Երևան, 18.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փրփրուն գինիների «շուկայում» միշտ էլ անվան հետ կապված տարակարծություններ են եղել, բայց, միևնույնն է, գրեթե բոլոր դեպքերում դրանք կոչվում են «շամպայն»: Այդուամենայնիվ, դրանց մեջ կան որոշները, որոնք առանձնահատուկ պատմություն և հռչակ ունեն:

Օրինակ՝ այժմ «Ռյունիար» անունով հայտնի շամպայնի գաղափարը պատկանում է բենեդիկտյան քահանա Դոմ Թիերի Ռյունիարին, որը շատ էր ճանապարհորդում ամբողջ Եվրոպայով մեկ և ի վերջո հասկացավ, որ ալկոհոլի արտադրությունը կարող է շատ ավելի շահավետ բիզնես լինել, քան գործվածքի առևտուրը, որն այն ժամանակ իր ընտանիքի երկար տարիների բիզնեսն էր։ Նա համոզված էր, որ ապագան փրփրուն գինունն է, քանի որ դա արիստոկրատիայի նախընտրելի ըմպելիքն է, արիստոկրատիայի, որը կարող էր իրեն թույլ տալ գումար ծախսել թանկարժեք ապրանքների, այդ թվում՝ բարձրորակ ալկոհոլի վրա։

Դժբախտաբար, Թիերին ինքը երբեք չտեսավ իր գաղափարի պտուղները, բայց նրա զարմիկ Նիկոլա Ռյունիարը ոգեշնչվեց դրանով։ Սակայն քանի դեռ օրենքը սահմանում էր, որ գինին կարող է տեղափոխվել միայն տակառներով, գաղափարը մնում էր հեռավոր երազանք, և բուրժուական Ռյունիար ընտանիքը շարունակում էր զբաղվել գործվածքի առևտրով։

Բարեբախտաբար, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ը 1728 թվականի մայիսին հրամանագիր արձակեց, որով թույլատրվում էր շշալցված գինու տեղափոխումը, և բառացիորեն հաջորդ տարի Նիկոլա Ռյունիարը հիմնադրեց Ռյունիար գինեգործարանը։ Հետաքրքիր է այն, որ չնայած առաջին շամպայնը արդեն պատրաստ էր դեռ 1730 թվականին, այն անմիջապես չուղարկվեց շուկա։ Փորձառու վաճառական Նիկոլան սկսեց որպես նվեր ներառել խմիչքի մի քանի շիշ՝ վաճառված կտորի հետ միասին։ Ի վերջո, այն հետևորդներ ձեռք բերեց, նախկին կտորագործի գինեգործարանը սկսեց ստանալ իր առաջին պատվերները, և 1735 թվականին Ռյունիար տունը հրաժարվեց կտորեղենի վաճառքից և սկսեց մասնագիտանալ շամպայնի արտադրության մեջ։

Ռյունիար գինեգործարանը Նիկոլայից անցավ նրա որդուն՝ Կլոդ Ռյունիարին, որն սկզբից արտադրությունը և նկուղները տեղափոխեց Էպերնեյից Ռեյմս, որտեղ դրանք մնում են մինչ օրս։ Հետաքրքիր է, որ նկուղները կառուցվել էին նախկին հանքերում, որտեղ հին հռոմեացիները կրաքար էին արդյունահանում։ Ժամանակի ընթացքում այնտեղ ձևավորվել էին բազմաթիվ կիլոմետրեր ձգվող քարանձավներ։ Ներկայիս գինեգործարանն ունի 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ։ Նկուղները պահպանում են Ցելսիուսի 11 աստիճան ջերմաստիճան ամբողջ տարվա ընթացքում՝ ստեղծելով շամպայնի հասունացման համար իդեալական պայմաններ։ Այդ նկուղները 1931 թվականին հայտարարվել են պատմական հուշարձան և պաշտպանված են օրենքով։ Այսօր Ռյունիար տունը արտադրում է նուրբ շամպայն, որը մրցակցում է Veuve Clicquot-ի և տարածաշրջանի այլ հայտնի ապրանքանիշերի հետ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Հնարավորությունների հազվագյուտ պատուհան Հայաստանի համար. Ինչպես են երկրում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելԿմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները Արտակարգ դեպք՝ Երևանում Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանԿառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդակաhարողին Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը Իրանը հայտնել է, թե որքան կտեւի Հորմուզի նեղուցի հատման սահմանափակումը Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Կիևում տղամարդը փողոցում գնդակաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Ուժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԱռեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. բժիշկները պայքարում են տնօրենի, աշխատակիցների կյանքի համար Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում Թշնամին նոր, չափազանց պահանջներ է ներկայացրել, սակայն Թեհրանը չի նահանջի․ Իրանի ԱԱ գերագույն խորհուրդ «Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին ԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանԻրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ Վթար Դիլիջանի թունելում. կա վիրավոր Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, հաջողվել է կանխել կրակի տարածումը Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՈւշադիր եղիր՝ ինչ վիտամին D ես տալիս երեխայիդՀերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ. Արտակ ԶաքարյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Ես իրոք բուժման կարիք ունեմ. Փաշինյան Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»Նիհարիր 15 օրում 5 կգ՝ առանց ավելորդ ջանքերի