Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշոտ Մանուչարյան. «Թրամփի հաղթանակը ապստամբություն էր ընդդեմ գործող կարգի և էլիտայի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞վ է Դոնալդ Թրամփը, ինչո՞ւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվեց հենց նա: Այս հարցերի վերաբերյալ հետաքրքիր դիտարկումներ է անում «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հայտնի է համաշխարհային աշխարհակարգի վերաբերյալ իր ուրույն տեսակետով:
 
Ըստ նրա` էական է ոչ թե այն հարցը, թե ով է Դոնալդ Թրամփը, այլ թե ինչ շրջանակներ է նա ներկայացնում: Որովհետև ԱՄՆ–ում հնարավոր չէ, որ մի անձնավորություն գա, հավաքի խումբ, հաղթի ընտրություններում ու դառնա ղեկավար հենց այնպես, պատահականորեն: Մենք գործ ունենք շատ որոշակի շրջանակի հետ, որը իշխանության բերեց Դոնալդ Թրամփին: Եվ այդ շրջանակը ոչ թե ամերիկյան է, այլ համաշխարհային:
 
Այս ամենը հասկանալու համար պետք է ընկալենք մի բան. մինչ այսօր, Միացյալ Նահանգները, ինչպես և աշխարհի բոլոր երկրները, համաշխարհային շատ որոշակի կառավարող շրջանակի կողմից առաջին կարգի գործիք էին իրենց կառավարումն իրականացնելու համար:
 
Այս հանգամանքը մեծ դժգոհություն էր առաջացնում Միացյալ Նահանգների ազգային, եթե այսպես կարող ենք ասել կամ այսպես ձևակերպենք` իրենց երկրին նվիրված ընտրանու մոտ: Նաև` այն շրջանակներում, ովքեր դեմ էին, որ մարդկությունը գնա այն ճանապարհով, ուր մինչ օրս տանում էր իշխող էլիտան, որի ներկայացուցիչն էր Քլինթոնը:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ներկա աշխարհակարգը: Դրա էությունն այն է, որ հարստությունը և իշխանությունը գտնվում են մարդկանց որոշակի փոքր խմբի ձեռքում: Եվ բոլոր` թե' ազգային, թե' միջազգային համակարգերը նրանց համար ծառայեցվում են որպես գործիքներ, որպեսզի առավել ամրապնդեն իրենց համակարգը:
 
Եվ փաստը, որ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ըստ վերլուծաբանի, ապստամբություն էր գործող կարգի, գործող էլիտայի դեմ: Հիմա գալիս է մեկ այլ էլիտա, որի դեմքը Թրամփն է:
 
Իսկ մինչ այժմ ի՞նչ է հայտարարված Թրամփի կողմից (առայժմ կարող ենք դատել միայն նրա հայտարարություններից և այն առաջիկա քայլերից, որ պատրաստվում է անել): Օրինակ. Թրամփը ասաց, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է մասնակցել Խաղաղօվկիանոսյան համաձայնագրին:
 
Բանն այն է, որ այդ համաձայնագիրը համաշխարհային կառավարման գործիք էր, որի հիմքում մեկ բան էր ընկած` ազգային պետությունները դառնում են ենթակա միջազգային, վերազգային կորպորացիաներին: Իսկ, հասկանալի է, որ այդ գաղափարն իրականություն դարձնելու հարցում կարևոր էր հենց ԱՄՆ–ի դերը, նա էր առաջին գործիքը: Եվ Բարաք Օբամայի օրոք հսկա քայլերով այս գործընթացն էր առաջ տարվում: Փաստորեն այն, որ Թրամփը հայտարարեց, թե չեն մասնակցելու այս համաձայնագրին, մեծագույն հարված էր գոյություն ունեցող աշխարհակարգին:
 
Իսկ թե կոնկրետ հետագայում ինչ ճանապարհով կգնա նա, ինչպիսի քաղաքականություն կորդեգրի իրականում, երբ կստանձնի նախագահի պաշտոնն ու կսկսի աշխատել, ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ մենք նրա քաղաքականության ուրվագծերն ենք նշմարում: Չնայած ինչ–որ հայտարարված է, խիստ դրական է երևում: Դրական է այն առումով, որ մարդկությունը դուրս է բերվում հարստության կուտակման արատավոր շրջանից, երբ մարդու մեջ ոչնչացվում է մարդկայինը, և նա վերածվում է ռոբոտի:
 
Փաստորեն ազգային պետությունների վերացման քայլը ընդհանուր շղթայի մի օղակն էր ընդամենը: Մյուսն, ասենք, ընտանիքի վերացումն էր, երեխայի զրկումը ընտանեկան դաստիարակությունից: Եվ, ընդհանրապես, այն, ինչ մենք տեսնում էինք մեզ անհեթեթ թվացող օրենքների տեսքով, մեկ բանի էին միտված` միայն ու միայն մարդու ռոբոտացմանը:
 
Այո, Դոնալդ Թրամփին նախագահ ընտրելը Միացյալ Նահանգներում դրսևորված ապստամբությունն էր ընդդեմ գոյություն ունեցող արատավոր կարգի: Եվ կարծես թե, Ամերիկայի Միացյալ Նահանգները շարժվում է դրական ուղղությամբ: Եվ եթե իրոք այդպես լինի, ապա մեզ սպասվում է մի բոլորովին այլ ուրվագծերով աշխարհ: Ես հույս ունեմ` մարդու և մարդկայնության աշխարհ:
 
Այսպես է մտածում Աշոտ Մանուչարյանը:
 
Գոհար Սարդարյան
 
Տղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից