Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեր առաջին հայացքից. արդյո՞ք այն գոյություն ունի

ԼԱՅՖ

Այն հարցի շուրջ, արդյո՞ք գոյություն ունի սեր առաջին հայացքից, տարբեր կարծիքներ կան: Շատեր համոզված են, որ սեր առաջին հայացքից չի լինում։ Ռոմանտիկները հակառակն են պնդում։ Պարզ չէ, թե ինչպես կարող է սովորական հայացքն ու շարժումը մարդուն թույլ տալ, որ մեկընդմիշտ սիրահարվի։ Բայց մենք բոլորս սեր ուզում ենք, այդ պատճառով հաճախ այն շփոթում ենք սովորական համակրանքի հետ: Դուք հետաքրքիր մարդու հետ եք ծանոթացել, նա ձեզ դուր է եկել, սկսել եք շփվել, հանդիպել եւ աստիճանաբար սկսել եք նրա նկատմամբ սիրահարվածություն ու համակրանք տածել…

 

Անծանոթ մարդու հանդիպելիս, ով նման չէ ձեր ծանոթներին, ով հետաքրքիր է, ուրախ ու բարեկիրթ, մենք փորձում ենք նրա հետ շատ ժամանակ անցկացնել, որպեսզի ավելի լավ ճանաչենք նրան ու հասկանանք։ Այդ շփումը սովորություն է դառնում, եւ երբ նա մեր կողքին չէ, սկսում ենք կարոտել։ Արդյունքում սիրահարվում ենք նրան՝ այդ քիչ ծանոթ մարդուն, ում հետ ընդամենը մի քանի օր առաջ ենք հանդիպել։ Մեզ նոր զգացողություններ են պատում, մտորումներ, զգացմունքներ, աշխարհն ավելի վառ ու գունավոր է դառնում եւ մենք կյանքը, կարծես, նորովի ենք սկսում։

Այդ պահերին կարող եք վստահ լինել, որ այդ պարզ զվարճանք չէ կամ ձանձրույթի դեմ դեղամիջոց։ Կարճ զգացմունք։ Արդյո՞ք սեր է, գուցե պարզապես սիրահարվածությո՞ւն եւ շատ արագ կանցնի… Ոչ ոք ձեզ երաշխիք չի կարող տալ։ Միայն ինքներդ կարող եք հասկանալ այդ, եթե բացահայտեք, թե ձեզ համար ով է այդ մարդը։ Այս հարցում պետք չէ շտապել, առավել եւս՝ պարզ ընկերություն առաջարկել, երբ այդ մարդը ձեր նկատմամբ կապվածություն է զգում։ Դուք պետք է հասկանաք, թե ինչ եք զգում նրա նկատմամբ, հետո արդեն որոշում կայացնեք. ընկերներ մնալ, թե՞ իրական սեր զգալ։ Միշտ ավելի դյուրին է հարաբերություններն ընկերական դարձնելը, սակայն հետո ավելի խորը, պատասխան զգացմունքներով փոխարինելն ավելի բարդ է լինում։

Հարց է, թե ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունը վախենում արտասանել այդ սեր բառը։ Խոսքը հարաբերությունների սկզբնական շրջանի մասին է։ Ծանոթությունից մի քանի օր հետո դուք պատրաստ եք ամբողջ աշխարհով մեկ բղավել ձեր սիրո մասին ու, գլխավորը, չեք վախենում նրան ասել ձեր սիրո մասին։ Սակայն, ի պատասխան, ձեր սիրո առարկան չի շտապում նման խոստովանություն անել։ Իսկ հետո՞։ Ամեն ինչ ավարտվա՞ծ է։ Իհարկե՝ ոչ, մի շտապեք։ Հիշեք, չէ՞ որ ձեզ լուրջ հարաբերություններ են հարկավոր, թեթեւ սիրախաղը ձեզ չի հետաքրքրում եւ հենց այնպես մեկի հետ ապրելը նույնպես ձեր ընտրությունը չէ։ Հազվադեպ է սերը տարերային լինում։ Մարդիկ (հատկապես տղամարդիկ) երկար են հետեւում իրենց զուգընկերոջը, ուսումնասիրում են, վերլուծում եւ միայն որոշ ժամանակ անց, երբ լիովին վստահում են ձեզ եւ իրենց զգացմունքներին, ձեզ սեր են խոստովանում։

Այդ պատճառով, եթե ծանոթությունից մի քանի օր հետո դուք խորը զգացմունքներ ունեք եւ վստահ եք, որ արդեն սիրում եք, որ նա հենց այն մարդն է, ում հետ պատրաստ եք ընտանիք կազմել, մի շտապեք խոստովանել, դուք կարող եք վախեցնել նրան։ Հնարավոր է՝ նա մտածի, թե դուք շատ անկայուն եք, եւ ձեր հապճեպ սիրահարվածությունը կարող է արագ անցնել։ Դուք պետք է ձեր զուգընկերոջը ժամանակ տրամադրեք, որպեսզի նա կարողանա ձեր նկատմամբ ունեցած զգացմունքների հարցում կողմնորոշվել։ Եթե վստահ եք ձեր զգացմունքներում, ուրեմն պետք չէ վախենալ, որ ձեր սիրահարվածությունը կանցնի եւ ամեն ինչ կավարտվի։

Հնարավոր է՝ գոյություն ունի սեր առաջին հայացքից, բայց արդյո՞ք այն երկար ու հարատեւ կլինի… Հնարավոր է, որ ստուգված զգացմունքներն օգնեն պահպանել ձեր սերը երկար տարիներ։

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ