Ինչպես պատրաստել «Սիգարետ» թխվածքաբլիթ
ԼԱՅՖԲաղադրությունը`
- Թթվասեր – 2 բաժակ,
- Կարագ – 200 գ,
- Սոդա – դանակի ծայրով,
- Ալյուր – 3 բաժակ,
- Ընկույզի միջուկ – 1 բաժակ,
- Շաքարավազ – 1 բաժակ,
- Դարչին,
- Ձու – 3 հատ,
- Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը`
Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին:
Երկու ձու կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար:
Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա:
Խմոր հունցել, դնել մի կողմ:
Պատրաստել միջուկը:
Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը:
Լավ խառնել:
Խմորը բաժանել գնդերի:
Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել: Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել:
«Սիգարետները» շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան:
Ապա հանել, թողնել՝ սառչեն և շաքարի փոշի ցանել վրան:

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



