Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում կիրականացվեն էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման լայնածավալ աշխատանքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ տարի կիրականացվեն լայնածավալ միջոցառումներ Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման ուղղությամբ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Հայկ Հարությունյանի խոսքով, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև պետական բյուջեի հաշվին  կշարունակվեն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող՝ շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի, 220 կՎ «Հաղթանակ», «Աշնակ», «Երևանի ՋԷԿ»-ի  և 110 կՎ՝ «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման, էլեկտրաէներգետիկ համակարգի պահուստային կարգավարական կառավարման կենտրոնի կառուցման աշխատանքները։ «Ագարակ-2» և «Շինուհայր» 220 կՎ ենթակայանների շինարարությունը կշարունակվի Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Կմեկնարկեն կարգավարման կառավարման ավտոմատացված համակարգի (SCADA) ընդլայնման երկրորդ փուլի աշխատանքները:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), Եվրոպական Ներդրումային Բանկի և Եվրամիության Հանձնաժողովի՝ Հարևանության Ներդրումային Գործիքի (“NIF”) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց  (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը կմտնի գործնական փուլ։ Միաժամանակ կշարունակվեն Իրանի Արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին՝ Իրան-Հայաստան 400 կՎ լարման նոր էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: Բարձրավոլտ այս գծերի թողարկումը կդառնա հյուսիս-հարավ էլե կտրաէներգետիկական միջանցքի ձևավորման հիմքը։ 

ՌԴ կառավարության աջակցությամբ հաջորդ տարի կշարունակվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման միջոցառումները։ Դրան զուգահեռ, սեփական և դոնոր երկրների հատկացումների հաշվին աշխատանքներ կիրականացվեն գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում