Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկաման: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

Հարց. «Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչ հնարավորություններ եք տեսնում հարևանների հետ խաղաղության և  շարունակվող դիվանագիտության միջոցով, ինչպես նաև՝ ինչպիսին եք պատկերացնում զարգացող Հարավային Կովկասի ուժը»։

Վահան Կոստանյան. «Շնորհակալություն։ Թույլ տվեք միանալ թուրք գործընկերներին շնորհավորելու խոսքերին համաժողովի գերազանց կազմակերպման կապակցությամբ։ 

Կցանկանայի նաև անդրադառնալ այն մտքերին, որոնք հնչեցրին Հիքմեթն ու Լևանը՝ հատկապես ընդգծելով, որ այժմ առկա է բոլորովին նոր դինամիկա։ Գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև այս նոր դինամիկան տեսանելի է նաև տարբեր ֆորումներում։ Եթե նախկինում, ասենք՝ մեկ կամ երկու տարի առաջ, նույն հարթակում հանդես էին գալիս Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, բոլորն ակնկալում էին տեսնել լարված բանավեճ կամ բախում։ Այժմ մենք այստեղ ենք՝ քննարկելու ընդհանուր ապագայի հնարավորությունները, համագործակցությունը և ունենալու իրական երկխոսություն։ Եվ սա շատ խորհրդանշական է, որ նույն տարածաշրջանից չորս ներկայացուցիչներ միասին նստած քննարկում են համագործակցությունն ու այն ապագան, որը միասին են պատկերացնում։ 

Այսպիսով, կարծում եմ, որ անցյալ տարի Վաշինգտոնում տեղի ունեցած օգոստոսի 8-ի պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան։ Եվ սա ներառական գործընթաց է։ 

Դուք խոսում եք աշխարհում առկա անորոշությունների մասին։ Եվ ինչ-որ պահի նույնիսկ զարմանալի է մտածել, որ Հարավային Կովկասն այս պահին աշխարհի ամենակայուն տարածաշրջաններից մեկն է, այն դեպքում, երբ ամենուր խաթարված են լոգիստիկ և մատակարարման շղթաները, շարունակվում են պատերազմներ և այլն։ Այսօր Հարավային Կովկասում առկա կայունությունը մեր ամենամեծ մրցակցային առավելությունն է։ Սակայն, օրինակ, մատակարարման շղթաների խափանումները հավերժ չեն տևելու։ Եվ մենք պետք է բավական խելացի ու արագ լինենք՝ իրացնելու այն մրցակցային առավելությունները, որոնք ունենք։

Ինչպես խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն և որոշումներ, այնպես էլ այժմ մենք պետք է առաջ շարժվենք նոր, շատ կարևոր քաղաքական որոշումներով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ստեղծելով մեր երկրների միջև լրացուցիչ փոխկապակցվածության, ինչպես նաև դառնալով կամուրջ և անխափան կապ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև։

Ի վերջո, կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր հիմք էին այն զարգացումների համար, որոնք, օրինակ, անցյալ տարի ունեցել ենք Ադրբեջանի հետ։

Կարծում եմ՝ Հիքմեթը կկիսի իմ կարծիքը, որ մեր միջև խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի անկախության, ինչպես նաև ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքն է»։

(...)

Հարց. «Վահան, ուզում եմ կրկին Ձեզ փոխանցել խոսքը։ Գիտեք, աշխարհում այժմ շատ է ապատեղեկատվությունը, բազմաթիվ են հակամարտությունները և անհամաձայնությունները, բայց այն, ինչ մենք տեսնում ենք Հարավային Կովկասում, համագործակցության դրական օրինակ է։ Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ինչպես են մարդիկ միասին աշխատում կառուցողական ձևով՝ ստեղծելով կայունություն և օգնելով հաղթահարել բաժանարար գծերը»։

Վահան Կոստանյան. «Շնորհակալություն։ Կցանկանայի նաև անդրադառնալ այստեղ հնչած որոշ մտքերին։ Հավանաբար պետք է սկսել նրանից, որ կայունության և խաղաղության կառուցումը պահանջում է ամենօրյա հոգատարություն։ Պետք է ամեն օր ներդրում անել, որպեսզի խաղաղությունն ինստիտուցիոնալացվի, ինչպես մենք Հայաստանում փորձում ենք անվանել այն գործընթացը, որը ներկայում ունենք։

Սակայն նաև կարևոր է, որ մենք կառուցում ենք տնտեսական կապեր։ Արդեն նշվեց, որ մենք սկսել ենք առևտուր Ադրբեջանի հետ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում նաև Հայաստանից դեպի Ադրբեջան կսկսենք որոշ ապրանքների արտահանում։

Էներգետիկ անվտանգությունը հնարավոր համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակով։ Ինչպես ճիշտ նշվեց, խոսքը վերաբերում է նաև ԹՐԻՓՓ նախագծին, որը Հայաստանը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ գործընկերների հետ։

Խոսքը բազմամոդալ փոխկապակցվածության մասին է. երկաթուղիներ, ավտոճանապարհներ, ինչպես նաև էներգետիկ ցանցեր և խողովակաշարեր։ Եվ այստեղ մենք ունենք մեր սեփական շահը՝ դիվերսիֆիկացնելու Հայաստանի էներգամատակարարումը, ինչպես նաև դառնալու տարանցիկ հանգույց Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից եկող էներգակիրների համար, որոնք ուղղվում են դեպի Եվրոպա։

Մենք շահագրգռված ենք նաև Սև ծովի ստորջրյա նախագծով, քանի որ Հայաստանը ներկայում Հարավային Կովկասի երեք երկրներից ամենամեծ կանաչ էներգիայի արտադրողն է, և քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես աշխատում են վերականգնվող էներգիայի կարողություններն ավելացնելու ուղղությամբ՝ մեծ ներդրումներ կատարելով արևային էներգիայի մեջ, ինչպես նաև պլանավորելով կառուցել նոր ատոմակայան և այլն։

Եվ այստեղ համագործակցությունը ԵՄ-ի հետ մեզ համար շատ կարևոր է։ Մեզ համար դա ոչ միայն տնտեսական համագործակցություն է, այլ նաև Հայաստանի ժողովրդի ընտրություն, որը եվրոպական ձգտումներ ունի։ Եվ մենք ներկայում աշխատում ենք տարբեր ուղղություններով՝ սկսելու աստիճանական կամ ոլորտային ինտեգրումը Եվրոպական միության հետ։

Եվ այս առումով, իհարկե, Վրաստանի եվրոպական ապագան նույնպես մեզ համար շատ կարևոր է ինչպես աշխարհագրական, այնպես էլ փիլիսոփայական տեսանկյունից։ Մենք նաև անցյալ տարի ընդունել ենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ օրենք, որը Հայաստանի կառավարությունն աստիճանաբար իրականացնելու է։

Ապագայում, եթե մեզ հաջողվի դառնալ ԵՄ անդամ պետություն, … և թուրք գործընկերս ժպտում է՝ հաշվի առնելով Թուրքիայի փորձը»։

Հարց. «Այսպիսով Վահան, հենց այդ հարցի շուրջ ուզում եմ Ձեր կարծիքը լսել։ Գիտեմ, որ Աքիֆ բեյը ծիծաղում է, բայց որքանո՞վ է կարևոր ԵՄ-ն ձեզ համար։ Որո՞նք են ձեր հավակնությունները, ձգտումները և ի՞նչ ժամկետներ եք նախատեսում»։ 

Վահան Կոստանյան. «Այս պահին չեմ կարող խոսել 2028 թվականի ժամանակացույցի մասին, քանի որ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների մեծ մասը։

Մեզ համար ԵՄ ինտեգրման գործընթացն, առաջին հերթին, վերաբերում է բարեփոխումներին։ Դա նաև նշանակում է բարձրացնել երկրի կառավարման և տնտեսության որակն ու ստանդարտները և այլն։ Բայց եթե ապագայում մենք դառնանք ԵՄ անդամ պետություն, ես այս պահին չեմ կարող գնահատել, թե արդյոք Թուրքիան կլինի ԵՄ անդամ պետություն, թե ոչ, սակայն դա նաև կստեղծի լրացուցիչ տնտեսական հնարավորություններ մեզ համար, քանի որ Թուրքիան մաքսային միության անդամ է։ Բայց հուսով ենք, որ մենք այդքան երկար չենք սպասի Թուրքիայի հետ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խթանելու համար։

Հավանաբար վերջին մեկնաբանությունն իմ կողմից՝ նաև կիսվելու այն զգացումով, որը ես ունեցա նախորդ քննարկման ընթացքում. պետք է ընդգծեմ, որ այս պանելային քննարկմանը հանդես եկող բոլոր բանախոսները ապագային նայող, բաց մտքեր ունեն։ Բայց նաև պետք է ընդգծեմ, որ բաց մտքերը պահանջում են բաց սահմաններ։ Եվ հուսով եմ, որ դա մոտ ապագայում կփոխվի»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին Քարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանԻրանական միջուկային օբյեկտներ միջուկային փոշին այնքան խորն է թաղված, որ նույնիսկ Իրանը չի կարող մուտք գործել այնտեղ. Թրամփ Կալասը պատրաստ է ԵՄ-ի կողմից բանակցել Ռուսաստանի հետ Դիմիտրովում բախվել են Nissan Teana-ն ու Mercedes-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Նարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԱԱ-2026․ Բոսնիա եւ Հերցեգովինայի հայտացուցակը Տարածաշրջանային դիվանագետներ. Թրամփին զայրացնում է ռազմական տուգանքներ վճարելու Իրանի պահանջը ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերին«Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայի նախարարություն Աբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ ԾառուկյանԲաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Իրանի ԱԳՆ-ն գնահատել է Պակիստանի դերը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում 8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն Մարուքյան1500 դհոլչի և 500 պարուհի՝ Արարատի փեշերինՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծ Իրանի նախագահը իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենար է ներկայացրել Զգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըՆա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպան Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ