Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաստաբանը պնդեց՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատճառված ֆինանսական կորուստներն արդեն ահռելի չափերի են հասնում, ու այդ կորուստները շարունակվում են։
 
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներից մի քանիսը սնանկացման վտանգի տակ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
 
Նրա խոսքով՝ սնանկացման վտանգի առաջ կանգնած կազմակերպությունները վարկային միջոցներ են ներգրավել ու արդեն 2 ամիս է` այդ ընկերությունների բնականոն աշխատանքը խաթարված է։
Խաչատրյանը պնդեց՝ ընկերությունների կապարակնքման պատճառով ահռելի վնաս են կրում նաև պետությանը և աշխատողներ։ Պետության դեպքում՝ չեն վճարվում հարկեր, իսկ աշխատակիցները (մոտ 10 000 մարդու մասին է խոսքը) հարկադիր պարապուրդի են մատնված, աշխատավարձ չեն ստանում։
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով սահմանված է՝ ստուգումները չպետք է խոչընդոտեն տնտեսվարողի բնականոն գործունեությանը։
 
Խոսելով «Մուլտի գրուպ» կոնցեռնի կրած ֆինանսական կորուստների մասին՝ Խաչատրյանը պնդեց՝ դրանք արդեն ահռելի չափերի են հասնում, ու կորուստները դեռ շարունակվում են։ Այս բոլոր խնդիրները, ըստ փաստաբանի, առաջանում են ընկերությունների կապարակնքման հետևանքով։
 
Պատմեց՝ վերջերս 1-2 դեպք է գրանցվել, երբ կազմակերպություններում ջրի խողովակներ են վնասվել, ու ջուրը սկսել է լցվել գործարաններ։ Դրա պատճառով շենքային պայմաններն են վատթարանում, ներսում եղած գույքն է վնասվում, ապրանքային մնացորդներն են փչանում։ Վնասների չափերն այս պահին ուսումնասիրվում են։
Ի դեպ, փաստաբանը պնդեց՝ ՊԵԿ-ի գործողությունները ծայրաստիճան դանդաղ են իրականացվում, ու այստեղ նա միտում է նկատում։
 
Ըստ փաստաբանի՝ բոլոր ընկերություններում վարույթ իրականացնող մարմինը կամ ՊԵԿ աշխատակիցները կարող են շարունակել իրենց գործողություններն անել, դրան զուգահեռ էլ թույլ տալ, որպեսզի ընկերություններն աշխատեն։ Միևնույնն է` արդեն բոլոր համակարգիչները, գործի համար հետաքրքրություն ներկայացնող մնացած նյութերն առգրավված են։
 
Ինչ վերաբերում է հարկեր չվճարելուն, ապա փաստաբանն ընդգծեց՝ երբեք չեն բացառել, որ մասնավորապես խոշոր կազմակերպություններում կարող են խնդիրներ լինել։ Խաչատրյանի խոսքով՝ պատճառն էլ կարող է ուղղակի անփութությունն ու անուշադրությունը լինել, բայց ոչ դիտավորությունը։ Պնդեց՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի որևէ ընկերություն այդ հարկերը վճարելուց չի խուսափում։
 
Նշենք՝ այսօր մամուլը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը և այնտեղ աշխատող վարորդներն են այժմ թիրախավորված։ Կոտայքի մարզից դեպի Երևան երթուղով շարժվող տրանսպորտը պարեկները կանգնեցնում են ու 5000 դրամով տուգանում։ Պատճառաբանվում է, թե երթուղին ունի 16 տեղ, հետևաբար ուղևորներն էլ պետք է 16-ից ավելի չլինեն։ Վարորդներն էլ ստիպված նույնսիկ 1-2 մարդ ավել չեն վերցնում։
 
Ի դեպ, Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից հետո «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվել է։
 
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
 
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»