Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արծվի Բախչինյան. «Սա հետնահանջի, դեգրադացիայի ևս մի արտահայտություն կլինի, որ փաթաթում են մեր ժողովրդի գլխին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան մի քանի օր առաջ մի հայտարարությամբ էր հանդես եկել, որում խոսվում էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու և այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին։
 
Հայագետ, պատմաբանասեր Արծվի Բախչինյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն ամենից շատ վրդովեցնում է այն, որ անգամ խորհրդային տարիներին նման հարց չէր բարձրացվել։ Նրա խոսքով` մեր ժողովուրդը միշտ էլ եղել է օտարասեր, ռուսամոլ։ Վերջինս երեկ «Ռոսիա մոլի» դիմաց կանգնած էր, երբ մի երկտող ծնվեց իր գլխում՝ «Ազգս ռուսամոլ բացեց «Ռոսիա մոլ»»։
 
– Խորհրդային Հայաստանի պետական լեզուն հայերենն էր։ Իսկ հիմա իբր անկախ պետություն ենք և հարևան երկիրը նման նկրտում ունի։ Դա մեզ կրկին ցույց է տալիս, թե իրականում ինչպիսին է մեր «անկախությունը»։ Ի՞նչ են նրանք սրանով ցանկանում հասկացնել։
 
– Դա ցույց է տալիս, թե որոնք են նրանց ներպետական ախորժակները շրջապատի երկրների ժողովուրդների նեոգաղութացման վերաբերյալ, ինչը նրանք հաջողապես սկսել են դեռ մեր «անկախության» առաջին տարիներին և հիմա էլ շարունակում են։ Մեր բոլոր հարստությունները գտնվում են ռուսների ձեռքում, դրանից բացի օտարալեզու դպրոցների հարցը բարձրացվեց, նորից ռուսական դպրոցները բացելու անհրաժեշտության մասին խոսվեց։ Հիմա ի՞նչ էր մնում՝ լեզուն։ Լեզուն մեր ժողովրդի համար մի պաշտամունք է եղել և դրա վերջն էլ են ուզում տալ։ Սրա մեջ շատ պարզ, կույրին էլ տեսանելի երևույթ կա՝ նոր գաղութացման քաղաքականության շարունակությունը։
 
– Արդյո՞ք այսկերպ փորձ է արվում Հայաստանը վերահսկելու ևս մի լծակ ստեղծել։
 
– Իհարկե։ Գիտեք ես ինքս ռուսերեն գրում, կարդում եմ, ես ոչ մի դեմ բան չունեմ ռուսաց լեզվի հանդեպ։ Թող մեր դպրոցներում ռուսերեն էլ, գրաբար էլ, արևմտահայերեն էլ, թուրքերեն էլ, պարսկերեն էլ, չինարեն էլ անցնեն։ Այդ մասին չի խոսքը։ Բայց երբ մի շենքի ղեկավարությունը պիտի որոշի, թե «առանձին» երկրում պետական լեզվի կարգավիճակ ստանա մի լեզու, որը այդ ժողովրդի բնիկ լեզուն չէ, դա անընդունելի է։ Միատարր բնակչություն ունեցող երկրի համար նման բանն ընդամենը հերթական գաղութացման արտահայտություն է։ Օդանավակայանից Երևան գալու ճանապարհին հայ, այսպես կոչված, բարերարի փողերով կառուցում են ռուսական եկեղեցի։ Չգիտես, թե ո՞ւմ համար են կառուցում։
 
Հայաստանում ապրող 2% ռուսական բնակչությա՞ն, թե ցույց տալու աշխարհին, որ այս շրջանը պատկանում է Ռուսաստանին, ոչ թե ամերիկյան դեսպանատանը։ Եվ մեր ժողովուրդն էլ գրեթե ինչպես միշտ կընդունի, կմտածի, վա՜յ, առանց ռուսի մենք կորած ենք, օրհնվի՜ էն սհաթը։ Այնքան իներտ է մեր ժողովուրդը, այնքան պայքարի ոգի չունի, որ ինչ էլ անում են մեր ժողովրդի գլխին, նա միշտ հնազանդությամբ ընդունում է։
 
Լիլի ԹԵՎՈՍՅԱՆ
 
Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով