Էրդողանը հայտարարել է Եվրախորհրդարանի ընդունած որոշումն անտեսելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանում իր երկրի վերաբերյալ ցանկցած որոշում որևէ արժեք չունի իրենց համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պար բերականը:
«Վաղը Եվրախորհրդարանում նիստ է լինելու, որտեղ քվեարկության է դրվելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը: Այս պահին այստեղից հայտարարում եմ ողջ աշխարհին. ինչ արդյունք էլ լինի, այդ քվեարկությունը մեզ համար որևէ արժեք չունի»,- հայտարարել է Էրդողանը:
Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին կայացած «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրով նիստի ժամանակ կոչ էարվել միառժամանակ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Նիստի ժամանակ ԵԽ բոլորքաղաքական խմբակցություններն արձանագրել են Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքիհարցում գրանցված հետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վեց < /i>քաղաքական ուժերի կողմիցպատրաստված առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 24-ին:



