Լավրովն ու Քերին քննարկել են սիրիական կարգավորումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Նշված է, որ դիվանագետներն անդրադարձել են միջսիրիական բանակցություններ սկսելու ու Արեւելյան Հալեպում իրավիճակը կարգավորելու մասին ՄԱԿ-ի պահանջները կատարելու անհրաժեշտությանը։
«Առաջարկվել է քննարկել Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները, այդ թվում միջսիրիական բանակցությունները առանց նախապայմանների սկսելու՝ ՄԱԿ ԱԽ-ի պահանջի կատարման անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաեւ իրավիճակի կարգավորումը Հալեպում, որտեղ կուտակվել են ապօրինի զինված խմբավորումներ, որոնցից առաջատար դերակատարում ունեն «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։



