Երևանտրանս» փակ բաժնե­ տիրական ընկերությանը մասնակի ազատել 2015 թ. տնտեսական գործունեության ար­դյունքներով զուտ շահույթից հաշվարկ­ված և Երևանի բյուջե վճարման ենթակա շա­հութաբաժնի վճարումից՝ 26 միլիոն 875 հա­զար դրամի չափով:

«Երևանտրանս» փակ բաժնետիրական ըն­կերությունը 2015 թ. տարեկան գործունեության արդյունքներով առաջացած 87 միլիոն 189 հազար դրամի զուտ շահույթից 2016 թ. Երևանի բյուջե պետք է վճարեր 34 միլիոն 875 հազար դրամի շահութաբաժին, սակայն վճա­րել էր ընդամենը 8 միլիոն դրամ և պարտքն այս տարվա հունվարի 1–ի դրությամբ կազ­մում է 26 միլիոն 875 հազար դրամ:

Ընկերության 2015 թ. ցուցանիշներով, շա­հույթը կազմել է 115 միլիոն 700 հազար դրամ՝ նախահաշվով նախատեսված 85 միլի­ ոն 400 հազար դրամի դիմաց: Շահույթի գերակատարումը պայմանավորված է նրանով, որ համաձայն «Երևանտրանս» և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ների միջև կնքված պայ­մանագրի՝ երթուղիների սպասարկման ծա­ռայության վճարները ժամկետում չկատարե­լու դեպքում հաշվարկվել են տույժեր, որն էլ հաշվեգրման սկզբունքին համաձայն ձևա­կերպվել է որպես եկամուտ և առաջացրել լրացուցիչ շահույթ: Շահույթի գերակատար­ման պայմաններում ընկերությունն ունի ազատ դրամական միջոցների խիստ անբա­վարարություն: Դեբիտորական պարտքերի մեծ մասի գծով ընթանում են դատական գործընթացներ կամ ընդգրկված են դատա­րանի վճիռներով լուծարման գործընթացում (սնանկ ճանաչելու հիմքով) գտնվող կազմա­կերպությունների պարտատերերի ցուցակ­ներում:

Եվ ներկայում դրամական միջոցների ան­բավարարության հետևանքով «Երևանտ­րանս» ընկերությունը հնարավորություն չու­նի վճարել շահութաբաժնի գումարը: Այդ իսկ պատճառով էլ քաղաքապետը առաջարկել է ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշները կարգավորելու համար, ընկերությա­նը ազատել 2015 թ. տնտեսական գործունե­ության արդյունքներով զուտ շահույթից հաշ­վարկված և Երևանի բյուջե վճարման ենթա­կա շահութաբաժնի վճարումից։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար