Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ճանաչում ե՞ք ձեր ամուսնուն (Թեսթ կանանց համար)

ԼԱՅՖ

Փորձեք որոշել ձեր ամուսնու բնավորությունը` նրան առաջարկելով պատասխանել տրված հարցերին: Պարզ է, որ պատասխանները պետք է անկեղծ լինեն: Նույն հարցերին պատասխանեք եւ ինքներդ: Առանձին-առանձին հաշվեք ձեր եւ նրա միավորները: Արդյունքները համեմատելով` կկարողանաք պարզել, թե որքանով եք ճանաչում ձեր ամուսնուն: Նրա հավաքած միավորների թիվը ցույց կտա, թե նա իրականում ինչպիսին է: 

1. Ինչպիսի՞ն է իրեն համարում ձեր ամուսինը.

ա. բոլորի կողմից հարգված եւ ծանրակշիռ (4)

բ. եռանդուն եւ փառասեր (5)

գ. արտիստ խառնվածքով (3)

դ. գրավիչ (1)

ե. ուշադիր եւ հոգատար (2)

2. Ի՞նչ մասնագիտություն, պաշտոն կուզենար ունենալ.

ա. ձեռնարկության ղեկավար (5)

բ. հայտնի արտիստ կամ երգիչ (1)

գ. գրող, նկարիչ, կոմպոզիտոր (3)

դ. նյութապես ապահովված (4)

ե. չունենալ ոչ մի պարտավորություն եւ զբաղվել ինչով քեֆն ուզի (2)

3. Ինչի՞ մասին է ամենից շատ սիրում խոսել.

ա. իր մասին (1)

բ. աշխատանքի եւ շրջապատի մարդկանց մասին (5)

գ. ընտանեկան հարաբերությունների, երեխաների մասին (4)

դ. ամեն ինչի եւ ոչնչի մասին (3)

ե. գերադասում է լսել ուրիշներին (2)

4. Մտերիմների շրջանում ամենից հաճախ զրուցում է.

ա. իր նման տղամարդկանց հետ (4)

բ. հաճելի կանանց հետ (1)

գ. այն մարդկանց հետ, ովքեր կարող են իրեն օգտակար լինել (5)

դ. արվեստի մարդկանց, հայտնի անհատականությունների, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող մարդկանց հետ (3)

ե. խուսափում է մարդկանցից (2)

5. Ինչո՞վ է սիրում զբաղվել աշխատանքից դուրս.

ա. հաճախել թատրոն, կինո, համերգներ (4)

բ. ընկերների հետ բաժակ բաժակի խփել (3)

գ. գերադասում է աղմկոտ միջավայրեր (1)

դ. լինում է հասարակության մեջ, որպեսզի կարգավորի իր գործերը (5)

ե. հաճույքով մնում է տանը (2)

6. Ձեր ո՞ր նվերն է նրան մեծ ուրախություն պարգեւում.

ա. որեւէ հագուստ (1)

բ. օգտակար մանրուքներ` ծխախոտ, վառիչ եւ այլն (5)

գ. հետաքրքիր գիրք (2)

դ. արվեստի ստեղծագործություն (3)

ե. գերադասում է ինքն իր համար նվերներ ընտրել (4)

7. Ինչպե՞ս է որոշում ընդունում.

ա. երկար մտածում եւ ծանրութեթեւ է անում (5)

բ. որոշում է առանց երկար մտածելու (1)

գ.անվճռական է (4)

դ. ուրախ կլիներ, եթե մեկ ուրիշն իր տեղը վճռեր (2)

ե. վիճակ է գցում (3)

8. Ինչպիսի՞ կանայք են նրան դուր գալիս.

ա. անկախ, պերճաշուք (5)

բ. առանց նախապաշարմունքների (3)

գ. սիրող եւ հոգատար մայրեր (2)

դ. լավ կերակուր եփող կանայք, հաշվենկատ տնտեսուհիներ (4)

ե. պատրաստ է հաղորդակցվել, կատակել բոլորի հետ, նույնիսկ, եթե նրանք իրեն դուր չեն գալիս (1)

9. Կյանքում ի՞նչն է ամենից կարեւոր համարում.

ա. փոխադարձ ըմբռնումն ու սերը (2)

բ. վստահությունն աշխատանքում, եւ հուսալիությունն ընտանիքում (4)

գ. սիրային ապրումները (1)

դ. գեղեցկությունն ամենից առաջ եւ ամեն ինչում (3)

ե. դրամը, բարեկեցիկ կյանքը, իշխանությունը (5)




ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Եթե ձեր միավորները ձեր ամուսնու միավորներից տարբերվում են 5 միավորով, համարեք, որ դուք հրաշալի ճանաչում եք նրան:

Եթե տարբերությունը հասնում է 6-10 միավորի, նշանակում է, որ դուք ձեր ամուսնուն բավականաչափ լավ եք ճանաչում, բայց ոչ այնքան լավ, ինչքան ինքներդ եք կարծում: Նրանից կարող եք սպասել անակնկալներ:

10 միավորից ավելի տարբերությունը ցույց է տալիս, որ դուք չափազանց քիչ գիտեք ձեր ամուսնուն, նա բոլորովին այն չէ, ինչպիսին դուք եք նրան համարում:




ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՆԱ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Եթե նրա միավորները 9-15 են` ձեր ամուսինը եսասեր է: Վատ չէր լինի, եթե նա մի քիչ մտածեր իր մերձավորների մասին:

16-22` ձեր ամուսնու բնավորության մեջ կան թերություններ: Նա բավարար չափով եռանդուն չէ, աչքի է ընկնում ավելորդ շատախոսությամբ: Նրա հետ եղեք ավելի ուշադիր եւ սիրալիր:

23-29` ձեր ամուսինը ստեղծագործական խառնվածք ունի: Նրա հետ հեշտ է ապրելը` դրանում ինքներդ եք համոզվել: Բայց նա քիչ գործնական է:

30-39` ձեր ամուսինն անվճռական է, զգուշավոր, վախկոտ եւ ոչ բավականաչափ նախաձեռնող: Սակայն նա այնպիսիներից չէ, ովքեր դժբախտության մեջ լքում են մերձավորներին: Լավ կլիներ, եթե ավելի եռանդուն լիներ:

40-45` ձեր ամուսինը շատ փառասեր է, նրա համար անհնարին բաներ պարզապես գոյություն չունեն: Զգույշ եղեք` նրանից շատ չհեռանաք…

Հիշեք, որ սա ընդամենը հաճելի խաղ է հանգստի եւ ժամանցի համար: Մտքներովդ չանցնի մեղադրել ձեր ամուսնուն, մի՞թե նա մեղավոր է, որ արդյունքը չստացվեց այնպիսին, ինչպիսին դուք էիք սպասում:

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին