Ուկրաինան Լիտվայից 22 գեներատոր է ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան Լիտվայից 22 գեներատոր է ստացել Կիևի հիվանդանոցների և կարևորագույն ենթակառուցվածքների համար, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 13 ՄՎտ: Դրա մասին X ցանցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը:
Լիտվական գեներատորները կմիացվեն նաև մայրաքաղաքի ջրամատակարարման և ջեռուցման համակարգերին:
Ըստ Շմիգալի՝ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Լիտվան Ուկրաինա է ուղարկել 348 մարդասիրական օգնությամբ բեռ, որը պարունակում է ավելի քան 5900 տոննա էներգետիկ սարքավորումներ:
Վիլնյուսի ներդրումը Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամում կազմում է 5,7 միլիոն եվրո:
Հետևեք մեզ՝ այստեղ



