Օբաման եւս մեկ հանդիպում է ունեցել Թրամփի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս մեկ հանդիպում է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, մինչ այդ նոյեմբերի 10-ին նրանք հանդիպել էին Սպիտակ տանը ։ Այս մասին լրագրողներին հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեսթը։
Նա մանրամասներ չի հայտնել, չի նշել նաեւ, թե ինչ ձեւաչափով է տեղի ունեցել Օբամայի ու Թրամփի զրույցը, հայտնելով միայն, որ մանրամասները հրապարակելու իրավունքը թողնում է ընտրված նախագահի թիմին։
Օբաման ու Թրամփը հանդիպել էին Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո, հեռացող նախագահը ընտրված նախագահին խոստացել էր աջակցել իշխանությունը փոխանցելու հարցում ու նշել, որ բոլորը Թրամփին հաջողություն են մաղթում։ Մինչեւ ընտրությունները Օբաման կտրուկ քննադատում էր Թրամփին ու ասում, որ նա պիտանի չէ նախագահի պաշտոնի համար։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



