Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարության ծրագրի վերացականության մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ազգային ժողովում արդեն ներկայացված է կառավարության ծրագիրը։ Մինչ այս ծրագիրն արդեն իսկ հասանելի էր լրատվամիջոցներում, ինչի հետևանքով ծրագրի տեքստային տարբերակը տարբեր գնահատականների արժանացավ, այդ թվում՝ նաև քննադատության։ Մի կողմից՝ հասկանալի է, որ կառավարության գործունեությունը պայմանավորող քաղաքական փաստաթուղթը պետք է առավելագույնս թափանցիկ լինի և հստակ կերպով արտահայտի կառավարության գործունեության թիրախները։ Սակայն ոչ միայն ներկայիս կառավարության, այլև նախորդ կառավարությունների ծրագրերն աչքի են ընկել իրենց գեղարվեստականությամբ և բարի ցանկություններով, ձևակերպումների վերացականությամբ, ինչի համար էլ բազմիցս արժանացել են քննադատությունների։

Հաճախ այդ քննադատությունները նաև տեղին են եղել, քանի որ խոսքը երկրի համար կարևորագույն քաղաքական փաստաթղթի մասին է։ Իրականում, սակայն, Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները, ըստ էության, ձախողվել են ոչ թե վատ կամ թերի ծրագրի պատճառով, այլ գործնական քայլերի կիսատության կամ բացակայության հետևանքով։ Ընդ որում՝ պետք է շեշտել, որ այդ եթե անգամ կատարյալ շարադրված ծրագիր ունենային, ապա արդյունքը չէր էլ կարող այլ կերպ լինել։

Նման պայմաններում նոր կառավարության ծրագրի քննադատությունը այլևս նպատակին չի ծառայում, քանի որ նախ՝ կառավարությունը դե յուրե գործելու է 6 ամսից էլ պակաս, Կարեն Կարապետյանը հանդես է գալիս պրակտիկ գործչի դիրքերից և կարծես թե առավել կարևորում է հենց գործնական քայլերը։ Այս մասին են վկայում վարչապետի հաճախակի պնդումները, թե կառավարությունը խուսափելու է թղթպանակներից և զբաղվելու է գործով։ Թե ինչ արդյունքներ կգրանցի Կարապետյանի կառավարությունը, կարող ենք տեսնել շատ մոտ ապագայում։

Իսկ ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, թերևս պետք չէ ավելորդ լրջություն հաղորդել վերջինիս, քանի որ խոստովանենք՝ վերջինս պարզապես ֆիկցիա է։ Սա, բնականաբար, չի կարող դիտվել որպես դրական իրողություն, սակայն այն կարող է փոխհատուցվել կառավարության պրակտիկ գործունեությամբ։ Ուստի լավագույն տարբերակն է ուղղակի հետևել կառավարության քայլերին և ոչ թե ծանրանալ ծրագրում առկա այս կամ այն ձևակերպման վրա, որոնք գործնականում որևէ նշանակություն չունեն։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան