Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունն արտաքուստ շարունակում է ցուցաբերել տպավորիչ ցուցանիշներ, և 2025 թվականի ամփոփ թվերն արտաքուստ կարող են ոգևորության առիթ լինել իշխանությունների և նրանց համար, ովքեր զուտ թվային ցուցանիշներին շատ մեծ նշանակություն են տալիս՝ առանց խորամուխ լինելու դրանց կառուցվածքի մեջ։ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս, ՀՆԱ-ի իրական աճը՝ 7,2 տոկոս՝ պաշտոնական կանխատեսված 5,1 տոկոսի դիմաց, սակայն հենց այս թվերի ներքին կառուցվածքը որոշակի անհանգստացնող խնդիրների մասին է վկայում, որը փաստվում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծության շրջանակներում։

Խնդիրն այն է, որ մի շարք կարճատև գործոնների վրա հիմնված տնտեսական աճ ունենալն ու կայուն, կառուցվածքային, երկարաժամկետ տնտեսական աճ գրանցելը բոլորովին տարբեր երևույթներ են։ Եվ Հայաստանի դեպքում 2025 թվականի արդյունքներն ու 2026 թվականի հունվարի առաջին ազդանշանները ցույց են տալիս, որ այս երկու հասկացությունների միջև ընկած հեռավորությունը ոչ թե կրճատվում, այլ պահպանվում է, որոշ պարագաներում՝ նույնիսկ ավելանում։

2026 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,6 տոկոսով՝ 2025-ի հունվարի 7,3 տոկոսի համեմատ, ինչն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես արագացման ազդանշան։ Բայց հունվարի վիճակագրության շրջանակներում նշմարվում են նաև որոշակի բացասական միտումներ։ Ազդանշաններից մեկն այն է, որ 2026 թվականի հունվարի ՏԱՑ-ի ցուցանիշն ավելի ցածր է, քան 2022, 2023 և 2024 թվականների հունվարյան ցուցանիշները։ Այս առումով տնտեսագետներից շատերն այն կարծիքին են, որ «աճի ալիքի» գագաթն անցել է, ու հիմա շարժվում ենք դեպի հարաբերական մարում` անկախ նրանից, թե 2025-ի ամփոփ թիվն ինչ էր «ասում»։

Աճի կառուցվածքն, ըստ ոլորտային նպաստումների, բովանդակային անհավասարաչափություն է ցուցաբերում։ 2026 թվականի հունվարին արդյունաբերությունն ապահովել է ՏԱՑ-ի ընդհանուր աճի 3,1 տոկոսային կետ, ծառայությունները՝ 2,7 տոկոսային կետ, շինարարությունը՝ 1,3 տոկոսային կետ, առևտուրը՝ ընդամենը 0,4 տոկոսային կետ։ Թվերի այս բաշխումը ոչ միայն հարթ չէ, այլև ծայրահեղ բևեռացված է ու կենտրոնացված միայն որոշ ուղղություններով։ Առևտրի ոլորտը 2026 թվականի հունվարին ցուցաբերել է 0,7 տոկոս աճ, ինչը բավական ցածր է, երբ դիտարկվում է 2025 թվականի հունվարի 14,6 տոկոս աճի ֆոնի վրա։

Մյուս կողմից էլ՝ առկա է խոր կառուցվածքային խնդիր։ Չէ՞ որ առևտրի ոլորտը Հայաստանում հիմնականում կախված է ներմուծումից, արտադրողականությունից ու արտահանման հոսքերից, իսկ այս երեք փոփոխականներն, ինչպես կտեսնենք, 2026 թվականի սկզբից ոչ բարենպաստ ուղղությամբ են շրջվել։ Ուշագրավ է, որ 2026 թվականը սկսվել է արտահանման 13,5 տոկոս անկումով, ինչն, անկախ ցանկացած բացատրությունից, շատ լուրջ թիվ է մի երկրի համար, որը ձգտում է ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական բազա ստեղծել։ Հայաստանի արտահանման ծավալները, եթե հետ ենք գնում ամբողջ 2022-2025 թթ. հատվածի ուղղությամբ, ունեն նույն ախտաբանական պատկերը։ Արտահանման 2024 թվականի ռեկորդային ցուցանիշի հիմքում ոսկու և այլ թանկարժեք մետաղների վերաարտահանումն է, այլ ոչ թե հայ արտադրողի, հայկական արտադրանքի, հայկական ապրանքանիշի կամ հայաստանյան ծառայությունների՝ դեպի արտաքին շուկա ուղղված ինտեգրումն ու ճանաչումը։ Իսկ վերաարտահանման բումն ընդամենը անկայուն թվային ռեկորդ էր, ու 2025-2026 թթ. արտահանման անկումն ուղղակիորեն ցույց տվեց, թե ինչ կա «ռեկորդի» ետևում, երբ արտաքին գործոնի ազդեցությունը միանգամից նվազում է։

Ներմուծման 11,2 տոկոս անկումը ևս բազմաշերտ խնդիրների մասին է վկայում։ Դա նշանակում է, որ Հայաստանում սպառումը նվազել է՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում ներքին արտադրության ծավալային ընդլայնում տեղի չի ունեցել։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք, որ ներմուծումը նաև վերաարտահանման նվազման ցուցիչ է, քանի որ որոշ ապրանքներ նախ ներմուծվում էին Հայաստան, ապա վերաաարտահանվում։ Ուստի, այս վերաարտահանման շղթայում Հայաստանի՝ «կամուրջի դերակատարությունը» նվազում է։

Հարկային եկամուտների մասով ևս իրավիճակը փայլուն չէ։ 2026 թվականի հունվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7,8 տոկոս, ինչը ցածր է ինչպես 2025 թվականի հունվարի, այնպես էլ 2025 թվականի ամբողջ տարվա ամսական միջին ցուցանիշներից։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունը, չնայած աճի տեմպի պահմանմանը, չի կարողացել ապահովել անհրաժեշտ հարկային բազա։

Այս ամենի կողքին պետական պարտքի աճը ամփոփ կերպով ցույց է տալիս տնտեսության վրա դրված պարտքային բեռի սրընթաց ահագնացումը։ Հունվարի վերջի դրությամբ կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 14,1 մլրդ դոլար, ու ամբողջ դեկտեմբերի համեմատ մեկ ամսվա ընթացքում ավելացել է 211,9 մլն դոլարով, ինչը 1,5 տոկոս ամսական աճ է։ Ամսական կտրվածքով 1,5 տոկոս պարտքի աճն ու տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 7,2 տոկոս աճ ունենալու՝ մի քանի անհայտով այս «հավասարումը» վտանգավոր ազդանշանի մասին է վկայում։ Եվ եթե պարտքն ավելի արագ ռիթմով է աճում, քան ՀՆԱ-ն, ապա տնտեսական աճի արդյունքը ֆիսկալ ճկունություն ու ռեսուրս չի ձևավորում, քանի որ այն մեծամասամբ ծախսվում է արդեն եղած պարտավորությունների սպասարկման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԱդրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել ՀայաստանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Այս սովորական սարքը կա գրեթե յուրաքանչյուր տանը, բայց շատերը չգիտեն, թե ինչ վտանգներ կարող է առաջացնել սխալ օգտագործման դեպքումԲրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի եղանակը այլևս նախկինը չէ․ ինչ է սպասվում առաջիկա տարիներինԵթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա Կոստանյան2026-ի ամենավտանգավոր խաբեությունները․ ինչ նոր մեթոդներով են մարդկանց դատարկում բանկային հաշիվներըՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացելԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»«Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Տղամարդը տնից առևանգել է քնած 5-ամյա աղջկա և uեռական բռնnւթյան ենթարկել անտառումՆրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՈրոշ ժամանակ գազ չի լինելու Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Ինչպես է ստացվում որ մահերը կտրուկ շատացել են. ի՞նչ է կատարվում ՀայաստանումՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի Առնվազն մինչև 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներում Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի