Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական ժամանակաշրջանի եզակի հնագիտական իրերի մշտական ցուցադրությունը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդգծել է իրադարձության կարևոր նշանակությունը մարզի համար։

Возможно, это изображение текст

«Սյունիքի բնակիչների համար սա հրաշալի նորություն է. այսօր կտեսնենք մի ցուցադրություն, որը փաստում է՝ ուրարտական շրջանում Կապանի տարածաշրջանը եղել է խոշոր, խիտ բնակեցված բնակավայր։ Այստեղ քաղաքակրթությունը եղել է շատ բարձր մակարդակում, և ներկայացված մետաղների քանակն ու մասշտաբը պարզապես բացառիկ են»։

Ցուցադրության նմուշների հավաքումը սկսվել էր դեռևս 10 տարի առաջ և ընդգրկում էր 200 առարկա։ 2023-ին ձիու բրոնզե ճակատակալի վրա «Արգիշտիի զինանոց» սեպագիր արձանագրություն բացահայտվեց։ 2026-ին արդեն հաջողվեց Եղվարդի պեղումների արդյունքում հայտնաբերված մոտ 3000 գտածո տարբեր անձանցից հավաքել ու վերադարձնել թանգարան։ 2026-ին նաև Սզնակ-Դիցմայրի տարածքի պեղումների արդյունքում մոտ 1000 միավոր ուրարտական ժամանակաշրջանի գտածո է ի պահ տրվել թանգարանին։

Ռոբերտ Ղուկասյանը շեշտել է այն փաստը, որ Ուրարտուի մասին բոլոր հիշատակումները նախկինում մայրաքաղաք Երևանին էին առնչվում, իսկ այսօր պետք է նաև գալ Կապան՝ տեղում ծանոթանալու նույն ժամանակաշրջանի նոր գտածոներին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենությանը, հնագետներին, թանգարանի անձնակազմին և բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքի, գիտական ուսումնասիրությունների և ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել այս հավաքածուի հանգրվանելը հենց Կապանում։

Նա շնորհակալություն է հայտնել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատներին՝ աջակցության համար։

Возможно, это изображение латунь

Ցուցադրության ուշագրավ նմուշներից են՝ ոսկյա հնագիտական առարկաներ, որոնք երբևէ չեն եղել Կապանի թանգարանում, մետաղագործության բազմարվեստ նմուշներ՝ ձիասարքի դետալներ, ճարմանդներ, գուրզեր, սակրեր, ապարանջաններ, նետասլաքներ, կնիք-մատանիներ։ Բացառիկներից են ձիու բրոնզե ճակատակալն ու զրահաբաճկոնի կոճակը, որոնց վրա պահպանվել են սեպագիր արձանագրություններ, եզակի գավաթ, որի նմանը չկա ողջ Հայաստանում։

Դրանք ապացուցում են, որ Սյունիքը եղել է Ուրարտուի կարևոր ռազմավարական և մշակութային կենտրոններից մեկը։

Միջոցառման ընթացքում Սյունիքի մարզպետից շնորհակալագրեր են ստացել թանգարանի տնօրենն ու աշխատակիցները՝ հավաքածուի պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։

Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանՄահացել է Ժակ Շիրակի 93-ամյա այրինԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացելՕմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Պաղպաղակի պատճառով 8-ամյա տղա է մահացելԱմերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՎարկերի արտոնյալ ժամկետը կփոխվի. ինչ է առաջարկում Էկոնոմիկայի նախարարությունըՎթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 5 տղամարդ 15-ամյա աղջկան խաբեությամբ մեքենա են նստեցրել և տարելՏարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին Ինչ կլինի, եթե չմասնակցես ընտրություններինԱմերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ