Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեդիա դաշտում ինքնասպանությունների թեման ճիշտ լուսաբանման, պրոֆեսիոնալ մոտեցման կարիք կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայկական լրատվական դաշտում պակասում է ինքնասպանությունների թեման ճիշտ լուսաբանելու պրոֆեսիոնալ մոտեցումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցու թյան բաժնի հրահանգիչ, Փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Աիդա Թառոյանը:

«Այսօր լրատվական դաշտում լրատվամիջոցների կողմից  ինքնասպանությունների ոչ ճիշտ լուսաբանումը կարող է ազդել այն մարդկանց վրա, ովքեր հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեն: Հատկապես անընդունելի է, երբ հրապարակման մեջ  ներկայացվում են ինքնասպանության մանրամասները: Ասենք, թե ինչ ձևով է քաղաքացին ինքնասպանություն գործել: Ի դեպ, պետք է ուշադրություն դարձնել նաև հրապարակումն ուղեկցող նկարներին»,-ասաց Աիդա Թառոյանը:

Նրա խոսքով, նման հրապարակումները պետք է ունենան դրական շեշտադրումներ, խոսվեն այն ճանապարհների մասին, որոնցով կարելի է հաղթահարել հոգեբանական խնդիրները: 

«Պետք է մարդկանց տեղ հասցնել այն գաղափարը, որ օգնության դիմելը ոչ թե թուլության նշան է, այլ  փոփոխություններին ընդառաջ գնալու դրական քայլ: Պետք է բացատրել, որ դժվարությունները առաջ են բերում ունակություններ` դրանք հաղթահարելու համար: Այդ տեսանկյունից 911 ծառայությունը մարդկանց կողքին կանգնելու միջոց է»,-ավելացրեց Աիդա Թառոյանը:

Անդրադառնալով հոգեբանին դիմելու խնդրին` մասնագետը նշեց, որ այդ մշակույթը մեր հասարակության շրջանում քիչ-քիչ ձևավորվում է: Նրա խոսքով, այդ մասնագետին դիմելու բարդույթն արդեն հաղթահարվում է: Մարդիկ սկսում են ավելի շատ վստահել մասնագետներին:

Ինչ վերաբերում է ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, ապա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` հանրապետությունում ինքնասպանությունների թիվն ավելացել է: Աիդա Թառոյանը նկատեց, որ այդ միտումն աշխարհի բազմաթիվ երկրներում է նկատվում:  

Հայաստանում 2014 թվականին գրանցվել է ինքնասպանության 155 դեպք, 2015` 195, 2016 թվականի նոյեմբերի 17-ի տվյալով` 170 դեպք: Նույն միտումը նկատվում է ինքնասպանության փորձերի դեպքում: Ըստ վերլուծության` հիմնականում ինքնասպանության դիմում են տղամարդիկ, քան կանայք: Մասնագետի խոսքով, դա կարող է պայմանավորված լինել կանանց էմոցիոնալ լինելու հանգամանքով: Վերջիններս ավելի հաճախ են արտահայտում իրենց էմոցիաները:

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա մասնագետը նշեց, որ ազդեցության գործոնները տարբեր են: «Միանշանակ ասել, որ ֆինանսականը կամ սոցիալական կոնկրետ պատճառ են, սխալ է: Այս գործոնները կարող են ազդեցություն ունենալ, բայց ոչ հիմնական պատճառ, որովհետև բազմաթիվ սոցիալական ծանր վիճակում գտնվողներ կան, ովքեր ինքնասպանության չեն գնում: Ներքին խնդիրներ կարող են լինել»,-հավելեց Աիդա Թառոյանը:

 

Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում