Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք էր, ծիծաղկոտ, միշտ ժպիտով։ Չարաճճիություններ ևս անում էր, բայց երբ համեմատում ենք մեր այս սերնդի երեխաների հետ, Ժորաս շատ խելոք էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մայան՝ Ժորայի մայրիկը։

Ժորան ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Մանկություն, պատանեկություն, ամեն ինչ կապված է Իջևանի հետ։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ առաջադիմություն է ունեցել։ Միևնույն ժամանակ չի կարող առանձնացնել որևէ առարկա, որն առանձնահատուկ է սիրել։ «Ֆուտբոլ խաղալ էր շատ սիրում։ Դպրոցին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցում՝ դհոլի բաժնում, ավարտել գերազանցության դիպլոմով։ Տարբեր փառատոնների է մասնակցել։ Մեր մշակույթի տանը կազմակերպված համերգային ծրագրերին ևս ներկայացել են երաժշտական տարբեր համարներով։ Հիմա, երբ պատմում եմ այդ օրերի մասին, մտածում եմ՝ որքան արագ անցան այդ 19 տարիները»։

Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո Ժորան ընդունվել է Իջևանի պետական քոլեջի Ֆինանսներ բաժինը, ավարտել այն բարձր առաջադիմությամբ։ «Քոլեջն ավարտելուց հետո կարող էր համալսարանի արդեն երկրորդ կուրս ընդունվել։ Այդ տարի չստացվեց բուհ ընդունվելը, նախախնամություն էր, թե այլ բան, բայց փաստաթղթերի ներկայացումն ուշացրեցինք։ Սակայն հստակ որոշում ուներ, որ արդեն ծառայությունից վերադառնալուց հետո անպայման կրթությունը կշարունակի համալսարանում»։

Մայրիկն ասում է՝ քոլեջում Ժորայի ուսումնառության երեք տարիները շատ լավ են անցել։ «Ընկերական հրաշալի շրջապատ ուներ, կարծես բոլորն ընտրված երեխաներ լինեին։ Դպրոցական չէր, փաստացի ուսանող էլ չէր, բայց ինչ-որ առումով քոլեջում կարծես ուսանողական կյանք ունեցավ»։ Ապագայի պլանները Ժորան ընտանիքի հետ չի հասցրել քննարկել. վստահաբար, երազանքներ ևս ունեցել է, որոնք իրականություն էր դարձնելու արդեն զորացրվելուց հետո։

2019 թվականի հուլիսի 19-ին Ժորան զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայում էր Սյունիքի մարզում՝ Սիսիանի գնդում։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Ավելին ասեմ՝ ինչ-որ պատճառով նա ծանուցագիր չէր ստացել։ Իր տարիքի տղաները, իր ընկերները, բոլորն արդեն ծանուցագիր էին ստացել, իսկ իրեն զորակոչելու էին օգոստոսին։ Մի օր տուն եկավ, թե գնացել եմ զինկոմիսարիատ, դիմել, որ ամսի 19-ին իմ ընկերների հետ զորակոչվեմ ծառայության։ Իր ընկերներից համարյա բոլորը վիճակահանության արդյունքում ծառայության անցան Արցախում։ Փառք Աստծո, բոլորը տուն վերադարձան»։ Մայրիկն ասում է՝ ծառայելու ընթացքում որդին երբեք չի դժգոհել, սիրով ծառայել է մեկ տարի երկու ամիս... Մինչև պատերազմի սկսվելը։

«Ժորային մեկ տարի դիրքեր չեն բարձրացրել։ Ասել են՝ տան միակ երեխան ես, մնում ես գնդում, դիրքեր չես բարձրանում։ Բայց նա անընդհատ ուզում էր ընկերների հետ դիրքեր բարձրանալ։ Մեզ ասաց, որ դիմել է հրամանատարությանը. «Եթե ձեզ զանգեն, կասեք՝ համաձայն ենք, որ մեր տղան դիրքեր բարձրանա, միևնույնն է, ոչ մի վտանգ չկա»։ Սեպտեմբերի սկզբին առաջին անգամ դիրքեր էր բարձրացել։ Հետո իրենց իջեցրին դիրքերից, բայց պատերազմն սկսվեց, նորից դիրքեր բարձրացան։ Տղաները Սիսիանի դիրքերում են եղել։ Բայց հետո հրաման է գալիս, որ գունդը պետք է տեղափոխվի Հադրութ։ Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տղաներն արդեն Արցախում էին։ Այդ ժամանակ Հադրութն արդեն ջախջախված էր, երևի թե կիսագրավված»։

Սիսիանում դիրքերում հերթապահություն կատարելու օրերին Ժորան զանգահարել է ծնողներին, իսկ, ահա, Արցախ մեկնելիս զորամասում մնացող ընկերոջը խնդրել է՝ եթե ընտանիքի անդամները զանգահարեն, չասի, որ նա Արցախում է։ «Իհարկե, դա գաղտնի չէր մնալու, հետո արդեն իմացանք։ Հոկտեմբերի 10-ին է զանգահարել մեզ։ Առավոտյան ժամը տասի կողմերն էր։ Դրանից հետո արդեն իրենից լուր չենք ունեցել։ Խառնվեցինք իրար, սկսեցինք բոլորին զանգահարել, բայց չէին կարողանում տղաների հետ կապ հաստատել, նրանցից լուր չունեին։ Հոկտեմբերի 14-ին Ժորաս վիրավորվում է։ Թեթև քերծվածք է եղել պարանոցի հատվածում, պետք է այդտեղից մի քանի հոգով դուրս գային, հոսպիտալացվեին»։ Բայց հարձակում է սկսվում, և տղաները հայտնվում են շրջափակման մեջ։ «Տղաները մնացել են այդտեղ։ Գնդից մի խումբ տղաներ վերադառնալիս են եղել «ուրալներով», անօդաչուներ են հարվածել, շատերն այրվածքներ են ստացել, մի մասը զոհվել է։ Տղաների մի մասն է միայն վերադարձել զորամաս»։

Ժորան անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում։ Նա ուշ է տուն «վերադարձել»՝ 2021 թվականի մարտին։ «Ամուսինս այդ ընթացքում անընդհատ գնում էր Արցախ, հետո վերադառնում Հայաստան, նորից գնում Արցախ։ Անընդհատ ճանապարհներին էր։ Հետո մարտի 1-ին ինձ կանչեցին հետազոտությունների։ Մեր ունեցած տեղեկություններով, նա վիրավորվել էր, մեքենայով դուրս եկել ու շրջափակման մեջ ընկել։ Ամեն մեկը մի բան էր ասում, բայց ավելի հակված էինք այն տարբերակին, որ Ժորան ողջ է՝ կա՛մ գերեվարել են, կա՛մ էլ պատսպարվել է ինչ-որ տեղ, բայց արդյունքում պարզվեց, որ զոհվել է։ Իր մարմինը դուրս են բերել Հադրութից»։

Ապրելու ուժի մասին։ «Տան միակ ու շատ սիրված երեխան էր Ժորաս։ Չգիտեմ, թե հիմա ինչն է ուժ տալիս ապրելու։ Մտածում եմ՝ Ժորայիս ապրեցնելը։ Բացի դա, քույրիկս ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, նրանց օգնությամբ շարունակեցի ապրել։ Նաև այն հույսն ապրեցրեց, որ մի օր մեր ընտանիքում կրկին երեխա կծնվի»։

Հ. Գ. - Ժորա Փարսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքՄարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան