Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վերջին օրերին Հայաստանում արձանագրվող ձերբակալությունների ալիքը սրել է ներքաղաքական իրավիճակը՝ առաջ բերելով լուրջ քննարկումներ թե՛ իրավական գործընթացների բովանդակության, թե՛ դրանց քաղաքական ենթատեքստի շուրջ։ Տեղի ունեցող զարգացումները, ըստ տարբեր գնահատականների, վկայում են, որ իշխանությունը պատրաստ է առավել կոշտ քայլերի՝ սեփական դիրքերը պահպանելու և քաղաքական դաշտը վերահսկելի պահելու նպատակով։

Այս համատեքստում ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումների մասին խոսակցությունները ավելի հաճախակի են դարձել։ Քաղաքական դաշտում ձևավորվող մթնոլորտը բնութագրվում է որպես լարված և անվստահության վրա կառուցված, որտեղ իրավապահ գործողությունները ընկալվում են ոչ միայն որպես քրեական գործերի շրջանակում իրականացվող քայլեր, այլ նաև որպես քաղաքական ազդեցության գործիք։

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։ Բայց եկեք հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Դեռ ոչինչ ապացուցված չէ, դեռ չկա դատարանի ոչ մի օրինական վճիռ, բայց մարդկանց արդեն թիրախավորում են, նրանց անունները հանրայնացնում են լուրերով՝ փորձելով կոտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց համակիրների կամքը։ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։ Իմ տարիների փորձը հուշում է՝ երբ պետությունը սկսում է գործել նման շտապողականությամբ ու ցուցադրական կոշտությամբ, նշանակում է՝ իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական հակառակորդին ամեն գնով լռեցնելը»։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանն իր գնահատականում ևս ուշադրություն է հրավիրում իշխանության գործողությունների համակարգային բնույթի վրա՝ նշելով․ «Տարիքն ու սեռը նշանակություն չունեն. Փաշինյանը ձերբակալելու նպատակով փնտրում է թեկնածու: ՀՀ-ում դեռևս չի եղել որևէ իշխանություն, որը ստիպված լինի քրեական գործ հարուցել գրեթե ողջ հանրության դեմ, որպեսզի այդ միջոցով հնարավորություն ստանա վերարտադրվելու։ Այդ համատեքստում էլ թերևս կարելի է դիտարկել նաև ՔՊ-ական որոշ պատգամավորների ագրեսիվ պահվածքը և՛ իրենց քաղաքական օպոնենտերի հետ «հարաբերվելիս» և՛ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նման պահվածքի իրական մոտիվացիան ոչ թե իրենց ներքին «դուխն» է, այլ վախն ու փաստարկների բացակայությունը»։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործընթացների շրջանակում առանձնահատուկ ուշադրության են արժանանում նաև վերջին շրջանում ակտիվացած սոցիալական նախաձեռնությունները և բարեփոխումները։ Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը, անդրադառնալով այս հարցին, ընդգծում է միջազգային կառույցների գնահատականների կարևորությունը՝ նշելով․ «Միջազգային կազմակերպությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և IFES միջազգային հիմնադրամը իրենց փաստաթղթերում հստակ նշում են, որ՝ պետական ռեսուրսների օգտագործումը ընտրություններին ազդեցություն ունենալու համար դիտարկվում է որպես ընտրակաշառք և բյուջետային ծախսերի ընտրական նպատակներով օգտագործում: Ըստ այդմ իշխանության կողմից հայտարարված սոցիալական քաղաքականությունը գնահատվում է որպես քողարկված ընտրակաշառք: Եվ Հայաստանի իշխանության դեպքում ակնհայտ է, որ այդ բարեփոխումները արվում են ձայնի դիմաց, որովհետև մինչև այդ չէին պատրաստվում բարձրացնել թոշակները, գյուղացիները ճռում էին վարկային բեռի տակ, իսկ գործարարների նկատմամբ իրականացվում էր հարկային և պետական ռեկետ»։

Ստեղծված իրադրությունը, ըստ փորձագիտական շրջանակների, վկայում է, որ պետական կառավարման գործիքները ավելի հաճախ են կիրառվում քաղաքական մրցակցության պայմաններում։ Սա խորացնում է հասարակության ներսում առկա բևեռացումը և բարձրացնում անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Նման պայմաններում քաղաքական գործընթացների թափանցիկությունն ու իրավական հստակությունը դառնում են առանցքային պահանջներ, որոնց ապահովումը կարևոր է ոչ միայն ներքին կայունության, այլև երկրի միջազգային հեղինակության պահպանման տեսանկյունից։

Այս ֆոնին շարունակվող զարգացումները, ինչպես նշվում է, կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն քաղաքական համակարգի վրա՝ ձևավորելով այնպիսի միջավայր, որտեղ քաղաքական գործունեությունը ընկալվում է որպես բարձր ռիսկային գործընթաց։

Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 ԵԱ-ում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում Լույս է տեսել Արամ Վեհափառի գիրքը Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ Կարապետյան«Yerord mas»-ի վիրուսային բաստուրմայով սենդվիչը խենթացրել է Լոս Անջելեսին «Մեքենայով ընկել եմ ձորն ու հրաշքով փրկվել, դուրս եմ եկել առանց որևէ քերծվածքի». Աննա Մանուչարյան Քննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն Մարուքյան53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ և կրակոց է արձակել 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԷրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՀայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են, այս անգամ՝ Լոնդոնում Իրանի դեմ պատերազմի արժեքը հասել է 29 միլիարդ դոլարի. ՊենտագոնԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Չելսին» բանակցում է Խաբի Ալոնսոյի հետ UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Հանտավիրուսը հերթական COVID-ը չէ. դրանից բխող հանրային առողջապահության ներկայիս ռիսկը մնում է ցածր. ԱՀԿ գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԿոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին պահպանել անձնական տվյալների պաշտպանության պահանջները20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրավորԵրևանում այս պահին 9 բալանոց խցանումներ են (լուսանկար) ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել. Թրամփ Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր գոմից գողացել են իրեն պատկանող 5 խոշոր եղջերավոր անասուններիՉե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բժիշկը զգուշացրել է հանտավիրուսը գրիպի հետ շփոթելու վտանգի մասին Ուկրաինան և ԱՄՆ-ն շարժվում են դեպի ԱԹՍ-ներից պաշտպանության վերաբերյալ կարևորագույն համաձայնագիր Կրակոցներ՝ Երևանում. ծանր հանցագործությունը բացահայտվել էՋերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն անկել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչները կհետևեն Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Հայաստանը՝ Երևանում կայանալիք «Դասական Եվրատեսիլ»-ին ընդառաջ Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումՋերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է Ըստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Կլիմայագետները զգուշացրել են Երկրի վրա «Էլ Նինյո» բնական երևույթի վտանգի մասին Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան