Երևան, 15.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի երեխա էր Կամոս։ Շատ աշխույժ տղա էր, շուտ կողմնորոշվող։ Մեծացավ, հասունացավ, կազմակերպված երիտասարդ դարձավ։ Իր բոլոր մտքերը տան մասին էին, կարծես ցանկանար տան բոլոր հոգսերն իր վրա վերցնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Կամոյի մայրիկը։

Կամոն ծնունդով Արցախից է՝ Ճարտարից։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, Ճարտարում է նաև դպրոց հաճախել։ «Իններորդ դասարանն ավարտելուց հետո ասաց, որ ուզում է տրակտորիստ դառնալ։ Հետո խոսեց նաև շինարար դառնալու իր ցանկության մասին։ Այդ տարիներից արդեն շինարարության վրա էր աշխատում։ Եվ այնքան էր հմտացել այդ գործում, որ մի օր ասաց. «Պա՛պ, արդեն ուստա եմ դարձել, ամեն ինչ կարողանում եմ անել»։ Եվ, իրոք, ամեն ինչ կարողանում էր անել։ Քույրս Ռուսաստանում էր ապրում, միշտ ասում էր՝ տղաներիցդ մեկին ուղարկիր ինձ մոտ, թող գան, մնան, աշխատեն։ Բայց Կամոս կտրականապես մերժում էր. «Ես իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ»»։

2017-2019 թթ. Կամոն ծառայել է Եղնիկներում։ «Ծառայության ողջ ընթացքում նաև շինարարությունների է մասնակցել՝ դիրքերի, զորամասի, ամեն տեղ ձեռք է գցել։ Իրեն բոլորն էին գովում, ասում՝ Կամոն փոքրամարմին է, իր արած գործը՝ մեծ։ Զորացրվելուց հետո շինարարությամբ էր զբաղվում և՛ մեր գյուղում, և՛ կողքի գյուղերում։ Բանակից վերադառնալուց հետո երևի երկու օր տանը չի մնացել, հանգստացել. ով կանչում էր, գնում էր աշխատելու, ոչ մեկին չէր մերժում։ Պատերազմի տարում հարևան Քերթ գյուղի դպրոցն էին նորոգում։ Կամոն, որպես վարպետ, այդտեղ էր աշխատում։ Դպրոցի կողքին մի մանկապարտեզ կար, այնտեղ աշխատող դաստիարակին էր սիրահարվել տղաս, բայց, ավաղ...»։

44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Անահիտի երեք տղաներից մեկը սպա էր, մյուսը՝ ժամկետային զինծառայող, իսկ Կամոն պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվեց 44-օրյա պատերազմին։ Նա «Մարտունի 2»-ում էր։ «Պատերազմի օրերին խոսել եմ իր հետ։ Կամոն անընդհատ ինձ զանգում էր։ Ասաց. «Մա՛մ, լավ կլինի՝ քույրիկին վերցնես ու Երևան գնաս»։ Այդ ժամանակ աղջիկս դպրոցական էր։ Չէի ուզում տանից դուրս գալ, երեք տղաներս պատերազմի մեջ էին։ Բայց տղաս ինձ համոզեց՝ քույրիկը կվախենա կրակոցների, ռումբերի ձայներից։ Համաձայնեցի գալ Երևան, բայց լացելով եմ տանից դուրս եկել։ Ամուսինս մնաց տանը, որ երեխաներին մոտ լինի։ Ամսի 1-ին աղջկաս հետ եկանք Հայաստան։ Հետո ամուսնուս եղբոր կինն ասաց՝ արի տաքսի պատվիրենք, գնանք Ղարաբաղ։ Այդ ժամանակ լուրեր կային, որ Լաչինի կամուրջը թուրքերը պայթեցրել են, բայց որոշեցինք ճանապարհ ընկնել։ Հոկտեմբերի 20-ն էր՝ պատերազմի թեժ օրերը։ Կրակոցներ, պայթյուններ, վախը ներսումս էր, բայց հասանք տուն։ Մինչ այդ ճանապարհին էինք, երբ Կամոս զանգեց. «Մա՛մ, ո՞նց ես»: Արձագանքեցի, որ ճանապարհին եմ, գալիս եմ Ղարաբաղ, ու միայն ինքը գիտի այդ մասին։ Զանգել էր ավագ եղբորը, թե՝ մաման գալիս է տուն։ Երեկոյան տուն հասա։ Մութ էր, գնում էի բարեկամիս տուն, լսեցի, որ մեկը մամա է կանչում։ Մեծ տղաս էր։ Այնքան էր փոխվել։ Եկանք տուն, ո՛չ գազ կար, ո՛չ լույս։ Դրսում կրակ արեցի, ջուր տաքացրեցի, որ տղաս լողանա, հագուստը լվանամ։ Պառկեցինք քնելու, առավոտյան մեկը պատուհանի տակով մամա կանչելով գալիս էր։ Կամոս էր։ Կրկին ջուր տաքացրեցի, որ Կամոս իրեն կարգի բերի։ Այդ ժամանակ ինձ զանգեցին՝ վիճակը լուրջ է, գնում ենք Հայաստան։ Տղաներս ասացին, որ հանգիստ գնամ Երևան, բայց ես չէի ուզում իրենց մենակ թողնել։ Տղաս ասաց. «Մա՛մ, հիմա գնա, կռիվը վերջանա, կգամ, քեզ նորից Ճարտար կբերեմ»։ Իրենց գրկեցի, համբուրեցի ու հոկտեմբերի 21-ին եկա Հայաստան։ Հոգիս մի քիչ հանգիստ էր, որ իրենց տեսա, բայց դա թվացյալ հանգստություն էր»։

Պատերազմի ժամանակ վիրավորվում է Կամոյի ավագ եղբայրը՝ Կիմը։ Նրան տեղափոխում են Երևան։ «Թշնամին հարվածում է մեքենային, հարվածի ալիքը տղայիս դուրս է շպրտում մեքենայից։ Ոտքը կոտրել էր։ Կամոն զանգեց այդ ժամանակ, հարցրեց եղբորից։ Բոլոր զանգերի ժամանակ հարցնում էր, թե ինչ նորություն կա, երբ են դադարեցնելու պատերազմը։ Հոկտեմբերի 31-ին քույրս զանգահարեց Ռուսաստանից, թե գումար եմ ուղարկել, բանկ գնա, ստացիր։ Միկրոավտոբուսի մեջ էի, մեր բարեկամներն էին զանգում, թե Կամոյին զանգահարում ենք, չի պատասխանում մեր զանգերին։ Ասացի, որ առավոտյան ժամը ութին ենք զրուցել։ Սկսեցի զանգահարել իրեն, կրկին ապարդյուն։ Մեր հորեղբոր թոռը՝ Աշոտն էլ էր իր հետ։ Նրա հեռախոսահամարին սկսեցի զանգահարել։ Պատասխանող չկար։ Սիրտս սկսեց տեղից դուրս գալ։ Եկա տուն, Կիմիս զանգեցի, ասացի՝ Կամոն զանգերին չի պատասխանում։ «Ես հիմա իրեն կզանգեմ»։ Կիմիս զանգին էի սպասում, նա էլ չէր զանգում...»։

Ցավոք, Կամոն այլևս չի զանգահարում մայրիկին։ Տիկին Անահիտը ստանում է որդու զոհվելու բոթը՝ Կամոն էլ չկա։ «Տղաներն ընկել են շրջափակման մեջ։ Մեծ մարտ է սկսվել։ Ծնողներից մեկը պատմում է. «Կամավոր գնացել էի տղայիս մոտ, նա վիրավորվեց, Կամոն ասաց՝ տղայիդ վերցրու, գնացեք, փրկիր տղայիդ։ Չէի ուզում գնալ, տղաներին մենակ թողնել, մյուս կողմից՝ ուզում էի տղայիս կյանքը փրկել։ Ի վերջո, Կամոն ինձ համոզեց գնալ ու տղայիս կյանքը փրկել»։ Այդ տղամարդը վերադառնում է դիրք, տեսնում, որ երկու տղաները զոհվել են։ Նա նրանց տեղափոխում է խրամատի մեջ, ծածկում։ Հետո արդեն թշնամու ձայները լսելով՝ արագ հեռանում է այդտեղից»։

Կամոն զոհվել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում։ Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի օգնությամբ տղաների մարմինները տեղափոխվել են Հայաստան, իսկ հետո ԴՆԹ հետազոտությամբ հաստատվում է Կամոյի ինքնությունը։ Օրեր անց Կամոն «վերադառնում» է Ճարտար։ Դեկտեմբերի 14-ին նրա հուղարկավորությունն էր։ «Եթե իմանայի՝ այսպես է լինելու, երեխայիս չէի տանի Ճարտար։ Չեմ տեսել տղայիս, դրոշով փաթաթված իրեն ինձ տվեցին»։

Ապրելու ուժի մասին։ «Ամուսինս շատ ծանր էր տանում Կամոյիս մահը, բոլորս էինք ծանր տանում, բայց ամուսինս ծանր հոգեվիճակում էր։ 2021 թվականին մեծ տղայիս ամուսնացրեցինք՝ առանց հարսանիքի, քանի որ հարսիս եղբայրն էլ էր զոհվել։ Տղայիս ընտանիք կազմելով՝ մեր տան մթնոլորտն էլ փոխվեց։ Իսկ հետո նրանց տղան ծնվեց՝ մեր Կամոն։ Այդ երեխան մեր կյանքը դարձավ, ուրախություն բերեց մեր տուն։ Շատ վատ վիճակում էինք, բայց մեր թոռնիկը մեզ նորից կյանք վերադարձրեց։

Ամեն կիրակի այցի էի գնում Կամոյիս։ Ծաղկանոց էի դարձրել տղայիս շուրջը, բայց ամեն ինչ թողեցինք թուրքին։ Աչքերս փակում եմ, ու միայն մեկ բան է մտքումս՝ տեսնես տղայիս գերեզմանն ինչ վիճակում է, տեսնես քարը վնասեցին, տեսնես ինչ եղավ»։

Հ. Գ.- Կամավոր Կամո Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Ճարտարում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանՀալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերությունԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան10 նշաններ, որոնք ցույց են տալիս՝ Ձեր լյարդը հիվանդ է և օգնության կարիք ունիՊուտինը նոր հրամանագիր է ստորագրելՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԵրբ դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդներըՄասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացիԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Իշխանափոխությունից հետո ինքս նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք. Արմեն ԱշոտյանԻրանը պատրաստ է պшտերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում․ Իրանի իշխանությունների ներկայացուցիչՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Ագրեսիվ շունը հարձակվել է մոր և երեխայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՔաղցկեղի դեմ նյութ՝ գորտի աղիքներիցԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՆովոպասիդի թաքնված վտանգները. ինչ պետք է իմանալ նախքան այն օգտագործելըՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Ջրամբարի տարածքում մահացած մարմին է հայտնաբերվելԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներ