Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենի հետ Նոր Հաճնի ադամանդի գործարանում ենք ծանոթացել։ Ես ավելի կարճ ժամանակ աշխատեցի այնտեղ և դուրս եկա աշխատանքից։ Հետո սկսեցինք ընկերություն անել, այնուհետև նշանվեցինք, իսկ 2003 թվականին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարինեն՝ Կարենի կինը։ Կարենը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։ Դպրոց հաճախել է գյուղում, ավարտել այն գերազանց առաջադիմությամբ, այնուհետև ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական քոլեջը։ Սովորելու տարիներին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արարատի մարզում՝ թիվ N զորամասում։ Արժանացել է պատվոգրի կարգապահ և բարեխիղճ ծառայության համար։

Երբ խնդրում եմ Նարինեին պատմել ամուսնու մասին, նա միանգամից ասում է. «Միշտ ասել եմ՝ Կարենն իմ խաղաղության աղավնին էր։ Նա բնավորությամբ շատ հանգիստ, խաղաղ մարդ էր, չէր սիրում վեճեր, կռիվներ։ Նա ընտանիքում խաղաղության աղավնին էր, այդպիսին էլ մնաց։ Հրաշալի զավակ էր իր ծնողների համար, հրաշալի ամուսին՝ ինձ համար, հոգատար հայր՝ մեր երեխաների համար»։ Կարենն ու Նարինեն երկու երեխա ունեն՝ որդի և դուստր։ Ավաղ, երկուսն էլ աուտիզմ ունեն։ «Հիմա ինձ համար այնքան դժվար է։ Կարենն իմ ընկերն էր, և այժմ անտանելի դժվար է առանց իր աջակցության։ Նախքան պատերազմը, մի քանի տարի էր՝ մեր բնակարանն էինք ձեռք բերել։ Կարենն այն վերանորոգեց։ Այնքան հանգիստ էինք ապրում, իրար հետ հաղթահարում բոլոր դժվարությունները։ Ես իրեն հուսադրում էի՝ մեր երեխաների խնդիրները հասկանալով՝ պետք է ապրենք, արարենք։ Ես իրեն թև տալով, նա ինձ թիկունք լինելով՝ անում էինք ամեն հնարավորը մեր երեխաների համար։ Ոչ մեկից երբեք օգնություն չենք խնդրել։ Երբ իրեն առաջարկում էի, որ կարող ենք այս կամ այն հիմնադրամին դիմել, Կարենն ասում էր՝ խնդիրը մերն է, մենք կլուծենք, ես քո թիկունքին կանգնած եմ»։

2011 թվականին է Կարենը ծառայության անցել Խաղաղապահ զորքերում։ Մասնակցել է առաքելությունների Աֆղանստանում և Կոսովոյում, որակավորման դասընթացներ անցել Գերմանիայում և Ռումինիայում, արժանացել է մի շարք մեդալների և պատվոգրերի։ «Իր եղբայրն էր սկզբում ծառայում այդ զորքերում, և Կարենին էլ իր հետ տարավ։ Սկզբում, կարծես, որպես աշխատանք դիտարկվեր դա։ Բայց հետագայում շատ սիրեց զինվորականի գործը և նվիրվեց դրան։ Շատ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում ամեն ինչին։ Գալիս էր տուն, տետրը տալիս ձեռքս, և միասին կանոնների իմացությունը պետք է ստուգեինք։ Ամեն ինչ պետք է վարժ իմանար։ Ես էլ, կարծես, իր հետ ծառայեի՝ իր հետ անգիր էի անում, իր հետ սովորում, կարծես իր հետ այդ ճանապարհն անցնեի։ Եվ ամեն անգամ ասում էր՝ պետք է հարգել զինվորականի համազգեստը։ Լինելով զինվորականի կին՝ դու էլ իր հետ և՛ անցնում ես դժվարությունների միջով, և՛ ուրախանում ձեռքբերումներով։ Գիշերվա կեսին կարող էին տագնապ հայտարարել, ամեն ինչ պետք է պատրաստ լիներ, որ միանգամից գնար զորամաս։ Այդ շրջանում արդեն կես բառից իրար հասկանում էինք։ Իր գործին նվիրված զինծառայող էր։ Անգամ պատերազմի ժամանակ իր հրամանատարն ասել էր՝ երբ ամեն ինչ ավարտվի, անպայման հաշվի եմ առնելու քո մասնակցությունն այս պատերազմին»։

Կարենն անցել էր Քառօրյա պատերազմի բովով։ Եղել էր մարտի դաշտում՝ Թալիշում։ 44-օրյա պատերազմից ևս անմասն չմնաց։ «Հենց առաջին օրը մեկնեց մարտի դաշտ։ Հրահանգ տվեցին, որ ջոկատը հավաքի։ Հոկտեմբերի 26-ին տուն եկավ երեք օրով, 29-ին գնաց։ Ամեն ինչ արել եմ այդ ընթացքում, որ չվերադառնա մարտի դաշտ։ Միշտ ասում էի՝ Կա՛ր, բա ես ո՞նց եմ անելու, երեխաների հետ մենակ կմնամ, եթե քեզ մի բան պատահի, մի գնա։ Արձագանքում էր. «Ն՛ար, մի նեղվի, ես հետ եմ գալու, կռիվ է, պետք է տանք, փախչելով չի լինի»։ Իր բառերը երբեք չեմ մոռանա՝ ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես. «18 տարեկանների հետ պետք է լինենք, կռիվ է, կտանք ու հետ կգանք»»։

Կարենը պատերազմի օրերին եղել է Քարվաճառում։ «Ամբողջ ընթացքում այնտեղ է եղել, այնտեղ էլ նոյեմբերի 3-ին զոհվեց ԱԹՍ-ի հարվածից։ Ամբողջ ընթացքում ինձ օրը մեկ անգամ զանգահարել է կամ նամակներ գրել, միայն մեկ օր չի զանգել, դա ահավոր օր էր, շատ անհանգիստ էի, մինչև իրենից լուր ստացա»։

Կարենի հետ վերջին զրույցն է հիշում Նարինեն։ «Բանկ պետք է գնայի, մուծում անեի, Կարենը պետք է տեղյակ լիներ՝ ապառիկը վերջնահաշվարկ արե՞լ եմ, թե՞ ոչ։ Այնքան ուշադիր էր, որ ամեն ինչ տեղը տեղին անեմ։ Զանգեց՝ Նա՛ր, բանկ գնացե՞լ ես։ Այնքան լավ եմ հիշում այդ զրույցը, ասացի, որ ձուկ եմ գնել, դրա համար բանկ չեմ մտել։ Մի քանի անգամ զանգել էր, տրանսպորտից էի իջնում, հարմար չէր, որ պատասխանեի, բայց երբ պատասխանեցի, այնքան արագ-արագ էր խոսում, չէի կարողանում իրեն հասկանալ, կանգառում էլ աղմուկ էր։ Քանի որ չէի հասկանում, թե ինչ է ասում, կարծես իրեն ընդհատեցի՝ Կա՛ր, քեզ շատ եմ սիրում, արձագանքեց՝ ես էլ։ Եվ շարունակեց խոսել՝ բանկերի հետ խնդիր չունենաս, կանես ամեն ինչ, որ լավ ու ճիշտ ապրես, Նա՛ր։ Նույնիսկ այդ պահին իր հոգատարությունն էր ցույց տալիս, գիտեր, որ երբեմն մոռանում եմ վճարումների մասին։ Բայց մեր զրույցից շատ բան չլսեցի, գուցե նաև լարվածությունից ինչ-որ բան մոռացել եմ»։

Կարենին ընտանիքը երկար չի փնտրել, նա շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ասում են՝ ուժեղ եղիր, բայց դրանք ուղղակի խոսքեր են, չես կարող ուժեղ լինել։ Հատկապես ես ինչպե՞ս ուժեղ լինեմ։ Ցավ ունեի, Կարենի կորուստն էլ գումարվեց դրան։ Ինձ ասում են՝ հերոսի կին ես, հպարտ եղիր։ Չէի ուզում հերոսի կին լինել։ Ուզում եմ իմ Կարենն իմ հետ լիներ»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Նոր Գեղիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ (տեսանյութ) Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանՄահացել է Ժակ Շիրակի 93-ամյա այրինԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացելՕմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Պաղպաղակի պատճառով 8-ամյա տղա է մահացելԱմերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՎարկերի արտոնյալ ժամկետը կփոխվի. ինչ է առաջարկում Էկոնոմիկայի նախարարությունըՎթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 5 տղամարդ 15-ամյա աղջկան խաբեությամբ մեքենա են նստեցրել և տարելՏարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին Ինչ կլինի, եթե չմասնակցես ընտրություններինԱմերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն Մարուքյան