Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, իրենց մնա իրենց հրադադարը, այնքան ընկերներ ու հրամանատարներ ենք կորցրել». կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր տարիքում շատ հանգիստ երեխա էր։ Երաժշտական դպրոցում էի աշխատում, նա անընդհատ ինձ մոտ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Արամի մայրիկը։ Արամը ծնունդով Շիրակի մարզի Արևիկ համայնքից է։ Հաճախել է համայնքի դպրոցը, իսկ հետո ընտանիքը տեղափոխվել է Գյումրի։ Այստեղ շարունակել է դպրոց հաճախել, զուգահեռ սովորել է Արևիկի երաժշտական դպրոցի շեփորի բաժնում։ Նվագել է Գյումրու «Անի» փողային նվագախմբում։ Երաժշտություն, պար, լող, ֆուտբոլ. Արամի հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ է եղել։

Տիկին Արմենուհին նշում է՝ որդին բարձրության սիրահար էր։ «Գյումրիում բարձրահարկ շենքերի տանիքներին էր բարձրանում և նկարվում։ Նաև բնության սիրահար էր։ Շիրակը բնությամբ աչքի չի ընկնում, իսկ այ Տավուշի մարզի պարագայում լրիվ հակառակն է։ Ծառայության ժամանակ միշտ ասում էր՝ մա՛մ, այնքան սիրուն բնություն է։ Անընդհատ նկարներ էր ուղարկում»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին սիրում էր մաթեմատիկան, օտար լեզուներից՝ անգլերենը։ «Բնատուր կարողություններ ուներ մաթեմատիկայից։ Չէր կողմնորոշվում, թե որտեղ շարունակի բարձրագույն կրթությունը։ Սկզբում ցանկանում էր զինվորական մասնագիտություն սովորել, ուզում էր ընդունվել Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան։ Պարապեց ֆիզիկա և մաթեմատիկա։ Անգամ արտասահմանում սովորելու մասին է մտածել։ Հետո միտքը փոխեց։ Գործերը տվեց ԵՊՀ-ի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը, բայց մրցույթը մեծ էր, և բալերի տարբերությամբ ընդունվեց Շիրակի պետական համալսարան։ Ծառայում էր արդեն, իմացավ, որ ընդունվել է, բայց այդպես էլ ուսանող չդարձավ»։

2019 թվականի հուլիսի 8-ին է Արամը մեկնել զինվորական ծառայության։ Սկզբում ծառայել է Երևանում՝ ուսումնական զորամասում։ Վեց ամիս հետո՝ 2020 թվականի հունվարի 9-ին կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Իջևան, եղել է հրետանու Դ-30 մարտկոցի կապի ջոկի հրամանատար։ «Այդ ժամանակ գրեթե բոլորը վիճակահանության արդյունքում Արցախ էին մեկնում ծառայության։ Նա «ընկավ» Երևան։ Այդ օրը մի նախադասություն ասաց. «Մա՛մ, ես բախտ ունեի՞»։ Հիմա մտածում եմ նաև՝ ինչո՞ւ նման բան ասաց։

Շատ լավ էր վերաբերվում ծառայությանը։ Քչախոս էր, շատ բան չէր պատմում, բայց սիրով էր ծառայում։ Ընկերասեր էր, այնքան մեծ շրջապատ ուներ, իրենից շատ հետո կարծես բացահայտեցինք, թե որքան մեծ ընկերական շրջապատ ուներ մեր տղան։ Մենք իրեն շատ ենք վստահել, նա էլ երբեք չի չարաշահել մեր վստահությունը»։

Ծառայության ժամանակ Արամը մասնակցել է նաև Տավուշի հուլիսյան մարտերին։ «Երբ Իջևանում էր ծառայում, ինձ հետ զրույցների ժամանակ միշտ ասում էր. «Մա՛մ, կյանքին թեթև նայիր»։ Հիմա երբեմն մտածում եմ՝ իսկ գուցե ինչ-որ կանխազգացում ուներ։ Միշտ կատակներ էր անում։ Մինչև Տավուշյան մարտերը մի քանի անգամ խոսքի մեջ ասաց. «Մա՛մ, ուզում եմ դիմում գրել, տեղափոխվել Ղարաբաղ»։ Մտածում էի՝ կատակում է, բայց հետո իմացա, որ իրոք դիմում է գրել։ Ասում էր. «Մա՛մ, իսկական ծառայությունն այնտեղ է»։ Նա երբեք Արցախում չէր եղել, իր հայրիկն էր ՄատաղիսԹալիշում ծառայել, Արամս էլ պատերազմի ժամանակ այդտեղ է եղել։ Նա այնքան ուրախ էր, որ հայտնվել է հայրիկի ծառայած վայրում։

Ես մտածում էի, որ ընդամենը կատակ է անում տեղափոխման մասով։ Հետո եղան հուլիսյան մարտերը, որոնք խանգարեցին իր տեղափոխությանը։ Մեկ ամսից ավելի դիրքերում են մնացել։ Այդ մասին ինձ ոչինչ չի ասել։ Երբ իր հետ զրուցում էի, ասաց. «Մա՛մ, զորամասում ենք, մեզ ո՞վ պետք է դիրքեր բարձրացնի»։ Բայց 44-օրյա պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ժպտալով ասաց. «Մա՛մ, երբ դու այդ օրը զանգեցիր, մենք մեքենայի մեջ դիրքեր էինք բարձրանում»։ Շատ կապված էինք իրար հետ, երբ տանն էր մի բան լինում, նա էր անմիջապես զանգահարում, կարծես կանխազգում էր, երբ իրենց մոտ էր անհանգիստ, ես էի զգում և իրեն զանգահարում։

Հիշում եմ՝ մի օր զանգահարեց, թե՝ մա՛մ, գնա իմ սենյակը։ Իր սենյակում մեր պետության իրական քարտեզն էր կախված։ Այդ քարտեզը միասին էինք գնել, երբ նա դեռ դպրոցական էր։ Բոլոր տեղանուններն անգիր գիտեինք։ Կապի վրա էր ծառայում, միշտ շատ զգույշ էր խոսում հեռախոսով։ «Մա՛մ, նայիր քարտեզին։ Իմ կանգնած տեղից Ղազախ գետը երևում է։ Իրենց ամեն ինչը տեսնում եմ։ Եթե մեզ հրաման տան, այդ քարտեզը երեք անգամ կմեծացնենք»։ Այնքան հիացմունքով էր խոսում իր ընկերների, նրանց կարողությունների, ունակությունների, խելքի մասին»։

Հետո սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին իրեն զանգահարեցի։ Տրամադրությունը վատ չէր, բայց աղմուկ էր լսվում։ Հարցրեցի՝ որտե՞ղ ես։ Արձագանքեց՝ Տավուշի անտառներում։ Արամս ասաց, որ իրենց չեն տանի Արցախ, քանի որ իրենք Տավուշում անելիք ունեն։ Բայց իրենց զորամասում այդ պրոցեսն արդեն սկսվել էր, նա մեզ ոչինչ չի ասել։ Իրենք հոկտեմբերի 1-ին եղել են Մատաղիսում։ Հոկտեմբերի 10-ի կողմերն եմ իմացել, որ նա այնտեղ է»։ Արամը մշտապես կապի մեջ է եղել մայրիկի հետ։ Տիկին Արմենուհին ասում է՝ ձայներ լսում էր, բայց որդին իրեն համոզում էր, որ Տավուշում է, անտառներում։ «Երբ տեղեկություններ եկան, որ նա Արցախում է, զանգահարեցի իրեն։ Ասացի՝ ինձ մի խաբիր, Արա՛մ, գիտեմ, որ պատերազմի մեջ ես։ Անմիջապես անջատեց հեռախոսը։ Մի քիչ հետո զանգեց։ Ընկերներն են պատմում. «Մենք քաղաքից իրենց ոգևորում էինք, իսկ իրենք պատերազմի դաշտից մեզ էին ոգևորում, որ հաղթելու ենք»»։ Տղաների հրետանին անխափան կապ է ապահովել։ Մայրիկի խոսքով, Իջևանի հրետանուն անվանել են «սնայպերներ»։ «Նույնիսկ թշնամին է այդ մասին ասել։ Շատ դիպուկ հարվածներ են հասցրել»։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան է եղել Արամի հետ վերջին զրույցը։ «Արամս միշտ ոգևորում էր մեզ, բայց այդ օրն անտրամադիր էր։ Հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ են ասում։ Ասացի՝ հնարավոր է, որ հրադադար լինի։ «Մամ, էլ պետք չի, իրենց մնա իրենց հրադադարը»։ Այնքան ընկերներ ու հրամանատարներ էին կորցրել արդեն»»։

Հոկտեմբերի 28-ին Մատաղիսում է զոհվել Արամը։ «Հինգ ընկերներով են զոհվել։ Արամս հրամանատարի կյանքը փրկելուց է անմահացել։ ԱԹՍ-ն հարվածել է հրամանատարին, ոտքը կտրվել է, նա էլ առաջ է նետվել, որ օգնի հրամանատարին։ Բայց, ավաղ, բոլորն անմահացել են»։

Մի քանի օր մայրիկը զանգ չի ստանում որդուց, ինքն է փորձում կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Մեծ դժվարությամբ տիկին Արմենուհին կարողանում է կապ հաստատել հեռախոսահամարներից մեկով, երկրորդ փորձից հետո սպան հայտնում է, որ Արամը զոհվել է, նրան «ճանապարհել» են Հայաստան, և ծնողներն ամեն ինչ պետք է անեն, որ շուտ գտնեն իրենց որդուն։ Օրերի ընթացքում Արամն արդեն «տանն էր»։

Իսկ վերջում՝ ապրելու ուժի մասին։ «Սկզբում շատ ծանր հոգեվիճակում էի, բայց հետո սթափվեցի, որ կրտսեր որդուս՝ Աշոտիս կողքին լինեմ: Փորձում ես ուժեղ լինել, բայց մեկ էլ միանգամից թուլանում ես»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Արևիկ համայնքում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքՄարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»