Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քարանձավային գյուղից՝ համադամների սեղանին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չեդերն անգլիական պանիր է, որի յուղայնությունը կազմում է 35-45 %: Դրա անվանումը գալիս է Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում գտնվող Չեդար գյուղի՝ այդ պանրի բնօրինակ արտադրության վայրի անունից։ Այդ տեսակի պանիրներն այժմ արտադրվում են այդ տարածաշրջանից դուրս՝ աշխարհի մի շարք երկրներում: Չեդեր պանրի գույնը փղոսկրային կամ դեղնավուն է, երբեմն արտադրության ընթացքում այն ներկվում է բնական ներկանյութով՝ անատտով: Այն ունի ընկուզային և թեթևակի սուր ու թթու համ:

Չեդերն ամենահայտնի պանրի տեսակն է Մեծ Բրիտանիայում. այն կազմում է երկրի տարեկան 2 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ պանրի շուկայի 51 %-ը: Այն Միացյալ Նահանգներում երկրորդ ամենատարածված պանիրն է (մոցարելայից հետո). մեկ շնչի հաշվով տարեկան միջին սպառումը կազմում է 4,5 կգ (10 ֆունտ)։

«Չեդեր պանիր» տերմինը լայնորեն է կիրառվում, սակայն Եվրոպական միությունում այն պաշտպանված անվանում չունի։ Որպես «չեդեր» պիտակավորված պանիրների համն ու որակը կարող է շատ տարբեր լինել, ավելին՝ որոշ վերամշակված պանիրներ փաթեթավորվում են որպես «չեդեր», թեև քիչ նմանություններ ունեն: Բացի այդ, որոշ պանիրներ, որոնք համով և արտաքին տեսքով ավելի նման են Red Leicester-ին, երբեմն վաճառվում են որպես «կարմիր չեդեր»:

Ինչպես նշվեց, այդ պանիրը գալիս է Չեդար գյուղից: Չեդարի կիրճը, որը գտնվում է գյուղի ծայրամասում, ունի մի քանի քարանձավ, որոնք էլ ապահովում էին իդեալական խոնավություն և մշտական ջերմաստիճան պանրի հասունացման համար: Չեդերն սկսել են արտադրել առնվազն 12-րդ դարից, ինչի մասին ի մասնավորի վկայում է նաև թագավոր Հենրի II-ի անգլիական մագաղաթներում. 1170 թվականի համար արձանագրված է 10240 ֆունտ (4640 կգ) չեդեր գնելու մասին: Այդ գյուղում պանիր է գնել նաև Չարլզ I-ը (1600–1649 թթ.)։ Պանրի բաղադրատոմսը, հավանաբար, բերվել է Բրիտանիա հռոմեացիների կողմից Ֆրանսիայի Կանտալ շրջանից:

19-րդ դարում Սոմերսեթի կաթնագործ Ջոզեֆ Հարդինգն է կենտրոնական դեր խաղացել Չեդեր պանրի արդիականացման և ստանդարտացման գործում: Իր տեխնիկական նորարարությունների, կաթնամթերքի հիգիենայի խթանման և պանրի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաների տարածման համար նրան կոչել են «Չեդեր պանրի հայր»: Հարդինգը ներմուծել է նոր սարքավորումներ պանրի պատրաստման գործընթացի համար, ներառյալ՝ պտտվող մանրացուցիչը, ինչը զգալիորեն նվազեցրել է ձեռքի աշխատանքը: Հարդինգը նշել է, որ «չեդերը պատրաստվում է ոչ թե դաշտում, նկուղում կամ նույնիսկ կովի մեջ, այլ կաթի գործարանում»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և գրեթե մեկ տասնամյակ անց Բրիտանիայի կաթի մեծ մասն օգտագործվում էր մեկ տեսակի պանրի արտադրության համար, որը կոչվում էր «կառավարական չեդեր»՝ որպես պատերազմի տնտեսության և ռացիոնալացման մաս։ Դա գրեթե հանգեցրեց երկրում պանրի մնացած տեսակների ամբողջ արտադրության ոչնչացմանը: Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Բրիտանիայում կար ավելի քան 3500 պանիր արտադրող, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 100ից էլ քիչ։

Ըստ USDA-ի հետազոտության, ներկայում չեդեր պանիրն ամենատարածված տեսակն է աշխարհում և ամենաուսումնասիրվածը գիտական հրապարակումներում:

Ուժեղ, չափազանց հասուն չեդերը, որը երբեմն կոչում են վինտաժային, պետք է հնեցվի 15 ամսով կամ ավելի: Պանիրը պահվում է մշտական ջերմաստիճանում, ինչը հաճախ պահանջում է հատուկ պայմաններ։ Ինչպես ամբողջ աշխարհում արտադրվող այլ պինդ պանիրների դեպքում, քարանձավներն են իդեալական պայմաններ ապահովում նման պանրի հասունացման համար: Անգամ հիմա են չեդերը հասունացնում Wookey Hole-ի և Cheddar Gorge-ի քարանձավներում: Բացի այդ, չեդերի որոշ տեսակներ ծխեցնում են:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան«Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Աստղագուշակ 2026 թվականի ապրիլի 20-ից 26-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ) 9 ամիս տևած ամուսնություն. Պապ Պողոսյանն ու Մարի Հովհաննիսյանը բաժանվե՞լ են Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Այսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի փակման մասին Հույս ունենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության․ Բայրամով Ազնավուր, Բաբաջանյան, Օրբելյան. երեկո, որը ստիպեց հազարավոր սրտերի բաբախել  ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ