Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ութ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա Կոստանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այնքան հետաքրքիր է կողքից, հեռվից, անուղղակի ներգրավված` ուսումնասիրել տարբեր հանրային, հասարակական, քաղաքական դերակատարներին, ովքեր ութ տարվա ժամանակի ու տարածության մեջ հեզաճկուն տրանսֆորմացվել են, փոխակերպվել, փոխել հաստ կաշին ու պարզունակ դիմակները, սկսել կրել ավելի շքեղ ու անճանաչելի դիմակներ: Հաճախ, չէ, ստում եմ, ամեն Աստծո օր մտածում եմ` ո՞նց կարելի ա, ո՞նց ա հնարավոր էդքան սահուն ու աննկատ փոխակերպվել, ձև բռնել, թե իբր բան էլ չի եղել, մոռանալ երբեմնի սեփական խոսքերն ու դիրքը, դավաճանել իբր դավանած արժեքները, խոսել ազգի ու ժողովրդի անունից, միևնույն ժամանակ ներսիդ սևացած հոգու ամենամութ անկյուններում կրել ամենաեղկելի ու զազրելի որակները: Ախր ո՜նց...
 
Ամեն օր նորություններ կարդալիս մտածում ես, որ էլ զարմանալու բան չի մնացել, մեկ էլ տեսնում եմ ճանաչածս մարդու ճամբարափոխությունն ու աչքերս կլորացնում, թե իբր «վա՜յ, էս ի՜նչ անսպասելի բան ա տեղի ունեցել, վա՜յ, էս ո՜նց կարող էր լինել, բայց չէ որ նա էնքան արժանապատիվ էր թվում, ախր նա էնքա՜ն ասպետական էր, բայց ո՞նց նա կարողացավ, իսկ կարո՞ղ ա մենք ենք սխալ, իսկ նրանք բոլորը ճիշտ են».... Հետո անմիջապես ինքս ինձ ստոպ եմ տալիս ու հասկանում, որ լավ էլ կարող էին, ուղղակի դրանց մենք ինքներս ենք դարձրել ասպետ ու զոռով սարքել կեղծ արժանապատիվ, ձև ենք տվել, թե մեզ շրջապատում են բարձրորակ ու արժանավոր մարդիկ, ովքեր ազգ, հայրենիք, պետություն ասելիս նկատի ունեն հենց դա` բառիս ուղիղ իմաստով, որ էդ բառերն արտասանելիս սրբագործվում են, էդ բառերը բարձրագույն արժեք են դրանց համար, ու որ ոչ ոք ու ոչ մի կերպ չի կարող շահարկել, հանիրավի օգտագործել: Այնինչ, ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան իրականում մենք ինքներս ենք մեզ համոզել:
 
Մարդիկ պրիմիտիվ էակներ են, պարզ հաշվարկներով, ցանկություններով` առանց խորության ու բարդ ստորադասական պահանջների. էդ պարզունակ պահանջների բավարարման հրամայականի ներքո պատրաստ են ուրանալ սեփական մորը, էլ ուր մնաց հայրենիք, ազգ, պետություն, հազարամյա պատմություն, գիր, գրականություն, եկեղեցի ու նման «անմիաստ» ու ոչ կայուն արժեքներ: Էս մարդկանց հայրենիքը փողն է, կոնստանտ արժեքները` փողի չափն ու քանակը, «որտեղ հաց, էնտեղ կաց» կարգախոսով ապրող առանձնյակներ, ում երբեք պետք չի լինելու կերտել բարձր ու մնայուն արժեքներ:
 
Էնպես որ դադարեք հնարել ու փուչիկի պես փչել կեղծ հերոսների, որոնցից հետո նույն խանդավառությամբ ու արագությամբ, ինչպես հնարել եք, պիտի հիասթափվեք: Ձեր իմացած արժեքները հիմա գտնվում են պատմական զրոյական կետում, էս մարդիկ շատ արագ, հանուն սեփական շահի, պատրաստ են վաճառել անգամ այն, ինչ մի ժամանակ անվանում էին սկզբունք, արժանապատվություն, հավատարմություն, պատասխանատվություն առ հայրենիք։
 
Ժամանակները կփոխվեն, դիրքորոշումները կվերանայվեն, սակայն արժանապատվությունը, հավատարմությունը և սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը միշտ ու բոլոր ժամանակներում մնալու են նորաձև, բայց ոչ բոլորի դեպքում և ոչ բոլորի համար:

Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները