Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես միշտ աջակցելու եմ նրան․ Ֆլիկը՝ Յամալի մասին

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք առաջին հանդիպումից առաջ կիսվել է սպասելիքներով և պաշտպանել թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալին։

Գերմանացի մասնագետը նախ ընդգծել է մրցակցի ուժը, ապա անդրադարձել 18-ամյա իսպանացու պահվածքին: Լա լիգայի շրջանակում նույն «Ատլետիկոյի» դեմ կայացած նախորդ խաղից հետո Յամալը ցուցադրաբար անցել էր Ֆլիկի կողքով և ձեռքերի շարժումներով դժգոհություն հայտնել:

««Մադրիդի «Ատլետիկոն» շատ ուժեղ թիմ է։ Նրանք հիանալի տրամադրվածություն և ինտենսիվություն ունեն, ինչպես նաև ֆանտաստիկ ֆուտբոլիստներ։ Օրերս նրանց մի քանի խաղացողներ հանգստանում էին, բայց փոխարենը խաղադաշտ դուրս եկան բարձրակարգ այլ ֆուտբոլիստներ։ «Ատլետիկոյին» երկու գոլ խփելը հեշտ չէ։ Երկու հանդիպումներում էլ մեծ էմոցիաներ են լինելու։ Մենք կփորձենք վաղը լավ արդյունքի հասնել, բայց հասկանում ենք, որ դեռ պետք է խաղանք նաև Մադրիդում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։

Խոսելով մարտավարության և հնարավոր անակնկալների մասին՝ Ֆլիկը նշել է, որ թիմն ունի իր ուրույն խաղաոճը և պետք է հավատարիմ մնա դրան՝ ճնշում գործադրելով և ազատ տարածություններ գտնելով։ Նրա խոսքով՝ հատուկ անակնկալներ չեն պատրաստել, քանի որ ժամանակը տրամադրել են վերականգնմանն ու մարզումներին, և այժմ կարևոր է մարզումների ժամանակ արված աշխատանքը կիրառել խաղադաշտում։ Նա նաև շեշտել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը թիմի գլխավոր նպատակն է:

Անդրադառնալով Յամալի զայրույթին՝ մարզիչը պաշտպանել է ֆուտբոլիստին. «Ես ամեն ինչ ասել եմ դեռ շաբաթ օրը։ Պետք է հասկանանք, որ Լամինը 18 տարեկան է, և նա անհավանական ֆուտբոլիստ է։ Եթե նորից դիտեք խաղը, կտեսնեք, թե ինչ զարմանալի բաներ է նա անում խաղադաշտում։ Նա շրջանցեց հինգ ֆուտբոլիստի և քիչ մնաց գրավեր դարպասը։ Նա հիասթափված հեռացավ խաղադաշտից. նա էմոցիոնալ է, ինչը լավ է։ Ես միշտ աջակցելու եմ նրան։ Մենք պետք է զգույշ լինենք, չէ՞ որ նրա ոչ բոլոր արարքներն են արվում պարզապես աղմուկ բարձրացնելու համար։ Ես ասել եմ նրան, որ ես միշտ պաշտպանելու եմ իրեն։ Նա հիանալի խաղացող է և ապագայում, հնարավոր է, լավագույնը դառնա»։

Թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Բարսելոնայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ՝ այստեղ

ՄԱՀԱԶԴ. Մահացել է Լևոն Տեր-ՊետրոսյանըԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան 3 հորոսկոպի նշան, ում համար մայիսը «դժվար փորձությունների» ամիս կլինիՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ