ԱՄՆ-ը չպետք է այլ պետությունների կառուցման քաղաքականություն վարի. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը չի կարծում, որ Միացյալ Նահանգները պետք Է այլ պետությունների կառուցման եւ դրանցում վարչակարգերի փոփոխման քաղաքականություն վարի: Այս կարծիքը նա հայտնել Է The New York Times թերթի լրագրողների հետ նոյեմբերի 22-ին կայացած հանդիպման ժամանակ, ընտրված նախագահի խոսքը Twitter-ի իր բլոգում զետեղել Է հրատարակության լրագրղներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պատասխանելով Սիրիայի իրադրության վերաբերյալ հարցին՝ Թրամփը հակիրճ հայտարարել Է, որ «մենք պետք Է լուծենք այդ խնդիրը»: Նա նաեւ հավելել Է, որ սիրիական հարցում իր դիրքորոշումը «տարբերվում Է ուրիշների հայացքներից»:
Միեւնույն ժամանակ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել Է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հասնելու ցանկության մասին: «Ես կցանկանայի դառնալ այն անձը, ով հաշտության կհասնի Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ, դա վիթխարի նվաճում կլիներ»,- Twitter միկրոբլոգների ցանցում նրա խոսքը մեջբերել Է հարցազրույցի մասնակիցներից մեկը՝ Մայք Գրյունբաումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



