Պակիստանը հայտարարել Է հնդկական կողմի գնդակոծման հետեւանքով 11 խաղաղ բնակիչների զոհվելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի կողմից Քաշմիրում մարդատար ավտոբուս Է հրետակոծվել, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 11 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտնել Է The Hindustan Times-ը՝ վկայակոչելով Պակիստանի իշխանություններին:
Նյու Դելին գնդակոծության փաստը հաստատել Է, բայց ճշտել Է, որ հնդկական հրետանին միայն պատասխանել Է պակիստանյան կողմից բացված կրակին:
Վերջին ամսվա ընթացքում սա իրադրության արդեն առաջին սրումը չԷ կողմերի միջեւ: Նոյեմբերի 14-ին պակիստանցի յոթ զինվորներ Էին զոհվել Քաշմիրի հսկիչ կետում հնդկական կողմի հրետակոծման հետեւանքով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



