Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չարաբաստիկ» հսկիչ գները և ներմուծման ծավալները

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում բավականին հաճախակի է խոսվում ՀՀ ներմուծվող ապրանքների ծավալների և դրանց հետ կապված խնդրահարույց հարցերի մասին: ՀՀ գործարարներին և Հայաստան որևէ ապրանք ներմուծող քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնող հարցերից մեկը «հսկիչ գին» կոչվածն է։

Օրինակ, եթե արտերկրում մեքենա կամ այլ ապրանք է գնվել լրիվ օրինական հիմունքներով, և ցանկություն կա այն բերել Հայաստան, ապա մաքսազերծելու ժամանակ ներկայացվնում է հաշիվ-ապրանքագիր, որպեսզի դա հիմք ընդունվի, և ԱԱՀ-ն վճարվի՝ ըստ այդտեղ նշված գնի։ Սակայն մաքսային մարմնին որոշակի պատճառներով ներմուծողի ներկայացրած փաստաթղթերը կարող են վստահություն չներշնչել և մաքսային արժեքը որոշվի ինքնուրույն՝ ելնելով ինչ-որ չափորոշիչներից։

Ըստ էության՝ X գումարով գնված ապրանքը կարող է գնահատվել մի քանի անգամ ավելի, և ըստ այդմ՝ ապրանքի գնի չափով ԱԱՀ սահմանվի։ Գործարարներն ու քաղաքացիները միշտ դժգոհել են այս պրակտիկայից՝ կոչ անելով հրաժարվել հսկիչ գներից։ Մաքսային մարմնի հակափաստարկը հետևյալն է՝ կան երկրներ, որտեղ 1000 դոլարանոց ապրանքի համար կարող են 100 դոլարի ապրանքագիր տալ, ասել է թե՝ կեղծ թիվ ներկայացնել։ Իսկ դրա հիման վրա մաքսազերծելն արդեն դառնում է թյուրիմացություն։

Սա հասկանալի փաստարկ է, եթե խոսքը վերաբերում է երրորդ երկրներին։ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում տրված ինվոյսը հաշվի չառնելը ոչ միայն անհասկանալի է, այլ անգամ վիրավորական այդ երկրների համար։

ՀՀ ներքաղաքական վերջին վերադասավորումների փուլում նշված թնջուկային իրավիճակում որոշակի հղկումներ այնուամենայնիվ ընթանում են: Վերջին շրջանում կառավարության ղեկավարը մի քանի անգամ անդրադարձել է թեմային:
Ներկայումս հստակ սահմանվել է այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և կարելի է ընդունել այնտեղի ինվոյսի գինը: Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առկա է ԱԱՀ-ի վերադարձ:

Այս ամենն իր հերթին որոշակիորեն ազդել է ՀՀ ներմուծման գործընթացի վրա: Նախկինում արտասահմանում ձեռք բերված ապրանքները մաքսազերծվում էին ԵՏՄ մեկ այլ երկրում, ապա միայն ներմուծվում Հայաստան: Ներմուծողներն ընտրում էին այնպիսի երկրներ, որտեղ գործում էր ավելի պարզեցված ընթացակարգ, չկային թղթաբանության հետ կապված խնդիրներ ու արհեստական քաշքշուկ: Ասել է թե՝ պետբյուջե նախատեսված մուտքագրվող որոշակի կոնկրետ ծավալի գումար արհեստականորեն ուղղվում էր այլ երկիր:

Այս գործընթացը կարող է օգտակար լինել ՀՀ ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա. որքան պարզեցված լինի համակարգը, վերացվեն անտեղի քաշքշուկները և անհրաժեշտ տեղեկանքների թիվը հասցվի նվազագույնի, այնքան կմեծանան և կակտիվանան ՀՀ կատարվող ներմուծումները::

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»