Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ալժիրցի կանայք». ո՞վ ոգեշնչեց Պիկասոյին ստեղծելու աճուրդում երբևէ ամենաթանկ գնով (180 մլն դոլար) վաճառված կտավը

ԼԱՅՖ

2015թ· մայիսին Նյու Յորքի Christie’s աճուրդում համաշխարհային ռեկորդ սահմանվեց: Մեկնարկային 100 մլն դոլարով աճուրդի հանված Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը (Les femmes d’Alger (Version «O») աճուրդն սկսվելուց ընդամենը 11 րոպե անց վաճառվեց 179,365,000 մլն դոլարով: Ներկայում այն համարվում է ամենաթանկ կտավն աշխարհում, որը վաճառվել է աճուրդում:

1

Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք» (Տարբերակ Օ), 1955թ.

Ինչպե՞ս է ստեղծվել աճուրդում վաճառված աշխարհի ամենաթանկ կտավը: Ինչպե՞ս է ստեղծվել հայտնի կտավը ու ո՞վ է ոգեշնչել նկարչին այն ստեղծել:

2

Էժեն Դելակրուա, «Ալժիրցի կանայք», 1834թ·

«Ալժիրցի կանայք» շարքը բաղկացած է 2 լիտոգրաֆիայից ու 15 գեղանկարչական կտավներից, որոնք ստեղծվել են 1954-1955թթ.: Կտավներից յուրաքանչյուրը նշված է լատինական այբուբենի տառերից մեկով՝ A­-ից մինչև O: Աշխատանքների շարքը ոգեշնչվել է Էժեն Դելակրուայի նույնանուն կտավից (1834), որտեղ պատկերված են հարճերն արևելյան հարեմում:

Ճանապարհորդելով Հյուսիսային Աֆրիկայում՝ Դելակրուան հյուրընկալվել էր Ալժիրի սուլթանին: Այնտեղ նրան բախտ էր վիճակվել հարեմում տեսնել հարճերի, ինչը նրան ոգեշնչել էր ստեղծելու կտավը: Կտավը ոգեշնչել էր Մատիսին, Ռենուարին, Պիկասոյին ու Վրուբելին:

3

Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք» (Տարբերակ А), 1954թ.

4

Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք» (Տարբերակ В), 1954թ·

5

Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք» (Տարբերակ Е), 1955թ·

Սակայն Էժեն Դելակրուայի կտավը միակը չէ, որ ոգեշնչել է Պիկասոյին: «Ալժիրցի կանայք» նկարների շարքի երկու կտավների համար նկարչի համար բնորդուհու կեցվածք է ընդունել նրա կինը՝ Ժակլին Ռոկը (Jacqueline Roque), ով զարմանալիորեն նման էր Դելակրուայի կտավի բաց բլուզով պատկերված կնոջը: Պիկասոն միշտ ընդգծում էր նրա նմանությունը հարեմի գեղեցկուհիների հետ ու հաճախ էր նրան պատկերում արևելյան զգեստներով:

6

Պաբլո Պիկասո, «Ալժիրցի կանայք», Լիտոգրաֆա *2*, 1955թ.

Երբ Պիկասոն առաջին անգամ հանդիպեց Ժակլին Ռոկին, աղջիկը 27 տարեկան էր, նկարիչը՝ 73: Նա աստվածացնում էր նկարչին ու չէր թաքցնում իր հիացմունքը: Ժակլինը Պիկասոյին անվանում էր «արև» ու «իմ տիրակալ»: 1961թ· մարտի 13-ին գրանցվեց 79-ամյա Պիկասոյի ու 34-ամյա Ժակլինի ամուսնությունը: Տոնակատարությունը համեստ էր, քանի որ նկարիչը ուզում էր խուսափել աղմուկից:

Իր հնազանդությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ Ժակլինը նկարչին հիշեցնում էր արևելյան գեղեցկուհիներին: Նրանց միությունը տևեց 20 տարի, ու 17 տարի նկարիչը նկարում էր միայն իր կնոջը: Ժակլինը դարձավ այն կինը, ում նա ամենից շատ նկարներ է նվիրել: Ժակլինը դարձավ նրա վերջին մուսան, վերջին սիրեցյալը, նրա տաղանդի ամենաֆանտաստիկ երկրպագուն: Նրանք ապրեցին միասին մինչև նկարչի մահը:

Պիկասոյի մահից 13 տարի անց Ժակլինը ինքնասպան եղավ այն ատրճանակով, որը նրան նվիրել էր անձամբ Պիկասոն:

7

Պիկասոն Ժակլինին սովորեցնում է ծխել գնչուական ձևով, 1957թ.: Լուսանկարը՝ Դևիդ Դուգլաս Դունկանի

8

Պիկասոն ու Ժակլին Ռոկը պարում են, 1957թ·: Լուսանկարը՝ Դևիդ Դուգլաս Դունկանի  

Փորձագետների կարծիքով՝ «Ալժիրցի կանայք» շարքի 15-րդ վարկածը համարվում է Պիկասոյի ամենանշանակալի աշխատանքը, որը գտնվում է մասնավոր հավաքածուում:

Իսպանացի նկարչի տվյալ աշխատանքը գտնվել է Վիկտոր ու Սալլի Գանցի մասնավոր հավաքածուի մեջ, որը Պիկասոյից գնվել էր 1956 թվականին՝ 212,5 հազար դոլարով: Այն վաճառվեց 1977-ին՝ ամուսինների մահից հետո:

Եվ ահա, 2015 թվականին այդ աշխատանքը կրկին վաճառվեց՝ դառնալով աճուրդում երբևէ վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը:

9

Ժակլին Ռոկը՝ ծղոտե գլխարկով, 1957թ·: Լուսանկարը՝ Ռենե Բուրիի

Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը

Աղբյուրը` 168.am

Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը