Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Մարտիրոսյան. «Էլեկտրոնային գիրք ընթերցողների 60%–ը գնում է այդ գրքերը` տանն ունենալու համար»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցեցինք հրատարակչությունում տպագրվող գրքերի քանակի նվազման պատճառների, ընթերցողների գրքային նախասիրությունների և ընթերցանության վրա իշխանության անմիջական ազդեցության մասին:
 
– Պարոն Մարտիրոսյան, վերջին մեկ–երկու տարում հրատարակվող գրքերի թիվն աճե՞լ է, թե՞ նվազել:
 
– Անցյալ տարի ռեկորդ ենք սահմանել՝ 152 անուն գիրք ենք հրատարակել: Նախորդ տարիներին մոտ 100 է եղել, իսկ գրքերի տպաքանակն էլ 500–ից իջել է 300–ի, ամեն անուն գրքից մենք տարվա մեջ 40 հատ ենք վաճառում: Խորհրդային տարիներին ավելի շատ է եղել տպաքանակը, բայց մեզ ավելի շատ հուզում է ոչ թե տպաքանակը, անգամ ոչ էլ գնվող գրքերի քանակը, այլ ընթերցողների քանակը: Ես կարծում եմ այն տարիներին ոչ թե շատ էին կարդում, այլ շատ էին առնում: Գիրք գնելը ինտելեկտի հետ կապ ուներ: Եվ մարդիկ իրենց ինտելեկտի կապը փորձում էին արտահայտել իրենց դարակներում դրված գրքերի միջոցով: Հիմա մարդիկ մտածում են, թե` ինչի ես լինեմ ինտելեկտուալ, եթե ինտելեկտուալը հաջողության հասնելու ճանապարհ չէ: Եթե ես ունեմ լավ պաշտոն, դա հաջողության նշան է, բայց հիմա այդ պաշտոնին հասնելու համար պետք չէ ինտելեկտուալ լինել, դրան պետք չէ գիտելիքով հասնել: Ո՛չ գիտելիքով, ո՛չ դաստիարակությամբ, ո՛չ աշխատասիրությամբ այդ պաշտոնին չես հասնի:
 
Այսօր Հայաստանում պաշտոնը տրվում է զավակին, մենք առնվազն ունենք երկու վարչապետի դեպք, երբ նրանց տղաները դարձել են քաղաքապետ: Մենք ունենք նախարար, որի որդին փոխնախարար է աշխատում: Այս երևույթները հնարավորություն չեն տա տպաքանակը բարձրացնելու: Ինչի՞ ես սովորեմ կամ կարդամ, գիտելիքով զինվեմ, եթե այդ գիտելիքը ինձ խանգարելու է դառնալ «հաջողակ», այսօրվա հայաստանյան խեղաթյուրված հաջողակի մասին է խոսքը: Ես չեմ կարծում, որ նրանք, ովքեր այսօր իշխանություն են, հաջողակ են: Ինչի՞ ես հղկվեմ, դաստիարակվեմ, արժանիքներ ձեռք բերեմ, որպեսզի չկարողանամ «սապոնվեմ» այս կամ այն պաշտոնյային՝ այս կամ այն առավելությունը ստանալու համար: Բա ասում եք, ինչի՞ է տպաքանակը նվազել. քանի որ գրքերը մեր կյանքի կանոններին խանգարում են:
 
– Այս տարի հրատարակված գրքերի թիվը հասնո՞ւմ է հարյուրի:
 
– Ոչ, հարյուր չկա: Նախորդ տարի 152 գիրք հրատարակելը մեզ համար շատ ծանր եղավ, բավականաչափ հաստիքներ կրճատվեցին, բայց մենք դարձանք ավելի կուռ ու ճկուն: Պետք է հրատարակել ավելի քիչ գրքեր, բայց նպատակային, փորձել դրանց միջոցով Հայաստանում քաղաքացի դաստիարակել:
 
– Պարոն Մարտիրոսյան, էկեկտրոնային գրքերի առկայությունը և վաճառքը համացանցում չի՞ խոչընդոտում գրքերի տպագրությանը:
 
– Տեխնոլոգիաների զարգացումը միայն օգնում է գրքի համար ճանապարհ բացելուն: «Ֆորբսի» տվյալներով մարդկանց 60%–ը, ովքեր կարդացել են էլեկտրոնային գիրք, այնուհետև գնել են նույն գիրքը իրենց տանն ունենալու համար:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Պուտինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նրան դիմավորել ենպատվո պահակախմբով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով