Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թե ինչպես 1991 թ. ԼՂԻՄ ղեկավարները որոշեցին Ղարաբաղը «հանձնել» Ադրբեջանին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1990–1991 թթ. բավականին խառնակ տարիներ էին: Ադրբեջանցիների հետ զինված հակամարտությունն աստիճանաբար վերածվում էր լայնամասշտաբ պատերազմի: ԽՍՀՄ–ը դեռ կար, բայց իրականում չկար: Հայաստանն ու Ղարաբաղն էլ անկախ էին, բայց դեռ անկախ չէին:

Այդ օրերին մութ պատմություններ շատ են եղել: Բայց որ ժողովրդի թիկունքում ԼՂԻՄ ղեկավարության որոշ անդամներ կարող էին փորձ անել Ղարաբաղը հանձնելու Ադրբեջանին, այսօր էլ զարհուրելի ու ոչ պակաս դավաճանական է հնչում: Մինչ ազգային ուժերը փորձում էին կազմակերպվել, պաշտպանել դարեր երազած և այդ օրերին իր առաջին ծիլերը տվող անկախությունը, դիմադրել ԽՍՀՄ և ադրբեջանական զորքերին, որոնք դեռ լիքն էին Ղարաբաղում, ԼՂԻՄ գործկոմը որոշում է համագործակցել Ադրբեջանի հետ` այդ երկրի սահմանադրության հիման վրա: Իսկ դա վերջնարդյունքում նշանակում էր, որ Ղարաբաղը վերադառնալու է Ադրբեջանի կազմ: Ոչ ավել, ոչ պակաս: Այդ որոշումը նրանք հիմնավորում են արյունահեղությունից խուսափելու մտադրությամբ:
Իսկ որպեսզի իրենց որոշումը միս և արյուն ստանա, 1991 թ. մայիսի 16–ին ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչները որոշում են ընդունում Բաքու ուղարկել պատվիրակություն` բանակցություններ սկսելու առաջարկով: Նույն օրը ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների ժողովը հայտարարություն է ընդունում, որում ասվում էր` «հետագա արյունահեղությունից խուսափելու նպատակով…. ԼՂԻՄ–ը հավատարիմ է մնում սահմանադրական կարգին…» (տես «Республика Армения», №131, 18.07.91): Փաստաթղթում պատրաստակամություն էր հայտնվում «հակամարտությանը մասնակից բոլոր կողմերի միջև բանակցությունների հիման վրա վերանայել ԼՂԻՄ վերաբերյալ ընդունված բոլոր հակասահմանադրական որոշումները»:

Այդ որոշման հիման վրա հունիսի 29–ին մարզի բնակիչների անունից նամակ է ուղարկվում ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին` մարզում սահմանադրական կարգը վերականգնելու ծրագրով:

Փաստորեն ստացվում է, որ այն նույն օրերին, երբ Արցախի ժողովուրդը փորձում էր ոտքի կանգնել և իր կյանքի գնով պաշտպանել իր հողն ու անկախությունը, ինքավար մարզի մի քանի ղեկավար որոշում է համագործակցել Ադրբեջանի հետ, ավելին` ԼՂ–ն վերադարձնել այդ երկրի կազմ:

ԼՂԻՄ գործկոմի այս որոշումը ներքաղաքական լուրջ լարվածություն է առաջացնում ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանում: «Լեռնային Ղարաբաղ. պատերազմ և քաղաքականություն (1990–93 թթ.)» գրքում «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամներից Մանվել Սարգսյանը գրում է. «Այս որոշումները ներքաղաքական լուրջ լարվածություն են առաջացնում: Հայաստանի Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորներ նախաձեռնություն են ներկայացնում` Ղարաբաղում հայ ժողովրդի պայքարը ազգային–ազատագրական ճանաչելու վերաբերյալ»:

Մյուս կողմից, սակայն, 1991 թ. հուլիսի 16–ին, սուր քննարկումների ու բանավեճերի արդյունքում, հայտարարություն է ընդունվում («Заявление ВС Армении о политической инициативе полномочных представителей НКАО», «Республика Армения», №131, 18.07.91) հաջակցություն ԼՂ լիազոր ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնության: Եվ որոշվում է պատվիրակություն ուղարկել Բաքու և Մոսկվա: Մոսկվա ուղարկված պատվիրակությունը ղեկավարում էին ՀՅԴ–ական Գեորգի Պետրոսյանը և Մաքսիմ Միրզոյանը: Սակայն Մոսկվայի կողմից ղարաբաղցիների առաջարկին ոչ մի արձագանք չի հետևում: Այլ էր Բաքվի պահվածքը:

1991 թ. հուլիսի 20–ին 6 հոգուց բաղկացած պատվիրակությունը` ԼՂԻՄ գործկոմի ղեկավար Լեոնարդ Պետրոսյանի ղեկավարությամբ մեկնում է Բաքու և հանդիպում Ադրբեջանի ղեկավար Այազ Մութալիբովի հետ: Այն, որ Մութալիբովը մեծ ոգևորությամբ էր ընդունել պատվիրակության անդամների առաջարկը, կասկածից դուրս է: Բայցև պահանջել էր կոնկրետ քայլեր: Երկու ամիս հետո` սեպտեմբերի 8–ին Ադրբեջանում պետք է տեղի ունենային նախագահի ընտրություններ: Եվ Մութալիբովը, ի նշան հավատարմության, պատվիրակության անդամներից պահանջում է Ղարաբաղում նույնպես բացել ընտրատեղամասեր, որպեսզի ԼՂԻՄ ժողովուրդը ևս կարողանա ընտրել իր նախագահին:
Այդ 6 հոգին վերադառնում են Ղարաբաղ: Որքան էլ նրանց համար ցանկալի լիներ այդ ամենը ծածուկ պահել, բայց նրանց որոշման ու Մութալիբովի պահանջի մասին դառնում է հայտնի: Ու բնական է, որ ազգային ուժերը դա թույլ տալ չէին կարող: Պատվիրակության անդամներն սկսում են սպառնալիքներ ստանալ: Բայց` զուր:

Օգոստոսի 8–ին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ գործկոմի նիստ, որին մասնակցում են բոլոր մակարդակների ղեկավարները: Նիստում հնարավոր է համարվում, որ մարզի բնակչությունը կարող է մասնակցել սեպտեմբերի 8–ին Ադրբեջանում կայանալիք նախագահի ընտրություններին: Խոսքից անցնում են գործի:
Ղարաբաղի հայրենասիրական ուժերը, սակայն, կարողանում են կանխել այդ խայտառակությունը: Այս խառնաշփոթի ժամանակ սպանվում է Բաքվի հետ հաշտության ակտիվ կողմնակից Վալերի Գրիգորյանը:

Նրա մահով վերջ է դրվում «համագործակցության» դիվանագիտությանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան