Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի հյուրանոցները հրաժարվում են «Չե´ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներին համաժողովի համար դահլիճ տրամադրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Չե´ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներին Երևան քաղաքի մի շարք հյուրանոցներ հրաժարվում են հանդիսությունների սրահ տրամադրել «Ո´չ»-ի ճակատի համաժողով անցկացնելու համար: Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Նախաձեռնությունը տրամադրել է այն հյուրանոցների ցանկը, որոնք կա´մ նախապես համաձայնել, ապա հրաժարվել են իրենց հանդիսությունների սրահ տրամադրել, կա´մ էլ անմիջապես մերժել են տարածք տրամադրել:

Ըստ այդ ցանկի՝ նախաձեռնությանը հրաժարվել են դահլիճ տրամադրել «Մարիոթ Արմենիա», «Անի Պլազա», «Գոլդեն Թյուլիփ», «Հիլթոն», «Էրէբունի Պլազա», «Հայաթ», «Էլիտ Պլազա», «Երեւան Պլազա» «Օպերա Սյուիտ» հյուրանոցները եւ Մոսկվայի տունը: Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն այս ամենը ոչ թե համարում է պատահականություն, այլ սրանում միտում է տեսնում, քանի որ համաժողովում քննարկվելու են Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված քայլերը:

Նշենք, որ նախաձեռնությունն ավարտել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ հանդիպումները, և միջոցառմանը ներկա են լինելու նաև Հայ ազգային Կոնգրեսի, «Ժառանգության», Հայաստանի ժողովրդական կուսակցության, Հիմնադիր խորհրդարանի և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Գևորգ Գյոզալյանը Past.am-ի հետ զրույցում հայտնել էր 20 անվանի փաստաբանների և «Չե´ք անցկացի» նախաձեռնության՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների համագործակցության մասին: Հովհաննիսյանը նշեց, որ համագործակցությունը շարունակվում է, և եթե փաստաբանները մինչև «Չե´ք անցկացնի»-ի մարզային այցելությունները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բրոշյուրներ պատրաստեն, ապա իրենք այդ բրոշյուրների միջոցով ևս քաղաքացիներին կտեղեկացնեն սահմանադրական փոփոխությունների վտանգի մասին:

Արաքս Մամուլյան

Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՀորմուզի նեղուցն ամբողջությամբ փակվում է ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժգին hարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը. Հայաստանը 107-րդ տեղում է Ալիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն ԳրիգորյանՀունիսի 10-ին սպա է մաhացել. նախաձեռնվել է քրեական վարույթ «Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԻնքնակործանման տանող ճանապարհը սա է․ իմացիր ավելինՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրինԱյսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Հորդանանը հայտնել է Իրանի տարածքից արձակված 20 hրթիռի վնաuազերծման մասին 17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանՀայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում Կիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Կառավարության աջակցությունը՝ միրգ վաճառողներին․ ծիրանի 1կգ-ի համար՝ 200 դ․Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»Նոր տեղեկություն՝ գազի գնի վերաբերյալԱշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրԿոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ) Գիշերը Կրասնոդարում ԱԹՍ-ն հարվածել է բազմաբնակարան շենքին «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ի վերջո, տեխնիկական սխալ էր, թե՞ վրիպակ․ իմացիր ավելինUcom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով ԵՄ-ում դիտարկում են Կալասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հնարավորությունը. FT Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր Անոմալ չափերի օձ՝ ՍյունիքումԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայի նախագահին առևանգելnւ հնարավորությունը. Փիթ Հեգսեթ Հռոմի պապը ներկա է գտնվել Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի բացման հանդիսավոր արարողությանը Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԻնքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ռուսաստանը պատժում է հայ ժողովրդին․ ո՞րն է իրական պատճառը