Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Ալենս գեղեցիկ էր թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ։ Նրա արտաքինն ու ներաշխարհն այնքան ներդաշնակ էին։ Բարի էր և ընկերասեր։ Սիրված երեխա է եղել ամենուր՝ մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում և, իհարկե, ընտանիքում։ Ժպտերես էր իմ տղան։ Հազվադեպ էր մանկական չարաճճիություններ անում։ Հարգանքով էր բոլորի հանդեպ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Բնավորության լավագույն հատկանիշներն ուներ տղաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարգարիտան՝ Ալենի մայրիկը։

Ալենը ծնունդով Գյումրիից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Մարգարիտան ժպիտով հիշում է՝ որդին իր գեղեցիկ ժպիտով այնպես էր սիրաշահում բոլոր ուսուցիչներին, որ չէին կարողանում իրեն դիտողություն անել։ «Շատ լավ է սովորել դպրոցում։ Սիրելի առարկաներն էին ֆիզիկան, պատմությունը, հայոց լեզուն»։ Դպրոցից հետո Ալենն ուսումը շարունակել է Երկաթգծի պետական քոլեջում։ «Նրան տարկետում տվեցին, բայց Ալենս հրաժարվեց, որոշեց զորակոչվել բանակ։ Զորացրվելուց հետո մտադիր էր ուսումն ավարտել քոլեջում, այնուհետև ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան»։

Ալենը նաև «Թումոյի» սան է եղել։ Զուգահեռ սպորտով է զբաղվել։ Հաճախել է մարմնամարզության, թեքվանդոյի։ Մասնակցելով բազմաթիվ մրցույթների՝ արժանացել է մեդալների։

2019 թվականի հուլիսի 11-ին Ալենը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Հադրութում։ «Սիրով մեկնեց ծառայության, նույն կերպ նաև ծառայում էր։ Պատմում են՝ երբ ծառայության ընթացքում ստուգողներ էին գալիս, բոլորին տանում էին Ալենիս դիրքը։ Շատ կարգապահ է եղել, ամեն հարցում կազմակերպված, տեղը տեղին։ Իր բնույթով պարտաճանաչ մարդ էր, և իր բնավորության այդ հատկանիշը դրսևորվում էր ամենուր, այդ թվում՝ բանակում։ Ծառայության ընթացքում ևս անընդհատ շնորհակալագրեր է ստացել»։

Հադրութում հինգ ամիս ծառայելուց հետո Ալենին ուղարկում են Արմավիրի ուսումնական զորամաս՝ սերժանտական կուրսերի։ Երեք ամիս անց նա վերադառնում է Հադրութի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտ՝ որպես սերժանտ։ Ալենը նաև դիրքի ավագ է եղել։

Մայրիկն ասում է՝ ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ սկսվեց պատերազմը։ «Պատերազմի ժամանակ Ալենս եղել է Կարախամբեյլի դիրքում։ Այդ դիրքը եղել է Հադրութի և Ջրականի մեջտեղում։ Բաց տարածություն է եղել, տղաները պատսպարվելու տեղ էլ չեն ունեցել։ Սեպտեմբերի 27-ին, 30-ին խոսել եմ իր հետ։ Շատ լավ էր տրամադրված, ասում էր. «Ինչո՞ւ ես անհանգիստ։ Մեր մոտ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր»։

Հոկտեմբերի 1-ին է անմահացել Ալենը ԱԹՍ-ի հարվածից։ Մայրիկն ասում է՝ 14 օր հետո են որդուն գտել։ «Հայրիկը գնաց Արցախ։ Այդ ժամանակ Հադրութն արդեն գրավված էր։ Թույլ չէին տվել այդ կողմ գնալ։ Ամենուր փնտրել էր մեր տղային, չէր գտել։ Հետո իրեն ասել էին, որ Ալենիս տեղափոխել են Հայաստան։ Իրեն շատ ու տարբեր տեղերում փնտրեցինք։ Փնտրտուքների 14-րդ օրը գտանք որդուս»։

Տղաները պայքարի են բռնվել մինչև վերջին շունչը։ Պատմությունները հավաստում են՝ ամենավտանգավոր դիրքերից մեկում են եղել նրանք։ Զինակից ընկերներով հետ են վերցրել գրավված դիրքերը, ընկել են շրջափակման մեջ։ Ալենը վիրավոր վիճակում օգնություն է ցույց տվել իր զինակից ընկերներին, բայց, ավաղ, հարվածն օդից է եղել։

Ալենը երկու քույրերի միակ եղբայրն է։ «2020 թվականին աղջիկս բալիկի էր սպասում։ Սեպտեմբերն էր՝ պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ, զրուցում էին քույր ու եղբայր։ Աղջիկս ասաց՝ զորամասում այդքան տղաների հետ ես ծառայում, մի սիրուն անուն ասա, որ տղայիս այդ անունով անվանակոչեմ։ Որդիս արձագանքեց. «Ալեն դիր անունը, դրանից սիրուն անուն չկա»։ Եվ այդպես էլ թոռնիկիս Ալեն անվանակոչեցինք։ Հիմա անգամ նմանություններ եմ գտնում իրենց մեջ։ Եվ հենց թոռնիկս էլ բոլորիս ուժ տվողը դարձավ։ Մեր տանը կրկին հնչում է Ալենիս անունը»։

Հ. Գ. -Ալեն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Գյումրու ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովՄԱՀԱԶԴ. Մահացել է Լևոն Տեր-ՊետրոսյանըԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան 3 հորոսկոպի նշան, ում համար մայիսը «դժվար փորձությունների» ամիս կլինիՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք Չալաբյան