Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթին ճանապարհները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Արևշատ գյուղ «տարան»։ Մեր այս պատմությունը երկու եղբայրների՝ Գևորգի ու Կորյունի մասին է։ Ավագը Գևորգն է։ Նա սովորել է Արևշատի հիմնական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Արցախի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի բաժնում։ 2015-2017 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Զինված ուժերում: Մասնակցել է Քառօրյա պատերազմին: Գևորգը սերժանտ էր։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ 2017 թվականին, որպես դիպուկահար, պայմանագրային զինծառայության է անցել Մեխակավանի զորամասում։ Նույն թվականին, որպես ականանետորդ, պայմանագրային ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում:

«Գևորգս երկու բալիկ ունի։ Պատերազմը սկսվելուց առաջ պետք է Գևորգիս որդու ծննդյան օրը նշեինք։ Բայց վաղը չեկավ, եկավ պատերազմը։ Պատերազմի ավարտից հետո հունվարի 1-ին ծնվեց իր աղջիկը։ Երբեմն թվում է, որ իր աղջիկը հայրիկին տեսել է, շփվել նրա հետ։ Բոլորս պատմում ենք իրեն հայրիկի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մագդան՝ Գևորգի և Կորյունի մայրիկը։

Գևորգը եղել է պատերազմի թեժ կետերում։ «Խնդրել էի իրեն ամեն առավոտ ինձ զանգահարել, որ ես իմանայի՝ ողջ է։ Իրեն ասում էի՝ Կորյունի հետ խոսել չեմ կարողանում, գոնե դու ինձ օրը մեկ անգամ զանգիր, որ իմանամ՝ լավ ես»։

Գևորգն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում՝ դիպուկահարի կրակոցից։ «Ընկերն է պատմել՝ մինչև նա ականանետը կուղղեր նշանակետին, դիպուկահարը թիրախավորեց նրան։ Գևորգն առաջ էր նետվել դիրքը պաշտպանելու, բայց... Գևորգի զոհվելը թե՛ ես, թե՛ ամուսինս զգացել ենք։ Ամեն առավոտ եկեղեցի էի գնում։ Այդ օրը մեր հարևանուհու հետ էի։ Եկեղեցուց վերադառնալու ճանապարհին միանգամից ծնկեցի ու գոռացի՝ կպա՜վ։ Հետս անհասկանալի ինչ-որ բան կատարվեց։ Նույն կերպ էլ ամուսինս էր զգացել, որ մեր որդուն փամփուշտ է դիպել»։ Տիկին Մագդան նշում է՝ Գևորգը բազմաթիվ նպատակներ ուներ։ «Մտադիր էր նռան այգի հիմնել, բարձրագույն ուսումը շարունակել, բայց, ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին»։ Գևորգի «վերադարձը» տուն երկար չի տևել՝ ի տարբերություն եղբոր՝ Կորյունի։

Կորյունը ևս սովորել է Արևշատի հիմնական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է ԱՀ Զինված ուժեր։ Եղել է սերժանտ: «Կորյունս ծառայում էր Հադրութում։ Հիմնականում դիրքերում էր լինում։ Նրան միշտ ասում էի՝ մնա զորամասում, անընդհատ դիրքեր ես բարձրանում։ Տղաս արձագանքում էր. «Մամա՛, տղան տղա չի, եթե դիրքերում չի ծառայում»»։

Սեպտեմբերի 27-ին է մայրիկը վերջին անգամ զրուցել Կորյունի հետ։ «Գյուղից դուրս էինք եկել, ճանապարհին էինք։ Այդ օրն եմ վերջին անգամ Կորյունիս ձայնը լսել։ Ոգևորված էր շատ. «Մա՛մ ջան, մի դիրք արդեն առաջ ենք անցել: Քո տղան հաղթած տուն կգա, չլացես ու չնեղվես, Կորյունդ ու Գևորգդ տուն են գալու»։ Ես իրեն այդ օրն ասել եմ՝ չփախչեք, դրոշը ձեր ձեռքում, հաղթանակած տուն կգաք։ Բայց, ավաղ, իրենք տուն եկան ոչ թե դրոշը ձեռքներին, այլ դրոշներով ծածկված...»։

Կորյունին ընտանիքը գտել է զոհվելուց վեց ամիս անց։ «Ամեն հնարավոր տեղ իրեն էինք փնտրում։ Սոցիալական ցանցերում իր նկարն էի հրապարակել, որ գուցե ինչ-որ մեկն այդ կերպ ճանաչի և տեղեկություններ փոխանցի։ Մի տղա ինձ գրել էր. «Կորյունն իմ եղբայրն էր, չկարողացա իրեն պահել, ցավակցում եմ, կներեք ինձ»։ Կարդացի նամակը, ոտաբոբիկ հասել եմ ամուսնուս եղբոր տուն։ Հարազատներս սկսեցին հարցուփորձ անել, պարզեցին, որ նամակագիրը Կորյունիս հետ ծառայող տղա է եղել։ Այդ օրը հրամանատարն ասել է՝ հետ ենք գնում, տղանե՛ր։ Կորյունը հակադարձել է՝ վիրավոր տղաների հետևից պետք է գնանք։ Վստահ եմ, որ Կորյունն այլ կերպ վարվել չէր կարող։ Կորյունը և մեկ ուրիշ տղա գնում են իրենց ընկերների հետևից, հետո ուժեղ ձայն է լսվում։ Հրամանատարն այդ ժամանակ ասել է՝ տղաներն էլ չկան»։ Կորյունն անմահացել է հոկտեմբերի 2-ին Վարանդայում։ «Կորյունս սիրում էր գյուղական կյանքը։ Մտադրվել էր՝ բանակից հետո մեծ մեքենա է գնելու, հայրիկի հետ արտերը հնձեն, մի քանի տարի ակտիվ աշխատեն, հետո Գորիսում տուն գնեն»։

Գևորգին և Կորյունին բնորոշ գիծը հայրենասիրությունն էր։ «Երկուսն էլ շատ կապված էին մեր հող ու ջրին, շատ հայրենասեր էին։ Հրաշալի ձայնային տվյալներ ունեին, լավ երգում էին։ Գյուղում, դպրոցում ցանկացած միջոցառման մասնակցում էին, ելույթ ունենում»։

Գևորգն ու Կորյունը քույր և եղբայր ունեն։ Ցավոք, եղբայրը հաշմանդամություն ունի։

Երբ տիկին Մագդային հարցնում եմ ապրելու ուժի մասին, արձագանքում է. «Շատ տղաների մարմիններն անգամ, ավաղ, չհասան նրանց ծնողներին։ Ծնողները հիմա մի սառած քար էլ չունեն, որ մխիթարվեն։ Ինձ այդ ծնողներն ուժ տվեցին, որ այդ մեծ ցավը սրտում շարունակում են ապրել, հետո, իհարկե, իմ տղաներն ու ընտանիքը։ Իմ տղաները չկան, բայց նրանց շիրմաքարերը կան։ Ամեն շաբաթ պարտադիր այցելում եմ նրանց, ծաղիկ տանում, իրենցով եմ ապրում, իսկ շատ ծնողներ անգամ դրանից են զրկված։ Ուժ են տալիս այն ծնողները, որոնք սփոփանք չունեն»։

Հ. Գ. - Սերժանտ Գևորգ Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

Սերժանտ Կորյուն Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Եղբայրները հուղարկավորված են Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3 հորոսկոպի նշան, ում համար մայիսը «դժվար փորձությունների» ամիս կլինիՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Թեյը փոխում է արյան կազմը. բժիշկը զգուշացրել է թեյ խմելու վտանգների մասինԿին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ Սավգուլյան