Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջև

Վահան Զանոյան

Ներհայկական քաղաքական դիսկուրսում նոր քննարկում է ծնվել. ութ նշանավոր սփյուռքահայ հայտարարությամբ հանդես եկան՝ կոչ անելով կասեցնել հակամարտությունը Հայաստանի կառավարության եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ։ Հայտարարությունն արագ տարածվեց։ Կարճ ժամանակ անց մեկ այլ ականավոր սփյուռքահայ՝ դոկտոր Գարո Արմենը, հայտարարություն հրապարակեց՝ քննադատելով խմբի դիրքորոշումը։

 

Ես չեմ անդրադառնա երկու հայտարարությունների հարաբերական արժանիքներին. սա այս մեկնաբանության նպատակը չէ։ Սակայն կուզենայի կանգ առնել մեկ նախադասության վրա, որը, կարծես, որոշ ընթերցողների մեջ դժգոհություն է առաջացրել։Վիճահարույց հատվածը սա է. 

«Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:»։

Հայտարարությունն կատաղի քննադատության ենթարկվեց ամենատարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ ենթադրյալ պատմական «անճշտությունների» եւ ներկա կառավարության քաղաքականությունը Խորհրդային Միության ու Օսմանյան կայսրության քաղաքականություններին համեմատելու անտեղիության պատճառով։

Բայց հայտարարությունը «կեղծ» հռչակելու շտապողականությունը վտանգ է առաջացնում չնկատել Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային ճգնաժամի ամենախոր խնդիրը. ապակառուցողական այն աստիճանը, որովպետական օրակարգն ու շահերն հեռացել են ավելի լայն ազգային օրակարգից ու շահերից ։Փաստն այն է, որ եւ՛ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը չէ, քանի որ այն ժամանակ ժամանակակից իմաստով Սփյուռք դեռ գոյություն չուներ), եւ՛ Խորհրդային Միությունն իրոք փորձում էին սեպ խրել Սփյուռքի ու Հայաստանի միջեւ։ Վկայությունները բազմաթիվ են։ ԽՍՀՄ-ն երկյուղում էր ազգայնական գաղափարներից, որոնք կարող էին Խորհրդային Հայաստան ներթափանցել սփյուռքյան մտավորականների միջոցով։ Սփյուռքի հետ կապ ունեցող մարդկանց, այդ թվում՝ հարազատներ ունեցողներին, կասկածանքով էին վերաբերվում ու հաճախ հետապնդում։ Սփյուռքյան գրականության մուտքը Հայաստան արգելված էր։ Այն, այնուամենայնիվ, մաքսանենգ ճանապարհով բերվում էր ու դառնում այնպիսի հանճարեղ մտավորականների վայելքի առարկա, ինչպիսիք էին Ռաֆայել Իշխանյանը, Բաբկեն Չուգասզյանը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Ռազմիկ Դավոյանը, Սոս Սարգսյանը, Աբրահամ Ալիքյանը (որն այն ժամանակ Մոսկվայում էր ապրում): Մարդիկ արգելված պարբերականները միմյանց էին փոխանցում՝ հաճախ ռիսկի ենթարկելով իրենց անվտանգությունն ու կյանքը։ Խիստ գրաքննության էին ենթարկվում ոչ միայն Դաշնակցության որոշ թերթեր (ինչպես «Բագինը» եւ «Ազդակը»), այլ Սփյուռքի գրեթե բոլոր հրատարակությունները։

 Անճարում

Լուսանկարը` REUTERS/Mohamed Azakir

Հետեւաբար, ճշմարիտ է ոչ միայն այն, որ ԽՄՀՄ-ն ակտիվորեն փորձում էր Սփյուռքի ու Խորհրդային Հայաստանի միջեւ սեպ խրել, այլեւ այն, որ այն ի վերջո չհասավ բաժանության իր ցանկալի աստիճանին՝ մեծ մասամբ հենց Հայաստանի մտավորականների հայրենասիրության շնորհիվ։Թուրքիան, իր հերթին, բացահայտ ու հռչակված հակակրանք ունի այն ամենի հանդեպ, ինչն անվանում է «արտաքին» ու «սփյուռքյան» ազդեցություն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա, հատկապես՝ Անկախությունից հետո։ Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես նաեւ նախագահ Էրդողանն մի շարք հրապարակային հայտարարություններ են արել, որոնցում գուժել են Սփյուռքի «բացասական ազդեցությունը» ՀՀ քաղաքականության վրա։ 2024 թվականին Էրդողանը հայտարարեց, որ «Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղությանն ավելի մոտ կլիներ, եթե ձերբազատվեր արտաքին ազդեցություններից ու Սփյուռքից կախվածությունից»։ Թուրքական կառավարությունը բազմիցս փորձել է խրախուսել Հայաստանի կառավարությանը բացառել Սփյուռքի մասնակցությունը պետական որոշումների ընդունման գործում։ԽՍՀՄ փորձերը Սփյուռք-Հայաստան հարաբերություններում լուրջ արգելք դարձան, բայց, ինչպես արդեն ասվեց, չկարողացան ջախջախել դրանք։ Սփյուռքի ազդեցությունն ու մասնակցությունը բացառելու Թուրքիայի քաղաքականությունը եւս հաջողություն չունեցավ։ Այս երկու քաղաքականությունների ձախողման ապացույցը Սփյուռքից նորանկախ Հայաստան հոսած հսկայական նյութական, մարդկային ու մշակութային ռեսուրսներն էին:Ներկա կառավարության կողմից «Իրական Հայաստան» գաղափարախոսության ի հայտ գալուն պես ազգային ու պետական օրակարգերի միջեւ անջրպետը ոչ միայն ահագնացող կերպով խորացավ, այլեւ պաշտոնապես ամրագրվեց նաեւ որպես Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականություն։ «Իրական Հայաստան գաղափարախոսությունը» բազում հակասական ու վիճելի կառուցատարրեր ունի, սակայն դրանց մեծ մասն այս հոդվածի շրջանակից դուրս է ու առանձին քննարկում է պահանջում։ Կանդրադառնամ միայն կենտրոնական բաղադրիչին, որն ուղղակիորեն առնչվում է թեմային. Հայրենիքն ամբողջությամբ նույնացնել ու սահմանափակել ներկայիս միջազգայնորեն ճանաչված հայկական պետությամբ, այն է՝ 29,743 քառակուսի կիլոմետրով, որի քարտեզը վարչապետը սիրում է թափահարել՝ նոր «գաղափարախոսությունը» շարադրելիս։ Այն ամենը, ինչ դուրս է այդ տարածքից, պաշտոնապես հանվել է պետության մտահոգությունների ու պատասխանատվության ոլորտից եւ Հայրենիքի մաս չի համարվում։Որեւէ հայկական կառավարություն պետական ու ազգային օրակարգերի անջատումն այդ չափով չէր պաշտոնականացրել։ Երբ հայրենասիրությունն այնքան վարկաբեկված չէր, ինչպես այսօր ՀՀ կառավարության շնորհիվ, հենց այն էր կենդանի պահում կապը երկու օրակարգերի միջեւ։ Սա ճիշտ էր Խորհրդային Հայաստանի ամենամութ շրջանում, ճիշտ էր Առաջին Հանրապետության, Անկախության հռչակագրի, Երրորդ Հանրապետության, ու նույնիսկ ներկա կառավարության առաջին երկու տարիների ընթացքում՝ նախքան 2020 թ. 44-օրյա պատերազմի ռազմական պարտությունները։ Հենց այդ պատերազմից հետո է, որ ներկա կառավարությունը ներմուծեց «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով, ձախողումն արդարացնելու կամ բացատրելու համար։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի վերջնական կորուստը «գաղափարախոսությունն» ամբողջովին ու գործնական հիմքի վրա ամրագրեց։Պետականությունն հայ ժողովրդի համար եղել է եւ պետք է մնա բացարձակ ու գերագույն արժեք։ Սակայն ՀՀ այսօրվա միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս մնացող ազգային շահերի, պատմության, ժառանգության, պատճառների, պատմական ինքնության ցուցիչների ու հայ հոգեւոր կյանքի խորհրդանիշների ամբողջությունը «Հայրենիք» հասկացությունից հանելը «գաղափարախոսություն» չէ. դա ծայրահեղ մինիմալիստական ժխտողականություն է։ Եվ դա ամենեւին հայ ժողովրդի արդի ձգտումների օրինական արտահայտությունը չէ ու երբեւէ այդպիսին չի եղել։Վիճահարույց հայտարարության քննադատներն այն հաճախ նաեւ «կատաղեցնող» են որակել։ Բայց եթե «Օսմանյան կայսրություն» բառերը փոխարինենք «Թուրքիայով», հայտարարությունը հիմնականում ճիշտ է, ու պետք է ազնիվ ինտելեկտուալ քննարկման, այլ ոչ թե կատաղության առարկա դառնա։Այսօրվա Հայաստանն, իհարկե, տարբեր է Խորհրդային Հայաստանից ու Առաջին Հանրապետությունից։ Բայց փաստ է, որ Սփյուռքում գերիշխող հայրենասիրական ու ազգային գաղափարները թե՛ Խորհրդային Միությունը, թե՛ Թուրքիան վտանգավոր էին համարում, ու այսօր ՀՀ կառավարությունն է, որ դրանք վտանգավոր է համարում։ Ուստի ոչ միայն սինդրոմն է համեմատելի, այլեւ դրա հետեւում թաքնված շարժիչ ուժը։


Լուսանկարը` REUTERS

Հետեւաբար, «վիրավորական  նախադասության» առանցքային ուղերձը, կարծես, ճշմարիտ է. Հայաստանի կառավարությունն իր «Իրական Հայաստան» գաղափարախոսության միջոցով հաջողել է պաշտոնականացնել հայկական ազգային ու պետական շահերի միջեւ հստակ ու բացարձակ տարբերակումը այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ն ու Թուրքիան նույն բանին ձգտել ու ձախողել էին հասնել անջատման այն մակարդային, որն ունենք այսօր:Հավանաբար, ապատեղեկատվության ամենավատ տեսակն է, որը հրամցնում են մարդիկ, ովքեր պետք է ավելի տ՝ պատմաբաններ, պրոֆեսորներ, գիտնականներ։ Երբ նրանք են սկսում աղավաղել պատմական փաստերը եւ սխալ մեկնաբանել քաղաքականությունները եւ դրանց իրական դրդապատճառները, նրանք ավելի մեծ վնաս են հասցնում ազգային պատմական ու քաղաքական դիսկուրսին, քան սովորական մարդիկ, ովքեր գործում կամ խոսում են տգիտությունից ելնելով։Վերոնշյալ հակասական հայտարարությունը ոչ միայն «կատաղեցնող» եւ ստահոդ է հռչակվել, այլ պատմության վերաբերյալ հեղինակների «ծայրահեղ տգիտությունն» արտացոլող։ Կփաստարկեի, որ նման հայտարարություններ անողներն իրենք եւս կա՛մ անտեղյակ են պատմությունից, կա՛մ, ինչն ավելի մտահոգիչ է, պատրաստ են գիտակցաբար աղավաղել պատմական փաստերը՝ քաղաքական նպատակներից ելնելով։

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան«Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Աստղագուշակ 2026 թվականի ապրիլի 20-ից 26-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ) 9 ամիս տևած ամուսնություն. Պապ Պողոսյանն ու Մարի Հովհաննիսյանը բաժանվե՞լ են Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Այսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի փակման մասին Հույս ունենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության․ Բայրամով Ազնավուր, Բաբաջանյան, Օրբելյան. երեկո, որը ստիպեց հազարավոր սրտերի բաբախել  ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու