Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գիտնականներն առաջին անգամ բնորոշ նյութափոխանակային «դրոշմ» են հայտնաբերել պարբերաբար մեծ քանակությամբ ուլտրա-վերամշակված սնունդ օգտագործող մարդկանց արյան մեջ։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Critical Reviews in Food Science and Nutrition հանդեսում, օգնում է բացատրել, թե ինչու է նման սնունդը նախկինում արդեն բազմիցս կապվել սրտանոթային հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարային դիաբետի, ճարպակալման, քաղցկեղի որոշ տեսակների զարգացման բարձր ռիսկի և վաղաժամ մահացության հետ։

Աշխատանքն իրականացրել է միջազգային հետազոտական խումբը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության մասնագետների ղեկավարությամբ։ Եվրոպական նման խոշոր ընտրանքի վերլուծության համար առաջին անգամ օգտագործվել է թիրախային մետաբոլոմիկայի մեթոդը։ Դա նյութափոխանակության գործընթացում առաջացող մոլեկուլներն ուսումնասիրող գիտության մի ուղղություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել, թե ինչպես է սնունդն ազդում օրգանիզմում ընթացող կենսաքիմիական գործընթացների վրա։

Հետազոտության մեջ ընդգրկվել են եվրոպական մասշտաբային European Prospective Investigation into Cancer and Nutrition (EPIC) նախագծի 15 հազար 200 մասնակիցներ։ Գիտնականները մանրամասն վերլուծել են կամավորների սննդակարգը՝ դասակարգելով մթերքները ըստ NOVA համակարգի, որը սնունդը բաժանում է չորս՝ նվազագույն վերամշակվածից մինչև ուլտրա-վերամշակված կատեգորիաների։

Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների արյան նմուշները՝ որոշելով տարբեր մետաբոլիտների և ճարպաթթուների խտությունները, որից հետո վիճակագրական մոդելների օգնությամբ այդ ցուցանիշները համադրել են ուլտրա-վերամշակված սննդի օգտագործման մակարդակի հետ՝ հաշվի առնելով տարիքը, կենսակերպը և այլ գործոններ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ուլտրա-վերամշակված մթերքների օգտագործումը կապված է 22 տարբեր մետաբոլիտների մակարդակի փոփոխության հետ։ Այն մարդկանց շրջանում, որոնք ավելի հաճախ են նման սնունդ ներառել իրենց սննդակարգում, նկատվել է այնպիսի միացությունների բարձր պարունակություն, որոնք ճարպաթթուների խաթարված օքսիդացման և էներգիայի արտադրության համար պատասխանատու բջջային կառուցվածքների՝ միտոքոնդրիումների դիսֆունկցիայի ցուցիչներ են։

Միաժամանակ նրանց մոտ նվազել է բջջային թաղանթների կայունության, դրանց թափանցելիության և բջիջների միջև ազդանշանների բնականոն փոխանցման պահպանման համար անհրաժեշտ մի քանի կարևոր լիպիդների խտությունը։

Հեղինակների կարծիքով՝ այդ պատկերը վկայում է այն մասին, որ ուլտրա-վերամշակված սնունդը կարող է խաթարել ճարպերի բնականոն փոխանակությունը՝ ուժեղացնելով օրգանիզմում լիպիդների ներքին սինթեզը և միաժամանակ վատթարացնելով դրանց բնական վերամշակումը։

Բացի դրանից, հետազոտությունը բացահայտել է փոփոխություններ արյան պլազմայի ութ ճարպաթթուների կազմում։ Ուլտրա-վերամշակված մթերքների ավելի մեծ սպառումն ուղեկցվել է ստեարինաթթվի մակարդակի բարձրացմամբ. դա մի ցուցանիշ է, որը կարող է վկայել հագեցած ճարպերի մեծ սպառման կամ նյութափոխանակության խանգարումների մասին։ Միաժամանակ աճել են երկարաշղթա բազմոչհագեցած ճարպաթթուների խտությունները։

Հետազոտողների կարծիքով՝ դա հուշում է, որ ուլտրա-վերամշակված սննդի ազդեցությունը չի սահմանափակվում միայն դրանում պարունակվող ճարպերով։ Հեշտ յուրացվող ածխաջրերի ավելցուկային քանակությունը ևս ընդունակ է խթանել օրգանիզմում սեփական լիպիդների սինթեզը՝ փոխելով նյութափոխանակությունը։

Հեղինակները կարծում են, որ պաշտպանիչ ճարպաթթուների նվազման և մետաբոլիկ սթրեսի նշանների հայտնվելու համակցումը կարող է լինել այն մեխանիզմներից մեկը, որի միջոցով ուլտրա-վերամշակված մթերքները բարձրացնում են խրոնիկական հիվանդությունների վտանգը։ Նման սնունդը ոչ միայն դուրս է մղում սննդակարգից ավելի օգտակար մթերքները, այլև, հավանաբար, անբարենպաստ կենսաքիմիական գործընթացներ է գործարկում բջջային մակարդակում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում