Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հաջող ամուսնության գաղտնիքները

ԼԱՅՖ

Հնչեցին Մենդելսոնի մարշի հնչյունները, և սկսվեց ընտանեկան առօրյան: Ռոմանտիկ ժամանակահատվածին փոխարինելու է գալիս ամենօրյա սարդոստայնը: Վերճերի ճնշմանը կարող է չդիմանալ անգամ ամենաամուր ամուսնական միությունը:

Ամուսնանալով շատ նորապսակներ լի են ջերմ հույսերով և երազանքներ են կառուցում անհոգ երջանկության մասին: Սակայն կենցաղային հարցերից չես խուսափի: Կարևոր է, որ եղած խնդրի վրա մեկ ուրիշը չավելանա, այլ  այն լուծվի ծագելուն պես: Կարևոր է չդադարել աշխատել լավ հարաբերությունները պահպանլու ուղղությամբ, որպեսզի չավելանան ապահարզաննների թիվը:

Կայուն ամուսնության ի՞նչ գաղտնիքներ կարող են կօգնել ձեզ պահպանել հարաբերությունների ամրությունը

Շփումը

Հաճախ զրուցեք, շփվեք: Կիսվեք մտքերով, կարծիքներով, քննարկեք այն, թե ինչն է ձեզ մտահոգում, ձեր ցանկությունները, երազանքները, տագնապները: Որքան էլ ամուսինները լավ հասկանան միմյանց, անկեղծ զրույցը, ջերմ հարաբերությունը կարևոր դերակատարություն ունեն ընտանեկան կյանքում: Երեկոյան ժամանակ գտեք անկեղծ զրույցի համար, քննարկեք, թե ինչպես է օրն անցել, պատմեք վերջին նորությունները:

Աշխատեք, որ սարդոստայնն ամբողջությամբ կուլ չտա ժամանակը, բազմազանություն մտցրեք ձեր օրերի մեջ: Կարելի է թատրոն, ցուցահանդես հաճախել, դուրս գալ բնության գիրկը: Շատ տարբերակներ կան ձեր հանգիստը կազմակերպելու համար: Դա հնարավորություն կտա պահպնել սիրո կրակը, փոխադարձ հետաքրքրությունը:

Լսելու, հասկանալու կարողություն

Դա կարևոր հատկանիշ է։ Լսելը և ըմբռնելը տարբեր հասկացողություններ են։ Լսելը, խորամուխ լինելը, մեկը մյուսի գործերով հետաքրքրվելը էական են։ Եթե ամուսինն անկեղծ հետաքրքրություն է տեսնում, գիտե, որ իրեն միշտ կլսեն, կհասկանան, արժեքավոր առաջարկ կանեն, երբեք չի փորձի մխիթարություն գտնել դրսում։

600x580

Մի կուտակեք վիրավորանքները

Վիրավորվածության և առարկությունների դեպքում մի լռեք։ Ճնշված էներգիան ոչ մի տեղ չի կորչում, այլ կուտակվում է մինչև ծայրահեղ աստիճանի։ Ափերից դուրս գալով դուք կարող եք ասել այն, ինչի մասին հետո կզղջաք։ Ավելի լավ է, երբ մի բան դուր չի գալիս, հարմար չէ, ասեք առանց չարության և ագրեսիայի։ Դա ավելի շատ փաստի արձանագրում և փոխհամաձայնության գալու առաջարկ կլինի։

Գտեք փոխհամաձայնեցված լուծումներ

Ընտանիքի բարեկեցության համար երբեմն հարկ է լինում ինչ-որ բանում զիջել։ Մարդկանց միջև ցանկացած հարաբերություն կառուցվում է փոխադարձ պայմանավորվածությունների և զիջումների հիման վրա։ Ձեր կարծիքը պնդելուց առաջ, նախ մտածեք՝ կարո՞ղ է արդյոք դիմացինի ասածի մեջ որոշակի ճշմարտություն կա։

Մի հիշեք վիրավորանքները

Անցյալն արդեն անցած է, չարժե «թեփը սղոցել»։ Եթե անգամ ամուսինը լուրջ սխալ է գործել, կարիք չկա ամեն անգամ նրան հիշեցնել այդ մասին։ Անցյալին վերադարձը, հատկապես բացասականին, լուրջ վնաս է հասցնում հարաբերություններին։ Մի հիշեցրեք տհաճ պահերի մասին, մի նախատեք, և հարաբերությունները կլավանան։

Ներելու կարողություն

Այս հատկությունը միշտ պետք կգա։ Կան պահեր, երբ ներելը դժվար է, գրեթե՝ անհնար։ Արժե ինքներդ ձեզ համար սահման գծեք։ Ինչ որ տեղ կարող եք ներել, և կան բաներ, որ դուք չեք կարող ներել ոչ ի դեպքում։ Խոսեք զուգընկերոջ հետ և ներկայացրեք ձեր դիրքորոշումը։

600x580

Մի ընդունեք ձեր կեսին որպես սեփականույուն

Ասել է, թե՝ մենք ամուսիններ ենք, և կարիք չկա հոգս տանելու, ջանալու։ Սակայն ամուսնական կապերը չեն նշանակում, որ ձեր զուգընկերը հավերժ է։ Աշխատեք ամուսնացած ժամանակ էլ հոգ տանել ձեր հարաբերությունների համար, պահպանեք ձեր նկատմամբ հետաքրքրությունը, հոգատարություն և ուշադրություն ցուցաբերեք։ Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է հասկացված լինելը և իրեն պետքական ու սիրված զգալը։

Սակայն հարկ է չափն իմանալ։ Գերհոգատարությունը, չափից դուրս խնամքը, կպչուն ուշադրությունը նույնքան վնասակար են, որքան անուշադրությունը։ Կարևոր է չանցնել այդ նուրբ սահմանը, ձեր զուգընկերոջը մի խեղդեք ավելորդ հոգատարությամբ և ուշադրությամբ։ Կարևոր է, որ մարդն ունենա ազատ անձնական տարածություն․ երբեմն հարկ է լինում միայնության մեջ լինել։

Մի թողեք խառնվեն ձեր հարաբերություններին

Հաճախ երիտասարդների ընտանեկան նավակը ղեկավարում են ծնողներն ու մտերիմները։ Դժվար է ասել, թե ո՞ւր կլողա այդպիսի նավակը, հնարավոր է՝ ուղիղ դեպի ծանծաղուտ։ Ոչ ծնողներին, ոչ ընկերուհիներն առիթ մի տվեք խառնվելու ձեր ընտանեկան կյանքին, նույնիսկ՝ ամենալավ մտադրություններով։ Ինչպես հայտնի է, լավ մտադրություններով է լեցուն նաև դեպի դժողք տանող ճանապարհը։

Անձնական տարածությունն ամենաանձեռնամխելին է։ Այն միայն ձերն է, այն անձնական է։ Դուք կարող եք խորհուրդ հարցնել, լսել և վարվել այնպես, ինչպես ինքներդ եք ճիշտ գտնում։ Ավելի լավ է ընդհանրապես առիթ չտալ։ Ձեր հարաբերությունները յուրահատուկ են։ Դուք ինքներդ եք գծում ձեր ընտանեկան կյանքի ուղեցույցը։ Պատրաստի բաղադրատոմսերը միշտ չէ, որ հարմար են, միայն դուք կարող եք գտնել ձեր ընտանեկան երջանկության կախարդական բանալին։

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին