Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կամուրջ, որ կառուցվեց 40 տարի և շահագործման հանձնվեց խորհրդանշական օր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նա, ով մեկ անգամ եղել է Պրահայում, հազիվ թե իրեն թույլ տա Կառլի (Կառլով) կամուրջ չայցելելու «շռայլությունը»: Դա Պրահայի և ամբողջ Չեխիայի Հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկն է, միջնադարյան ճարտարապետության և ճարտարագիտության ակնառու հուշարձան։

Կառլով կամուրջը կապում է Պրահայի Հին քաղաքը և Փոքր քաղաքը։ Դարեր շարունակ այն Պրահայով անցնող Վլտավա գետի վրայի միակ քարե կամուրջն է եղել։ Այն ծառայել է որպես Թագավորական ճանապարհի կարևոր մաս, որով անցել են չեխ թագավորների թագադրման երթերը։ Այսօր այն Պրահայի խորհրդանիշն է՝ հայտնի զբոսաշրջային և մշակութային ժառանգության վայր։

Կառլով կամուրջի շինարարությունն սկսվել է 1357 թվականին՝ Կառլոս IV թագավորի հրամանով։ Ճարտարապետն, ըստ ավանդության, համարվում է Պիտեր Պարլերը։ Կամուրջը կառուցվել է 1342 թվականի ջրհեղեղի հետևանքով ավերված հին Հուդիթ կամրջի տեղում։ Շինարարությունը տևել է ավելի քան 40 տարի և ամբողջությամբ ավարտվել է միայն 15-րդ դարի սկզբին։

Սկզբնապես կոչվելով Քարե կամ Պրահայի կամուրջ՝ այն «Կառլ» անվանումը ստացել է միայն 1870 թվականին։ Կամուրջի երկարությունը մոտավորապես 516 մետր է, լայնությունը՝ 9,5 մետր։ Այն կառուցված է ավազաքարից, ունի 16 կամար, որոնք դիմակայում են Վլտավա գետի ուժեղ հոսանքին։ Կամուրջը պահպանվում է երկու՝ Հին քաղաքի կամրջի և Փոքր քաղաքի կամրջի աշտարակներով: Կամուրջը զարդարված է բարոկկո ոճի 30 քանդակներով (հիմնականում 17- րդ և 18-րդ դարերի)։ Ընդ որում, բնօրինակ քանդակների մեծ մասն այժմ փոխարինվել է պատճեններով, մինչդեռ բնօրինակները պահվում են թանգարաններում։

Կառլի կամրջի դեպքում առկա է կառուցման մեկնարկի կախարդական ամսաթիվ՝ 1357 թվականի հուլիսի 9, ժամը 5:31: Այսինքն, առկա է աստղագուշակների կողմից ընտրված թվային յուրատեսակ հաջորդականություն՝ 1-3-5-7-9-7-5-3-1, որն, ըստ էության, կամրջի ամրությունն ապահովելու համար է արվել։ Ըստ լեգենդի, նաև այն ժամանակ ձվեր էին ավելացնում շաղախին, ընդ որում՝ որոշ քաղաքներ սխալ հասկանալով հրահանգները՝ անգամ խաշած ձվեր էին ուղարկում կամրջի շինարարության համար։ Միջնադարում կամրջի վրա տեղակայված են եղել խանութներ և տներ։ Կամուրջը դիմակայել է բազմաթիվ ջրհեղեղների, այդ թվում՝ 1890 թվականի ավերիչ ջրհեղեղին։ Ներկայում Կառլի կամուրջը հետիոտնային կամուրջ է, և այնտեղ ելույթ են ունենում փողոցային երաժիշտներ և արվեստագետներ։

Այն Եվրոպայի ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերից մեկն է։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է (Պրահայի պատմական կենտրոնի մի մասն է)։ Կարծիք կա, որ եթե դիպչեք Սուրբ Հովհաննես Նեպոմուցկու բարձրաքանդակին և ցանկություն պահեք, ապա այն կիրականանա։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի փակման մասին Ազնավուր, Բաբաջանյան, Օրբելյան. երեկո, որը ստիպեց հազարավոր սրտերի բաբախել  ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Հնարավորությունների հազվագյուտ պատուհան Հայաստանի համար. Ինչպես են երկրում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելԿմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները Արտակարգ դեպք՝ Երևանում Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանԿառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդակաhարողին Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը Իրանը հայտնել է, թե որքան կտեւի Հորմուզի նեղուցի հատման սահմանափակումը Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Կիևում տղամարդը փողոցում գնդակաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Ուժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԱռեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. բժիշկները պայքարում են տնօրենի, աշխատակիցների կյանքի համար Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում Թշնամին նոր, չափազանց պահանջներ է ներկայացրել, սակայն Թեհրանը չի նահանջի․ Իրանի ԱԱ գերագույն խորհուրդ «Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին ԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանԻրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ Վթար Դիլիջանի թունելում. կա վիրավոր Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, հաջողվել է կանխել կրակի տարածումը Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՈւշադիր եղիր՝ ինչ վիտամին D ես տալիս երեխայիդՀերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ. Արտակ ԶաքարյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք Չալաբյան