Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«1998 թվականին ընտանիքով Վայոց ձորի մարզից տեղափոխվել ենք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք։ Էրիկս չորս տարեկան էր այդ ժամանակ, ծննդյան օրն այնտեղ նշեցինք։ Մեծացել է Կովսական քաղաքում, այնտեղ հաճախել է Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 22 տարի՝ մինչև տղայիս անմահանալու օրը, ապրել ենք Արցախում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալինան՝ Էրիկի մայրը։ Էրիկը ծնվել է Վայոց ձորի Քարագլուխ գյուղում։ Մանկության առաջին տարիներին ընտանիքն այստեղ է ապրել, այնուհետև՝ Արցախում։ Էրիկի հայրիկը ազատամարտիկ է եղել, ուստի պատահական չէ, որ հայրենիքի հանդեպ սերն ու հոգատարությունը փոխանցվել էր նաև նրա որդուն։

Որպես ընկերասեր ու սրտաբաց է բնութագրում որդուն տիկին Ալինան։ «Հիմա թոռնիկս իր բնավորության այդ հատկանիշներով շատ նման է քեռուն։ Մարդասեր տղա էր, բարի, շփվող, բոլորի հետ ծանոթություն ու ընկերություն էր հաստատում, կենսուրախ էր, կյանքի մարդ։ Փոքրուց սիրում էր մեծերի հետ ընկերություն անել, շփվել նրանց հետ։ Պատանեկության տարիներից իրեն թույլ ենք տվել ինքնուրույն լինել, կայանալ, որոշումներ կայացնել։ Ամռանը քույրիկի հետ գալիս էր Եղեգնաձոր՝ մեր հարազատների մոտ։ Իր շրջապատն էր ստեղծել, ընկերներ ձեռք բերել։ Դպրոցի ավարտական դասարաններում իրեն ասում էի՝ պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ստանաս, մասնագիտություն ձեռք բերես։ Սկզբում չէր կողմնորոշվում։ Ամռանը քույրիկի հետ կրկին եկավ Եղեգնաձոր հանգստանալու, հետո զանգահարեց՝ հետ չեմ գալիս, մնում եմ Եղեգնաձորում, որ պարապեմ, ընդունվեմ համալսարան։ 12-րդ դասարանը սկսեց հաճախել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում, զուգահեռ պարապում էր մաթեմատիկա, անգլերեն, հայոց լեզու»։

Դպրոցն ավարտելուց հետո Էրիկն ընդունվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ՝ «Ֆինանսներ» բաժինը։ 2012-2014 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, զորացրվելուց հետո շարունակել է ուսումը համալսարանում։ 2016 թվականին ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում։ «Իրենց զորամասը գտնվում էր մեր բնակավայրին բավականին մոտ։ Մի քանի օրից սկսվեց Ապրիլ յան պատերազմը։ Մասնակցություն ունեցավ այդ պատերազմին։ Հենց այդ ժամանակ արդեն ծանր ապրումներ ունեցա, թե ինչու թույլ տվեցի, որ աշխատանքի անցնի սահմանապահ զորքերում։ Միաժամանակ սովորում էր Եղեգնաձորի տնտեսագիտական համալսարանում՝ արդեն հեռակա բաժնում։ Համալսարանն ավարտեց։ Սեպտեմբերի սկզբին արձակուրդում էր, գնաց Եղեգնաձոր՝ դիպլոմը վերցնելու։ Մեծ նպատակներ ուներ, որ պետք է շարունակի կրթությունը։ Արձակուրդը վերջացավ, արդեն աշխատանքի վայրում էր, երբ 44-օրյա պատերազմը սկսվեց»։

Սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ «Առաջին պայթյունները մենք լսել ենք։ Միանգամից զանգահարեցի տղայիս՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Մի քանի զանգերիս չպատասխանեց։ Հետո արդեն լուրերից տեղեկացա, որ պատերազմ է։ Էրիկը զանգահարեց։ Հարցնում էի, թե ինչ ձայներ են, ուր է հիմա նա։ «Ի՞նչ ձայներ, մա՛մ, ես քնած եմ»։ Բայց այդ րոպեին նա արդեն առաջնագիծ էր գնում։ Մեքենայի մեջ էր։ Մի քանի օր լուր չունեցանք իրենից։ Էրիկս գնդացրորդ էր։ Բացի դա, դասընթացների էր մասնակցել, տիրապետում էր «Իգլա» տեսակի զենքին։ Կարճ զրույցներ էինք ունենում, միշտ ասում էր. «Երկար խոսել չեմ կարող, ամեն ինչ նորմալ է: Մենք ուժեղ ենք, մենք հաղթելու ենք»: Նույնն էր ասում, ինչ բոլոր մեր տղաները։ Քույրիկին ևս զանգահարում էր։ Բայց զրույցների ժամանակ նաև ասում էր. «Մա՛մ, պապային ասա, հավաքվեք, տեղափոխվեք այստեղից»։ Ամեն ինչ էինք ստեղծել 22 տարվա ընթացքում։ Բայց իմ պատասխանն էր իրեն՝ ես առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնա, ո՞նց կարող եմ քեզ թողնել, գնալ։ Գնում էինք Կապան, աղջկաս մոտ, մի որոշ ժամանակ մնում իրենց հետ, հետո վերադառնում տուն։ Ինձ հետ զրուցելիս Էրիկն ասում էր. «Ամեն ինչ լավ է, ես երրորդ գծում եմ»: Բայց քույրիկին ասել էր՝ կոտորում ենք սրանց, ջարդում ենք, ամեն ինչ լավ է լինելու»։

Հոկտեմբերի 15-ին Էրիկն այլևս չի պատասխանում մայրիկի զանգերին։ «Հոկտեմբերի 14-ին՝ քույրիկի հետ վերջին զրույցի ժամանակ, ասել էր, որ մի քանի օր կապ չի լինի. «Տեղս հարմար չի, չեմ զանգի, մամայենց կասես՝ չանհանգստանան»։ Աղջիկս արդեն բալիկ ուներ, մեկ տարեկան էր, ասել էր՝ Սիլվիին լավ կպահես։ Շատ երկար էին զրուցել, ասել էր՝ պատերազմից վերադառնալուց հետո ամուսնանալու եմ։ Ուսումը շարունակելու հետ կապված մեծ ծրագրեր ուներ»։

Մերձարաքսյան հովիտներում էր ծառայում Էրիկը։ Պատերազմի օրերին ևս այնտեղ էր։ Արաքսավան տեղանքի համար թեժ մարտեր էին։ Չենթարկվելով նահանջ հրամանին՝ Էրիկը գնում է վիրավոր ընկերների հետևից։ Թշնամու կրակի տակից դուրս է բերում վիրավորներին և զոհվածներին։ Վերջին վիրավորին դուրս բերելու ընթացքում (նա Էրիկի հրամանատարն էր) թշնամին թիրախավորում է նրանց։ Արկի պայթյունից Էրիկը մահացու վիրավորում է ստանում։ Էրիկն անմահացել է հոկտեմբերի 15-ին իր հրամանատարի հետ։ Նույն օրը նրա ընկերները դուրս են բերել Էրիկի մարմինը։ «Մեկ ամբողջ օր կարծես չէին համարձակվում մեզ հայտնել բոթը, բայց ամբողջ քաղաքը տեղյակ էր, որ Էրիկս զոհվել է։ Գիշերը շատ ծանր ապրումներ ունեցա, բայց մտքովս չէր անցնում, որ Էրիկի հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Էրիկիս լուրը լսելուն պես տանից դուրս եկանք։ Մեր 22 տարվա ստեղծածից որևէ բան չենք վերցրել մեզ հետ։ Այդ պահին չեմ մտածել անգամ Էրիկի նկարներից կամ էլ իրերից ինչ-որ բան վերցնելու մասին։ Էրիկիս հուղարկավորության օրը զանգահարեցին՝ Կովսականը հանձնում են։ Բայց այդ պահին մեզ այլևս որևէ բան չէր հետաքրքրում։ Իր պայուսակը, երկու-երեք կտոր հագուստ, հեռախոսը... ահա այն ամենը, ինչ մնաց մեզ»։

... Եվ, իհարկե, անսահման շատ ջերմ հիշողություններ Էրիկից։ «Հիմա էլ մեզ բարևում են փողոցում, մոտենում, ճանաչում՝ որպես Էրիկի ծնողներ։ Որտեղ Էրիկի ոտքը կպել է, իրեն հիշում են։ Նա որևէ միջավայրում՝ ընկերական, բարեկամական, չի մոռացվում»։

Ապրելու ուժի մասին։ «Ամեն անգամ մտածում եմ և կարծես չեմ գտնում պատասխանը, թե որտեղից եկավ այս ուժը, որ պետք է ապրել։ Գուցե նա իր ուժը փոխանցեց ինձ, որ դիմանամ, իր ուժը մեզ փոխանցեց, որ մենք դիմանանք, ապրենք։ Մեկ-մեկ մտածում եմ՝ այդ ի՞նչ սիրտ է իմ սիրտը, որ դիմանում է։ Մեզ շատ օգնեց աղջկաս բալիկը՝ Սիլվին։ Հիմա արդեն երկու թոռնիկ ունենք։ Հրաշալի քեռի էր Էրիկս»։

Հ. Գ. - Էրիկ Սայադյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Արաքսի պահապան» կրծքանշանով։ Հուղարկավորված է Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Կինը, որին սխալմամբ ողնաշարի վիրահատության փոխարեն կոնքի վիրահատություն էին արել, մահացել էԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովՄԱՀԱԶԴ. Մահացել է Լևոն Տեր-ՊետրոսյանըԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան 3 հորոսկոպի նշան, ում համար մայիսը «դժվար փորձությունների» ամիս կլինիՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա