Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցերեկն աստղերը Ձկներին խորհուրդ են տալիս խնայել ուժերը. Սեպտեմբերի 11-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Քանի դեռ երեկոն վրա չի հասել, Խոյերին խորհուրդ չի տրվում փոխել տեմպերը և անցնել նոր առաջադրանքների: Նախաձեռնությունը փակուղում կհայտնվի կամ թույլ արդյունք կտա: Նախընտրելի է ազատ ժամանակացույցը կամ նախկին զբաղմունքները շարունակելը: Երեկոյան կարող են մի շարք հոգսեր ի հայտ գալ: Ավելի լավ է չշտապել հանգստյան օրերի ծրագրերի հարցում: Հնարավոր է ստիպված լինեք հաշվի նստել պարտականությունների կամ ինքնազգացողության հետ:

Ցուլ

Ցուլերին մինչ երեկո կարող է հետապնդել նյարդայնությունը: Գրգռվածության պոռթկումները մարելու համար կարելի է ուշադրությունն ուղղել առօրյա զբաղմունքներին: Երեկոյան կլավանա ձեր տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Հանգստյան օրերը հաջող անցկացնելու հույս կհայտնվի: Դրանք կարող եք անցկացնել հեղինակավոր վայրում կամ հաճելի միջավայրում: Բացառված չէ, որ ստիպված լինեք ընտրել երկու գայթակղիչ տարբերակներից մեկը:

Երկվորյակ

Առօրյա գործերում խորհուրդ է տրվում զբաղվել օրվա առաջին կեսին: Երեկոյան մոտ առաջին պլան կարող են դուրս գալ կարևոր հանգամանքները: Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն տնային, ընտանեկան կամ կենցաղային հարցերը: Ձեր ծրագրերի վրա կարող է ազդել ծնողների կամ ամուսնու կարծիքը: Կարող են հավելյալ հոգսեր ի հայտ գալ, եթե բնակարան եք վարձակալում կամ ձեր բնակարանն եք վարձակալության հանձնում, բնակվում եք հյուրանոցում:

Խեցգետին

Խեցգետինների համար օրվա լավագույն հատվածը կլինի երեկոն: Այդ ժամանակ պայմաններ կստեղծվեն ձեր ցանկությունների իրագործման, ինչպես նաև ձեր անձնական կարիքները շրջապատի հետ համաձայնեցնելու համար: Հնարավոր է ձեզ հյուր հրավիրեն, ժամանակ անկացնեք հարգարժան մարդու հետ, մասնակցեք ինչ-որ միջոցառման: Հնարավոր է ստիպված լինեք հաշվի առնել ոչ միայն գործնական հարցերը, այլև իրադրության բարոյաէթիկական նրբությունները:

Առյուծ

Առյուծների էներգիան օրվա ընթացքում կնվազի: Եթե երեկ լարված օր է եղել, չի խանգարի օրվա առաջին կեսին հանգստանալ: Երեկոյան ուշադրության կենտրոնում կլինեն գործնական թեմաները` կապված ֆինանսների, օգտակար գնումների, մաքրության պահպանման, առողջության ամրապնդման հետ: Տեղին կլինեն տարբեր մանրուքների, մթերքի մեծածախ գնումները: Հնարավոր է համալրման կարիք զգա տան կամ ավտոմեքենայի դեղատուփը:

Կույս

Առավոտը Կույսերը կարող են անցկացնել ազատ ռեժիմով: Ամենահագեցած շրջանը կլինի երեկոն: Այդ ժամանակ շատ բան կախված կլինի ձեզանից, մասնավորապես` ձեր տրամադրությունից, ընթացիկ ծրագրերից, սովորություններից: Կարող է աճել ձեր լավատեսությունը, ինչպես նաև հավակնոտությունը: Մասշտաբային ծրագրերը, կարիքները և հույսերն արժե համաձայնեցնել մտերիմների հետ: Հակառակ դեպքում` թյուրըմբռնումների, իրարից նեղանալու նախադրյալներ կառաջանան:

Կշեռք

Կշեռքների համար օրը լավատեսական կսկսվի, սակայն երեկոյան իրավիճակը կփոխվի և կստիպի վերանայել ծրագրերը: Արդյունքում կարող է փոխվել շաբաթվա վերջի համար նախատեսված ծրագիրը: Հնարավոր է ստիպված լինեք որոշ զվարճանքներ և հաճույքներ զոհաբերել հանուն ուրիշների կարիքների, ընտանեկան խնդիրների լուծման: Բացառված չէ, որ հրաժարման շարժառիթներից մեկը առողջության նկատմամբ հոգատարությունը լինի:

Կարիճ

Օրվա առաջին կեսին արժե խնայել ուժերը և նոր գործեր չսկսել: Ձեր ջանքերն իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե կարևոր գործ եք անավարտ թողել: Հետագա գործողությունների ծրագիրն ավելի պարզ կդառնա երեկոյան: Օրվա այդ շրջանում ավելի վստահորեն կկարողանաք ծրագրել հանգստյան օրերը, ինչպես նաև ավելի հեռավոր ապագայի համար նախնական ծրագրեր կազմել: Խնդիրներ չեն առաջանա, եթե ժամանակին երազանքները համաձայնեցնեք իրականության հետ:

Աղեղնավոր

Առավոտյան Աղեղնավորներն ազատ կլինեն իրենց գործողություններում: Երեկոյան ստիպված կլինեք հաշվի նստել ձեր կարգավիճակի թելադրած պահանջների, ընթացիկ ծրագրերի և ինքնազգացողության հետ: Ընկերների կարծիքները և ձեր անձնական կրքերը, ընդհակառակը, կարող են նվազագույն կշիռ ունենալ: Եթե ձեզ համար կարևոր է կարիերան, կրթությունը, արժե լսել ղեկավարի կարծիքը: Հնարավոր է ստիպված լինեք հանգիստը զոհաբերել հանուն աշխատանքի:

Այծեղջյուր

Օրվա սկզբում Այծեղջյուրների համար ցանկացած գործ էներգատար կլինի: Հարմար պահ է վարպետության կատարելագործման համար: Երեկոն կհուշի, թե որտեղ և ինչպես անցկացնել շաբաթվա վերջը: Կարող է հնարավորություն ստանաք աշխարհայացքն ընդլայնելու, հեղինակավոր վայրում գտնվելու, ազդեցիկ մարդկանց, արտասահմանցիների հետ շփվելու: Եթե հնարավորությունները թույլ են տալիս, հանգստյան օրերը կարող եք անցկացնել արտերկրում:

Ջրհոս

Այս օրը Ջրհոսներին լիակատար հարմարավետություն չի խոստանում: Ինչ-որ բան ձեզ լարվածության մեջ կպահի: Բացառված չէ, որ նման տրամադրությունը շարունակվի մի քանի օր և դառնա ձեր բոլոր գործողությունների թաքնված շարժառիթը: Օրվա վերջում չարժե արհամարհել հնարավոր բարդությունները, այդ թվում` կապված առողջության, ինքնազգացողության հետ: Նույնիսկ եթե վտանգը տեսական է, արժե որոշակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Ձկներ

Ցերեկն աստղերը Ձկներին խորհուրդ են տալիս խնայել ուժերը: Հիմնական իրադարձությունները, որոնք ձեզ կարող են հետաքրքրել, տեղի կունենան երեկոյան մոտ: Հարմար պահ է ծրագրերի համաձայնեցման համար: Չարժե չափից դուրս եսասիրություն դրսևորել, ավելի լավ է ընդառաջ գնալ նրանց, ում կարիքը զգում եք: Ցանկացած երկխոսության մեջ ցանկալի է հարգել ընդդիմախոսի կարծիքը և համոզմուքները: Փոխադարձ զիջողութունը, հոգատարությունը, մեծահոգությունը հատկապես կարևոր են ամուսնական հարաբերություններում:

Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի