Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանի՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակմանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են նվագախմբի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական նոր ուղղությունները և համագործակցության հեռանկարները։ Ասուլիսի մեկնարկին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախ շնորհավորել է Վահագն Պապյանին, ԿԵԱԿ-ի անձնակազմին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին նոր նշանակման կապակցությամբ։

Նրա ընդգծմամբ՝ մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձություն է տեղի ունենում.  Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը տարիների դադարից հետո վերջապես ունի մշտական դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:

Վահագն Պապյանը խոսել է իր տեսլականի, նվագախմբի զարգացման ռազմավարության, ինչպես նաև միջազգային և տեղական այն նախագծերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

Խոսելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր դառնալու առաջարկն ընդունելու մասին՝ մաեստրոն նշել է, որ դրա համար եղել են երկու կարևոր պատճառներ։

«Առաջինը՝ այս նվագախմբի իրական արժեքը միշտ չէ, որ լիարժեք գնահատվում է։ Մինչդեռ այն շատ լավ, բարձրակարգ և որակյալ նվագախումբ է՝ լայն կատարողական հնարավորություններով։ Երկրորդը՝ այստեղ աշխատում են բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ, որոնց հետ հնարավոր է իրականացնել հետաքրքիր և բազմազան ծրագրեր»,- նշել է նա։

Պապյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել նվագախմբի կազմը՝ ներառելով նաև փողային գործիքներ, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել երկացանկը։ «Պատրաստում ենք հետաքրքիր ծրագրեր։ Կլինեն ինչպես հատուկ նախագծեր, այնպես էլ ավանդական ծրագրեր, որոնք բնորոշ են նվագախմբին։ Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնելու նաև հայկական երաժշտությունը՝ մեր կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններով»,- եզրափակել է մաեստրոն։

Հարցին, թե արդյոք կհամատեղի դիրիժորի և դաշնակահարի մասնագիտական ուղին, Պապյանը նշել է, որ դեռևս բավական ուժեր ունի և քանի դեռ կարող է՝ շարունակելու է նվագել՝ հավելելով, որ ծրագրում է նվագախմբի հետ հանդես գալ նաև որպես դաշնակահար, ինչը հետաքրքիր կլինի թե՛ իրեն, թե՛ երաժիշտներին։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը տեղեկացրել է, որ նվագախումբը մաեստրո Վահագն Պապյանի ղեկավարությամբ կներկայացնի երեք համերգ՝ նվիրված Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին. առաջին համերգը կկայանա մարտի 11-ին, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նույն ծրագրով հաջորդ օրը համերգը կներկայացվի նաև Վանաձորում։

Նա նաև տեղեկացրել է, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ համերգ, որը կդառնա Ֆրանկոֆոնիայի ծրագրերի եզրափակիչ՝ երրորդ համերգը։ Բացի այդ, մաեստրո Պապյանի հետ արդեն մշակվում է նվագախմբի ամբողջ տարվա գործունեության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ներկայացնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք նախկինում Հայաստանում չեն հնչել։

Ֆելիքս Բաբուրյանը հավելել է․ «Առաջիկա համերգային ծրագրերը դրանով չեն սահմանափակվելու․ մարտի 28-ին նախատեսվում է ևս մեկ համերգ՝ մաեստրո Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ, որի ընթացքում կհնչի Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները», մենակատարն է ճանաչված ջութակահար Դիանա Ադամյանը։ Համերգը նախատեսվում է ներկայացնել նաև Գյումրիում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ) 9 ամիս տևած ամուսնություն. Պապ Պողոսյանն ու Մարի Հովհաննիսյանը բաժանվե՞լ են Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Այսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի փակման մասին Հույս ունենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության․ Բայրամով Ազնավուր, Բաբաջանյան, Օրբելյան. երեկո, որը ստիպեց հազարավոր սրտերի բաբախել  ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Հնարավորությունների հազվագյուտ պատուհան Հայաստանի համար. Ինչպես են երկրում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելԿմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները Արտակարգ դեպք՝ Երևանում Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանԿառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդակաhարողին Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը Իրանը հայտնել է, թե որքան կտեւի Հորմուզի նեղուցի հատման սահմանափակումը Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Կիևում տղամարդը փողոցում գնդակաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Ուժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԱռեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. բժիշկները պայքարում են տնօրենի, աշխատակիցների կյանքի համար Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում Թշնամին նոր, չափազանց պահանջներ է ներկայացրել, սակայն Թեհրանը չի նահանջի․ Իրանի ԱԱ գերագույն խորհուրդ «Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին ԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանԻրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ Վթար Դիլիջանի թունելում. կա վիրավոր Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, հաջողվել է կանխել կրակի տարածումը