Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին 200 տարվա ընթացքում բուրբոնը դարձել է իրապես ամերիկյան ազգային խմիչք: Այդ ըմպելիքը, որը ստացվում է եգիպտացորենի խյուսի թորումից, տարիների ընթացքում աղքատների խմիչքից վերածվել է բարդ ըմպելիքի, որն ունակ է բավարարել ալկոհոլային խմիչքների պահանջկոտ գիտակներին: Այսօր աշխարհում բուրբոնի ամենահին և ամենահայտնի ապրանքանիշերից մեկը Jim Beam բուրբոնն է:

Այդ խմիչքի պատմությունը սկսվել է 1788 թվականին, երբ ԱՄՆ Սահմանադրության ընդունումից հետո Ջեյքոբ Բիմը տեղափոխվեց Արևմուտք։ Նրա իրերի հետ սայլի մեջ նաև պղնձե թորման սարք կար, որի մասին նա երկար ժամանակ չէր հիշում։ Ջեյքոբը Արևմուտքում շատ հեռու չգնաց և բնակություն հաստատեց Կենտուկիում:

Այնտեղ նա ֆերմա և ջրաղաց ձեռք բերեց, որտեղ հացահատիկ էր աղում այլ ֆերմերների համար և, որպես վճար, հացահատիկ էր վերցնում։ Որոշ ժամանակ անց Ջեյքոբը հայտնաբերեց, որ կուտակվել է հացահատիկի բավականին մեծ ավելցուկ։ Չկարողանալով այն վաճառել՝ նա գտավ դրա այլ կիրառություն. նա որոշեց դրանից վիսկի պատրաստել, ինչը գործնական լուծում էր, քանի որ վիսկին ժամանակի ընթացքում չի փչանում, այն հեշտ է տեղափոխվում և, որպես արժույթ, այն ժամանակ երբեմն գնահատվում էր ավելի բարձր, քան ազգային արժույթը: Սկզբից իր պղնձե թորման սարքի օգնությամբ Ջեյքոբ Բիմը սկսեց եգիպտացորենից, տարեկանից և գարու ածիկից վիսկի արտադրել։ 1795 թվականին նա վաճառքի հանեց իր բուրբոնը։

1820 թվականին Ջեյքոբը ձեռնարկության կառավարումը հանձնեց իր որդուն՝ Դեյվիդին։ Այն ժամանակահատվածում, երբ Դեյվիդ Բիմը ղեկավարում էր գործերը, Ամերիկան մեծապես փոխվել էր: Նախ՝ արդյունաբերական հեղափոխությունն էր հասել Միացյալ Նահանգներ: Երկրորդ հերթին՝ արևմուտքում հայտնաբերվել էին ոսկու հանքավայրեր, որոնք սկսել էին մեծ թվով մարդկանց գրավել այդ շրջաններ։ Եվ երրորդն այն էր, որ կառուցվել էր Էյրի ջրանցքը, որը հեշտացնում էր նավարկումը Միսիսիպիով: Այդ բոլոր գործոնները դրական ազդեցություն ունեցան Բիմ ընտանիքի բիզնեսի վրա:

1850-ական թվականներին Բիմ ընտանիքի գործարանը տեղափոխվեց հարևան այլ թաղամաս՝ ավելի մոտ երկաթգծին, ինչը նույնպես դրական ազդեցություն ունեցավ բիզնեսի զարգացման վրա։ Խմիչքը ստացել է իր ժամանակակից Ջիմ Բիմ անվանումն՝ ի պատիվ Ջեյմս Բիմի՝ Ջեյքոբ Բինի ծոռի։ Ջեյմսն սկսել էր արտադրությունը կառավարել 1894 թվականից և ղեկավարել ընտանեկան բիզնեսը հաջորդ հիսուն և ավել տարիների ընթացքում:

Ընկերությունը ծաղկում էր ապրում մինչև 1919 թվականին ԱՄՆ-ում ալկոհոլի արգելքի ներդրումը: Այդ հանգամանքը ստիպել էր Ջեյմս Բիմին վաճառել իր գործարանը և Ֆլորիդայում նարինջ աճեցնել։ 1933 թվականին արգելքը չեղյալ հայտարարվեց, և Ջեյմս Բիմը 70 տարեկան հասակում որոշեց վերակենդանացնել ալկոհոլի արտադրությունը։ Մեկ տարի անց հիմնադրվեց The James B. Beam Distilling ընկերությունը, որը Ջեյմս Բիմը ղեկավարեց ևս 11 տարի։ Նա մահացել է 1947 թվականին 83 տարեկան հասակում։ Մահից մեկ տարի առաջ նա իր գործերը փոխանցել էր որդուն՝ Ջերեմի Բիմին։ Հետագա տասնամյակներում Jim Beam բուրբոնի ժողովրդականությունը միայն աճել է, և 200 տարուց ավելի կյանք ապրած Jim Beam-ն այսօր ամենավաճառվող բուրբոնն է աշխարհում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան«Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Աստղագուշակ 2026 թվականի ապրիլի 20-ից 26-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ) 9 ամիս տևած ամուսնություն. Պապ Պողոսյանն ու Մարի Հովհաննիսյանը բաժանվե՞լ են Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Այսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի փակման մասին Հույս ունենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության․ Բայրամով Ազնավուր, Բաբաջանյան, Օրբելյան. երեկո, որը ստիպեց հազարավոր սրտերի բաբախել  ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները