Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են մարդիկ թունավոր ձուկ ուտում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆուգուն ավանդական ճապոնական ուտեստ է, որը պատրաստվում է Takifugu ցեղի (հայտնի է նաև որպես ֆուգու ձուկ) թունավոր փշաձկների որոշակի տեսակներից։

Ֆուգու ձուկը փոքր է, բայց խիստ թունավոր։ Նրա թույնը՝ տետրոդոտոքսինը, հարյուրավոր անգամ ավելի վտանգավոր է, քան կալիումի ցիանիդը։ Թույնի ընդամենը մեկ միլիգրամը բավարար է մարդուն սպանելու համար։ Ձկան և՛ ներքին օրգանները (հատկապես լ յարդը), և՛ մաշկը թունավոր են։ Այդ ձուկը թեփուկներ չունի, բայց սպառնալիքի դեպքում այն փչվում է՝ վերածվելով փշերով ծածկված գնդակի. վա՜յ այն շնաձկանը, որը կուլ կտա նման գնդակը...

Ֆուգուն համարվում է նրբաճաշակ ուտեստ Ճապոնիայում և շատ տարածված է։

Ֆուգու պատրաստելու համար պետք է անցնել հատուկ ուսումնական դասընթաց, հանձնել երկու քննություն՝ գրավոր և գործնական, և միայն դրանից հետո ստանալ ֆուգու պատրաստելու պետական լիցենզիա: Գրավոր քննությունը պահանջում է այդ ձկան տասնյակ տեսակների և բոլոր դետոքսիկացիոն մեթոդների իմացություն: Հարկ է նշել, որ մասնակիցների կեսից ավելին կտրվում է գրավոր քննությունից հետո: Մնացած մասնակիցները, պատրաստելով ֆուգու ուտեստներ, պարտավոր են սկզբից իրենք ուտել դրանք, և միայն դրանից հետո են լիցենզիա ստանում:

Ֆուգուն Ճապոնիայում ուտում են անհիշելի ժամանակներից: Նույնիսկ հին ճապոնացիները գիտեին դրա բաղադրատոմսը: Կար մի ժամանակաշրջան, երբ ոչ միայն ֆուգուից ուտեստներ պատրաստելը, այլ նաև այդ ձկան որսն է արգելված եղել օրենքով: Նմանատիպ արգելքներ հիմա էլ գործում են Հարավարևել յան Ասիայի որոշ երկրներում, չնայած դրանք միշտ չէ, որ արդյունավետ են։ Օրինակ՝ չնայած Թայլանդում 2002 թվականից ի վեր ֆուգու ձկան արգելքին, այն դեռևս կարելի է գնել տեղական շուկաներում։ Ներկայում մշակվել են խիստ կանոնակարգեր այդ ձկան կտրատման և պատրաստման համար: Դրա մշակումը բարդ, 30 քայլից բաղկացած գործընթաց է: Բայց, չնայած մահացու վտանգին, շատ էքստրեմալ գուրմաններ են ցանկանում վայելել այդ ձուկը: Ճապոնիայում կան ռեստորաններ, որոնք մասնագիտանում են ֆուգու պատրաստելու գործում: Ձկան մեջքն է համարվում ամենաապահով մասը, իսկ ամենավտանգավորը՝ ամենաթունավորը, լ յարդն է: Եվ կան մարդիկ, ովքեր, չնայած մահացու վտանգին, խնդրում են, որ իրենց համար լ յարդ պատրաստեն:

Հետաքրքիր է այն, որ ներկայում հնարավոր է զանգվածաբար արտադրել թույնից զերծ ֆուգու ձկներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆուգու ձկները թույն են ձեռք բերում իրենց սննդակարգի միջոցով: Ձկներ բուծելիս տոքսինի կուտակումը կարելի է կանխել պարզապես կերակրման ռեժիմը կարգավորելով: Այնուամենայնիվ, դրա դեմ կան առևտրային նկատառումներ (հմուտ խոհարարները չեն ցանկանում կորցնել իրենց բարձր վարձատրվող աշխատանքը), առարկություններ ավանդապաշտների կողմից (ովքեր չեն ցանկանում, որ ձուկը կորցնի ռիսկի իր «ռոմանտիկ» աուրան) և նույնիսկ առարկություններ հենց սպառողների կողմից, ովքեր սիրում են զգալ վտանգի զգացումը այդ ձուկը ճաշակելիս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Հնարավորությունների հազվագյուտ պատուհան Հայաստանի համար. Ինչպես են երկրում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելԿմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները Արտակարգ դեպք՝ Երևանում Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանԿառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդակաhարողին Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը Իրանը հայտնել է, թե որքան կտեւի Հորմուզի նեղուցի հատման սահմանափակումը Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Կիևում տղամարդը փողոցում գնդակաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Ուժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԱռեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. բժիշկները պայքարում են տնօրենի, աշխատակիցների կյանքի համար Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում Թշնամին նոր, չափազանց պահանջներ է ներկայացրել, սակայն Թեհրանը չի նահանջի․ Իրանի ԱԱ գերագույն խորհուրդ «Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին ԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանԻրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ Վթար Դիլիջանի թունելում. կա վիրավոր Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, հաջողվել է կանխել կրակի տարածումը Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՈւշադիր եղիր՝ ինչ վիտամին D ես տալիս երեխայիդՀերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ. Արտակ ԶաքարյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան